Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ներքին Գետաշենում ասֆալտապատվում է 13 փողոց, կառուցվում գազատար եւ արտաքին լուսավորության ցանց

Ներքին Գետաշենում ասֆալտապատվում է 13 փողոց, կառուցվում գազատար եւ արտաքին լուսավորության ցանց 17.09.2019

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի հաշվին ասֆալտապատվում է թվով 13 փողոց, կառուցվում 1 կիլոմետր երկարության գազատար 5 տարբեր թաղամասերում եւ արտաքին լուսավորության ցանց՝ 18 տարբեր թաղամասերում: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, այս տարի կառավարության կողմից Ներքին Գետաշենում հաստատվել է սուբվենցիոն 5 ծրագիր, որոնցից երկուսը՝ ոռոգման եւ խմելու ջրատարների կառուցումն ընթացքում են, իսկ ասֆալտապատման ու գազատարի կառուցման ծրագրերը՝ մեկնարկային փուլում: Ասֆալտապատման ծրագրի շինարարության պայմանագրային արժեքը կազմել է 292 միլիոն 892 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ներքին Գետաշենի գյուղապետարանը: Ասֆալտապատվելու է 5413 գծամետր երկարության ճանապարհ՝...

«Թատերական Գավառ» փառատոնի մեկնարկը տրվեց  «Հաղթանակի գենեզիս» ստեղծագործության բեմականացմամբ

«Թատերական Գավառ» փառատոնի մեկնարկը տրվեց «Հաղթանակի գենեզիս» ստեղծագործության բեմականացմամբ 17.09.2019

Գավառ քաղաքի Լեւոն Քալանթարի անվան պետական թատրոնում սեպտեմբերի 16-ի երեկոյան ՀՀ թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի ողջույնի խոսքով տրվեց «Թատերական Գավառ» փառատոնի մեկնարկը: Փառատոնը սկսվեց Ս. Նալբանդյանի «Հաղթանակի գենեզիս» ստեղծագործության բեմականացմամբ, որը ներկայացվեց Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի կողմից: Փառատոնի բացմանը ներկա էին պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, մարզի տարբեր բնակավայրերից ժամանած թատերասերներ: Ինչպես նշեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, փառատոնը նպատակ ունի՝ աշխուժացնել թատերական կյանքը Գեղարքունիքի մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերական արվեստի զարգացումներին: «Բոլոր տաս ներկայացումները տեղի կունենան Գավառի Լ.Քալանթարի անվան թատրոնի բեմում ...

Վարդենիկ գյուղում իրականացվում է սուբվենցիոն չորս ծրագիր

Վարդենիկ գյուղում իրականացվում է սուբվենցիոն չորս ծրագիր 17.09.2019

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում արդեն մեկ շաբաթ է, ինչ ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սկսվել են շինարարական լայնածավալ աշխատանքներ ճանապարհաշինության, խմելու եւ ոռոգման ջրի մատակարարարման բարելավման ուղղություններում: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, սուբվենցիոն առաջին ծրագրով , որի պայմանագրային արժեքը կազմում է 252 միլիոն 364 հազար դրամ, նախատեսվում է ասֆալտապատել գյուղի 9 փողոց՝ շուրջ 6 կիլոմետր երկարությամբ եւ 27 հազար 650 քառակուսի մետր մակերեսով:Պայմանագրային արժեքի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վարդենիկի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով հիմնանորագվում է գյուղի խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարը եւ 80 դիտահորեր՝ իրենց փականներով ու այլ սարքավորումներով...

