Նորություններ

Ամփոփվեցին 2019 թվականի ամառային զորակոչի արդյունքները 31.07.2019
Հուլիսի 31-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստի ընթացքում քննարկվեց 2019 թվականի ամառային զորակոչի ընթացքին և արդյունքներին վերաբերող հարցեր: Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գևորգ Մխեյանի զեկուցմամբ` 2019 թվականի ամառային զորակոչն անցել է առանց խոչընդոտների, կատարվել և գերակատարվել է նախատեսված առաջադրանքը: Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց 2019 թվականի ամառային զորակոչին ներգրավված բոլոր կազմակերպությունների ղեկավարներին՝ զորակոչի ընթացքում արդյունավետ համագործակցելու և բարձր ցուցանիշ ապահովելու համար: Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվեց նաև մարզային զինվորական կոմիսարիատից ներկայացված տարկետման ենթակա զորակոչային տարիքի երիտասարդների անձնական գործերը: «Զինվորական ծառայության կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի սահմաններում նրանց տրվեցին համապատասխան տարկետումներ:

Գեղարքունիքի մարզում ավարտվեց ամառային զորակոչը 30.07.2019
Հուլիսի 30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում ամառային զորակոչն ավարտվել է պլանային առաջադրանքի կատարմամբ:Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանը, հուլիսի 29-ին նորակոչիկները Հայոց բանակ են մեկնել Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի Մարտունու, Սեւանի, Ճամբարակի, Գավառի եւ Վարդենիսի բաժանմունքներից: Նրանց բանակ են ճանապարհել պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողները եւ հարազատները: « Մարզից նորակոչիկները բանակ են մեկնել բարձր տրամադրությամբ, տոնախմբություններով ու քեֆերով: Ի դեպ, այդ նույն տոնախմբություններն ու քեֆերը տեղի են ունեցել նաեւ մեր զորացրված զինվորներին ընդունելիս: Նորակոչիկներին ու նրանց ծնողներին ոգեւորել են Գեղարքունիքի մարզպետը, համայնքների ղեկավարները, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցները, մարզային զինկոմն ու զինկոմիսարիատի աշխատակիցները: Ընդհանուր առմամբ, բարձր է հայրենիքին ծառայելու տրամադրվածությունը »,-ներկայացրեց Տիգրան Հակոբյանը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին 26.07.2019
Հուլիսի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշպտան Արման Թաթոյանը Գեղարքունիքի մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում քննարկեցին հարցերի լայն շրջանակ՝ կապված հատուկ կարիքավոր երեխաների , հաշմադամների, ընտանեկան բռնության դեպքերի, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների, կանանց կարողությունների զարգացման, սոցիալական ու այլ կարգի հիմնահարցերի կարգավորման հետ: «Մենք ակտիվորեն համագործակցում ենք Գեղարքունիքի մարզպետարանի, համայնքապետարանների, հասարակական տարբեր կազմակերպությունների հետ, սակայն այդ համագործակցությանը պետք է հաղորդենք նոր թափ, որպեսզի կարողանանք ավելի սեղմ ժամկետներում լուծում տալ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կուտակված հիմնախնդիրներին»,-նշեց Արման Թաթոյանը:Մարզպետ Գնել Սանոսյանն առանձնացրեց մարզի այն հիմնախնդիրները, որոնք հանգեցնում են մարդու իրավուների խախտման եւ համընդհանուր դժգոհությունների:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հաջողություններ մաղթեց սեւանցի նորակոչիկներին 25.07.2019
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի Սեւանի բաժանմունքում մասնակցեց նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը: Նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի, ՀՀ Ոստիկանության Սեւանի բաժանմունքի ներկայացուցիչներ, Սեւանի տարածքի համայնքների ղեկավարներ, նորակոչիկների ծնողները եւ հարազատները: «Մենք սրտի թրթիռով ու հուզմունքով, բայց հպարտորեն ենք ձեզ ճանապարհում բանակ, ակնկալելով, որ դուք ձեր պարտքը հայրենիքի հանդեպ կկատարեք պատվով ու կվերադառնաք ձեր ընտանիքների գիրկը: Խնդրում եմ ձեզ, որպես մարզի ղեկավար ու բնակիչ՝ եղեք իրար սիրող ու հանդուրժող, մի փորձեք միջանձնային հարաբերություններ պարզել իրար մեջ չնչին դիպվածների պատճառով, որոնք էլ բանակում բերում են ցավալի հետեւանքների: Միշտ հիշեք, որ դուք կանգնած եք մեկ ընդհանուր թշնամու դեմ, իսկ ձեզ տանը անհամբեր սպասում են ձեր ծնողներն ու հարազատները...

Հուլիսի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը դիտարկեց Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհին եւ Լճաշեն համայնքի 23-րդ փողոցում: Ինչպես մարզպետին ներկայացրեց ճանապարհաշինական ընկերության պատասխանատուն՝ պետական բյուջեի միջոցների հաշվին մեկնարկել են Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի Հայրավանք-Ծովազարդ հատվածի միջին նորոգման աշխատանքները: Նախատեսվում է 7100 մետր երկարության ճանապարհահատվածի ասֆալտի ֆրեզում, հարթեցում և միաշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրում: Շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկա երկու ամիսների ընթացքում: Ֆրեզված ասֆալտը մարզպետարանի կողմից հատկացվում է համայնքապետարաններին՝ ներհամայնքային երկրորդական նշանակության ճանապարհները բարեկարգելու նպատակով: Լճաշենի 23-րդ փողոցում Գնել Սանոսյանը դիտարկեց ճանապարհի փոսային նորոգման եւ հիմնանորոգման աշխատանքները,

Գեղարքունիքի մարզպետը Ծակքար, Լիճք և Ծովինար համայնքներում ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերի ընթացքին 24.07.2019
Հուլիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մեկնարկած սուբվենցիոն ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով աշխատանքային այց կատարեց Ծակքար, Լիճք և Ծովինար համայնքներ: Ծակքարում մարզպետն այցելեց «Հոլքներ» կոչվող թաղամաս, որտեղ ընթանում են ոռոգման ջրատարի հիմնանորոգման աշխատանքները: ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրով, որի մեկնարկը տրվել է այս տարվա հուլիսի 1-ից, նախատեսվում է «Հոլքներ» թաղամասում 1,7 կիլոմետր երկարության ոռոգման ջրատարի հիմնանորոգում մետաղական կիսախողովակներով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 30 միլիոն 600 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ծակքարի համայնքապետարանը: Հիմնանորոգումից հետո ջրամատակարարումը անխափան կլինի 25 հեկտարից ավել տնամերձերի եւ սեփականաշնորհված ցանքերի համար: Շինարարական աշխատանքները կավարտվեն օգոստոսի ընթացքում...