Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվել է Գեղարքունիքի ֆուտզալի մարզային առաջնության կիսաեզրափակիչ փուլը

Ավարտվել է Գեղարքունիքի ֆուտզալի մարզային առաջնության կիսաեզրափակիչ փուլը 23.04.2024

Ավարտվել է ֆուտզալի Գեղարքունիքի մարզային առաջնության կիսաեզրափակիչ փուլը՝ ի հայտ բերելով եզրափակչի, ինչպես նաեւ 3-րդ տեղի համար պայքարող թիմերին։ Կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում միմյանց հետ մրցել են Մարտունու համայնքապետարանի և ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի թիմերը, որի արդյունքում 3-2 հաշվով հաղթել է Մարտունու համայնքապետարանի թիմը և դուրս եկել եզրափակիչ։ Կիսաեզրափակչի երկրորդ խաղում միմյանց հետ մրցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչությունների թիմերը, որի արդյունքում 4-2 հաշվով հաղթել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության թիմը։ Այսպիսով, ապրիլի 27-ին, «ՀՀ Քաղաքացու օրվա» միջոցառումների շրջանակում, առաջնության հաղթողի կոչումը կվիճարկեն ՀՀ ՆԳՆ ոստիկանության եւ Մարտունու համայնքապետարանի թիմերը։ 3-րդ տեղի համար կպայքարեն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության և ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի թիմերը։ Խաղը կկայանա ապրիլի 26-ին։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 22.04.2024

Ապրիլի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին իրենց ոլորտներում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, քննարկվեցին ընթացիկ շաբաթվա անելիքները: Զեկուցվեց մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքի, ժամկետների և որակների պահպանմանն առնչվող հարցեր: Օրակարգային հարցերի շարքում էին ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Բնակարանային պայմանների մատչելիության ապահովման պետական աջակցության», «Բուսաբուծության աջակցության» ծրագրերի պատշաճ իրազեկումը, ինչպես նաև «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզում իրականացվող աշխատանքները:․․․

Կայացավ «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբի հանրապետական մրցույթի մարզային փուլը

Կայացավ «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբի հանրապետական մրցույթի մարզային փուլը 22.04.2024

Երևանի երաժշտական ընկերությունը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 11-րդ անգամ կազմակերպում և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անցկացնում է «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթը: 11-րդ հոբելյանակ մրցույթը նվիրված էր Հայաստանի երաժշտական ընկերության կազմավորման 65-ամյակին, որի մարզային փուլն անցկացվեց ապրիլի 19-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցում: Մրցույթին մասնակցում էին մարզի արվեստի և երաժշտական դպրոցների 7 երգչախմբեր՝ Գավառի Հենրիկ Թալալյանի անվան, Սևանի, Մարտունու, Վարդենիսի թիվ 1 և թիվ 2 երաժշտական, ինչպես նաև Նորատուսի և Սարուխանի արվեստի դպրոցների երգչախմբերը: Ժյուրիի կազմում էին վաստակաշատ մանկավարժ Արգենտինա Պողոսյանը, «Մշակութային աջակցության հիմնադրամի» մեթոդիստ, Նունե Մելիքսեթյանը, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի երգչախմբավարության ամբիոնի վարիչ ․․․

Մարզում հայտարարված թատերական երկամսյակի ընթացքում բեմադրված 9-ը ներկայացումները դիտելու հնարավորություն ունեցան շուրջ 3000 հանդիսատես

Մարզում հայտարարված թատերական երկամսյակի ընթացքում բեմադրված 9-ը ներկայացումները դիտելու հնարավորություն ունեցան շուրջ 3000 հանդիսատես 22.04.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ 2024 թվականի մարտ-ապրիլ ամիսները հայտարարվեց թատերական երկամսյակի ժամանակահատված՝ նպատակ ունենալով մարզի հանդիսատեսին մասնակից դարձնել տարբեր թատերական խմբերի կողմից բեմադրվող ներկայացումներին։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2024 թվականի մարտի 10-ից մինչև ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի լեփ-լեցուն դահլիճում իրենց լավագույն կատարումներով հանդես եկան Երևանի Մնջախաղի, Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան, Երևանի Խամաճիկների պետական, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Արտաշատի Ամո Խարազյանի անվան, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնների դերասանները՝ իրենց խաղացանկերով։ Թատերական երկամսյակի վերջին՝ 9-րդ ներկայացմամբ ապրիլի 22-ին հանդես եկան Երևանի Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի․․․

Ավարտվեցին 2024 թվականին անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլի մրցումները

Ավարտվեցին 2024 թվականին անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլի մրցումները 21.04.2024

«Սպորտլանդիա» մարզական միջոցառումը անցկացվեց երկու տարիքային խմբերով` 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների միջև` 4 փուլով: Ներդպրոցական փուլն անցկացվեց 2024 թվականի փետրվար-մարտ ամիսներին, որտեղ ձևավորվեցին դպրոցական հավաքական թիմերը: Թիմի կազմում ընդգրկված էին 5 տղա և 5 աղջիկ։ Այս փուլում կազմակերպվեցին առանձին-առանձին մրցումներ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտների միջև: 1-3-րդ դասարանցիների մրցումային ծրագրում էին խաղային փոխանցումավազք, փոխանցումավազք արգելքների հաղթահարումով, փոխանցումավազք մարմնամարզական օղակներով, մրցումներ երկանիվ հեծանիվով և օլիմպիական խորհրդանիշի հավաքում վարժությունները, իսկ 4-6-րդ դասարանցիների ծրագրում երկանիվ հեծանիվով վարժության փոխարեն ընդգրկված էր խաղային փոխանցումավազք բասկետբոլի գնդակով վարժությունը: Մարտի 20-29-ը դպրոցական թիմերը մասնակցեցին համայնքային փուլի մրցումներին, որոնց ընթացքում 1-ին և 2-րդ տեղեր գրաված թիմերն իրավունք ստացան մասնակցելու մարզային փուլերի մրցումներին:...

Թատերական երկամսյակի շրջանակներում Գեղարքունիքի մարզում բեմադրվեց 8-րդ ներկայացումը

Թատերական երկամսյակի շրջանակներում Գեղարքունիքի մարզում բեմադրվեց 8-րդ ներկայացումը 19.04.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզում հայտարարաված թատերական երկամսյակի շրջանակներում Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում հերթական՝ 8-րդ ներկայացումը բեմադրեցին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները։ Նրանք հանդես եկան ճապոնացի գրող Բեցույակու Մինորուի «Խոսիր ինձ հետ» դրամայի ներկայացմամբ, ռեժիսոր՝ Ալյոնա Ջավուկցյան։ Բեմադրության հիմքում ճապոնացի հեղինակի «Հարյուր ենթավճար» ստեղծագործությունն է, որը գրվել է 2000 թվականին։ Ռեժիսորի խոսքով՝ «Խոսիր ինձ հետ» ներկայացումը միայնակ կնոջ և տղամարդու մասին է, որոնք հավաքական կերպարներ են։ «Հանդիսատեսն իրեն տեսնելու է թե՛ տղամարդու, թե՛ կնոջ մեջ։ Մեզնից յուրաքանչյուրն այս կերպարների մեջ հարազատ շունչ է զգալու։ Միայնակ մարդիկ, որոնք հայտնվել են նույն վայրում, նույն նպատակով՝ կախվելու համար: Նրանք ընթացքում սկսում են բացահայտել իրենց նախապատմությունը՝ ով ինչ խնդիրներ ունի և ինչն է իրեն հասցրել այդ կետին։․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52