Վերին Ճամբարակը հանդիսավորությամբ նշեց իր հիմնադրման  1000-րդ տարեդարձը

Վերին Ճամբարակը հանդիսավորությամբ նշեց իր հիմնադրման 1000-րդ տարեդարձը 16.09.2019

Ճամբարակ քաղաքի Վերին Ճամբարակ թաղամասի բնակիչները սեպտեմբերի 14-ին տոնական տրամադրությամբ նշեցին իրենց գյուղի հիմնադրման 1000–րդ տարեդարձը: Տոնակատարությանն իրենց մասնակցությունն էին բերել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Ճամբարակ համայնքի ղեկավարՎազգեն Ադամյանը, ՀՀ Աժ պատգամավորներ, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈւ բանակային ստորաբաժանումների ժամկետային եւ պայմանագրային զինծառայողներ, Արցախյան ազատամարտի վետերաններ, Ճամբարակ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ: Միջոցառումը սկսելուց առաջ ճամբարակցիները եւ հյուրերը, շրջելով տաղավարներով, համտեսեցին ազգային խոհանոցի ուտեստները: Բացելով տոնական միջոցառումը` համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը նշեց, որ Վերին Ճամբարակը, հիմնվելով կիսավեր եկեղեցում պահպանված խաչքարի արձանագրության վրա, հիմնադրվել է 1019 թվականին՝...

10 հազար եվրո՝  Լեռնահովիտի դպրոցի կարիքների կամար

10 հազար եվրո՝ Լեռնահովիտի դպրոցի կարիքների կամար 16.09.2019

Սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց փարիզյան «Վերագտնված երջանկություն» կազմակերպության ղեկավար Հայկ Մելիքյանին և կազմակերպության ներկայացուցիչներին, ովքեր հերթական այցով էին Գեղարքունիքի մարզպետարանում՝ նպատակ ունենալով օգնել Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի Լեռնահովիտ բնակավայրում դպրոցական նոր շենք կառուցելու հարցում: Ինչպես հանդիպման սկզբում նշեց Հայկ Մելիքյանը, ամիսներ առաջ կազմակերպության ներկայացուցիչները եղել են Լեռնահովիտում, ուսումնասիրել դպրոցական շենքի անբարվոք վիճակը և որոշել են Ֆրանսիայի հինգ քաղաքներում կազմակերպել բարեգործական համերգներ ու դրանցից գոյացած հասույթը ծախսել դպրոցական նոր շենքի կառուցման համար: «Համերգները կայացել են, որի արդյունքում գոյացել է 10 հազար եվրո գումար: Հասկանում ենք, որ 10 հազար եվրոն բավարարի չի Լեռնահովիտում դպրոցական նոր շենք կառուցելու համար, սակայն մենք եկել ենք Ձեզ հետ քննարկելու, որպեսզի որոշենք, թե դպրոցի որ կարիքների համար կարելի է ծախսել այդ գումարը»,- նշեց Հայկ Մելիքյանը:

«Էկո ֆիշ ֆեստ» փառատոնը մեկնարկում է համամարզային շաբաթօրյակով

«Էկո ֆիշ ֆեստ» փառատոնը մեկնարկում է համամարզային շաբաթօրյակով 14.09.2019

Այսօր, սեպտեմբեր 14-ին Սեւանի թերակզում տեղի է ունենալու «Էկո ֆիշ ֆեստ» (“Eco Fish Fest”) անունը կրող փառատոնը: Սակայն մինչև փառատոնի մեկնարկը, Գեղարքունիքի մարզում անցկացվում է համամարզային շաբաթօրյակ, որի ընթացքում իրականացվում են համայնքային և համատեղ ուժերով նաև Սեւանա լճի հարակից տարածքների սանիտարական մաքրման աշխատանքներ: Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ ստեղծված շաբաթօրյակի մարզային մշտական հանձնաժողովը, մարզպետ Գնել Սանոսյանի և մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանի ղեկավարությամբ, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների վերահսկողությամբ և անմիջական պատասխանատվությամբ մարզի ողջ տարածքում իրականացվում են սանիտարական մաքրման աշխատանքներ: Շաբաթօրյակին ընդգրկված են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային և համայնքային ենթակայության բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 16:16:23