Նորություններ

Պեղումներ Օձաբերդ հնավայրում 29.08.2019
Արդեն վեց տարի է, ինչ Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի Օձաբերդ կոչվող հնավայրում հնագիտական հետազոտություններ է իրականացնում հայկական արշավախումբը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանի ղեկավարությամբ: Այս պեղումները Օձաբերդում, որոնք սկսվել են հուլիսի 27-ին եւ շարունակվել մեկ ամիս, արձանագրել են հետաքրքիր բացահայտումներ, որոնք նոր ուղղումներ են մտցնում թե հուշարձանի շերտագրության, թե պատմագիտական մինչ այժմ եղած պատկերացումների մեջ: Հնագիտական արշավախմբի ղեկավար Միքայել Բադալյանի տեղեկացմամբ, պեղումներն իրականացվում են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ՝ Գիտության պետական կոմիտեի «Ենթակառուցվածքի զարգացման ծրագրի» դրամաշնորհի շրջանակներում: «Այս տարի պեղումները կենտրոնացված են եղել 2 տեղամասում՝ ամրոցի արեւելյան հատվածում (Տեղամաս E 2) եւ միջնաբերդի հյուսիսարեւելյան աշտարակի եւ հյուսիսային պատի դիմաց ընկած հատվածում, որտեղ ֆիքսվել էր թեքահարթակ (Տեղամաս G):

Տեղեկացում 29.08.2019
Սույն թվականի սեպտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի ավագանու հերթական նիստը: Վաղաշենի համայնքապետարան

Մարտունի քաղաքում իրականացվում է սուբվենցիոն երկու ծրագիր 29.08.2019
Մարտունի քաղաքում արդեն մեկնարկել է սուբվենցիոն երկու ծրագիր: Առաջին ծրագրով ասֆալտապատվում է երկու փող ոց, երկրորդ ծրագրով արդիականացվում են քաղաքի գործող չորս մանկապարտեզների բոլոր դռներն ու պատուհանները: «Սուբվենցիոն ծրագրով սկսել ենք ասֆալտապատման աշխատանքները Վարդան Մամիկոնյան եւ Երեւանյան փողոցներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 118 միլիոն 772 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը: Ծրագրի իրականացման արդյունքում, երկու փողոցներում միասին վերցրած, ասֆալտապատվելու է 706 գծամետր երկարության ճանապարհ՝ 7035 քառակուսի մետր մակերեսով, բազալտե սալիկներով է պատվելու 1987 քառակուսի մետր մակերես ընդգրկող մայթեր: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: Սուբվենցիոն մեկ այլ ծրագրով, որի ընդհանուր արժեքը կազմում է 16 միլիոն դրամ, սկսել ենք քաղաքի գործող բոլոր չորս մանկապարտեզների դռների եւ պատուհանների նորացման աշխատանքները: Տեղադրվելու է 354,41 քառակուսի մետր մակերես ընդգրկող պատուհան...

ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի հինգ փողոցներում, արդեն երկու շաբաթ է, ինչ ընթանում են ջրահեռացման առուների կառուցման և համայնքի Ազատություն-Պարույր Սևակ փողոցի ասֆալտապատման աշխատանքներ: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության՝ տեղեկացմամբ, սուբվենցիոն առաջին ծրագրով իրականացվում է 1107 մետր երկարությամբ ջրահեռացման առուների կառուցում: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 13 միլիոն 500 հազար դրամ, որի 70 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Կարմիրգյուղի համայնքապետարանը: Սուբվենցիոն հաջորդ ծրագիրը, որով մեկնարկել են Ազատություն-Պարույր Սևակ փողոցի ասֆալտապատման աշխատանքները, ընդգրկում է 692 մետր ընդհանուր տարածություն: Այս ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 24 միլիոն 500 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Կարմիրգյուղի համայնքապետարանը: Նույն աղբյուրի հավաստմամբ սուբվենցիոն ծրագրերի շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև սեպտեմբերի

Մարտունի քաղաքի յոթ թաղամասերում կառուցվում է ջրահեռացման եւ ջրամատակարարման համակարգեր 28.08.2019
Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցների հաշվին արդեն տաս օր է, ինչ ընթանում են ջրահեռացման եւ ջրամատակարարման համակարգերի կառուցման աշխատանքներ: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տեղեկացմամբ, շինարարական աշխատանքներն ընթանում են ՀՀ կառավարության կողմից իրականացվող եւ հրատապ լուծում պահանջող ծրագրերի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 65 միլիոն դրամ, որից մոտ 4 միլիոն 200 հազար դրամը ներդրել է Մարտունու քաղաքապետարանը: Յոթ կիլոմետր ընդհանուր երկարությամբ կառուցվելու է ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցեր: «Մենք ունեինք յոթ թաղամասեր, որոնցում բացակայում էին թե ջրահեռացման, թե խմելու ջրի մատակարարման ներքին ցանցերը: Ընդհանուր առմամբ կառուցում ենք 3,5 կիլոմետր երկարության ջրահեռացման եւ նույնքան էլ ջրամատակարարման ներքին ցանցեր: Կարծում եմ, որ շինարարական աշխատանքները կավարտենք առաջիկա մեկ-մեկուկես ամիսների ընթացքում ...

Սուբվենցիոն ծրագրով Ներքին Գետաշենում կառուցվում են խմելու եւ ոռոգման ջրատարներ 27.08.2019
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են խմելու եւ ոռոգման ջրատարների կառուցման աշխատանքներ: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, սուբվենցիոն առաջին ծրագրով , որի նախահաշվային արժեքը կազմում է 16 միլիոն 644 հազար դրամ, նախատեսվում է խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգում գյուղի յոթ թաղամասերում, 2491 գծամետր ընդհանուր երկարությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքի 70 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ներքին Գետաշենի գյուղապետարանը: Շինարարությունը կավարտվի հոկտեմբերի վերջերին, որից հետո ջրամատակարարումը ավելի քան 300 տնտեսությունների համար կբարելավվի թե՛ քանակապես, թե՛ որակապես: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով , որի նախահաշվային արժեքը կազմում է 20 միլիոն 273 հազար դրամ, ոռոգման ջրատարների բարեկարգման կամ ...