Նորություններ

Հաստատվել է «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթի անցկացման ուղեցույցը 20.03.2025
2024-2025 ուսումնական տարին ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարվել է մշակութային կրթության տարի, և այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ: «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների կազմակերպումը խրախուսելու նպատակով կանցկացվի մրցույթ. կձևավորվի ժյուրի, որի կողմից ընտրված լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգևատրվեն: Մրցույթին մասնակցությունը կամավորության սկզբունքով է. մասնակցության համար դպրոցը պետք է ներկայացնի հայտ: Հաստատվել է «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթի անցկացման ուղեցույցը, ըստ որի՝ միջոցառումները կարող են ներառել. ազգային և hամամարդկային մշակույթը շեշտող տարրեր հայ և համաշխարհային գրողների ստեղծագործությունների կատարում բեմականացումներ վերջին զանգի մշակութային խաղեր և արարողություններ Թեմաները կարող են ընտրվել նաև դպրոցների հայեցողությամբ՝ ներառելով մշակույթի այլ ոլորտներ, որոնք ներկայացված չեն ուղեցույցում:․․․

Լճափում կառուցվում է առողջության առաջնային պահպանման կենտրոնի նոր շենք 20.03.2025
Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի բուժամբուլատորիայի աշխատակիցները անհամբեր սպասում են նոր և արդի բուժ. հաստատության գործարկմանը: Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցված բժշկական կենտրոնը կսպասարկի շուրջ 1000 բնակիչ ունեցող Լճափի և հարակից 2 համայնքների 4000 բնակչի: Ծրագիրը ֆինանսավորվել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի կողմից:

Թատերական երկամսյակի շրջանակներում հերթական բեմադրությունը կրտսեր հանդիսատեսի համար էր 20.03.2025
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում ներկայացվող հերթական բեմադրությունը փոքրիկ հանդիսատեսի համար էր։ Մարտի 20-ին Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում հանդես եկան Երևանի Խամաճիկների թատրոնի դերասանները՝ «Փոքրիկն ու Կառլսոնը» մանկական բեմադրության ներկայացմամբ, ռեժիսոր Աննա Էլբակյան։ Բեմադրությունը դիտելու նպատակով թատրոն էին այցելել Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների հանրակրթական հաստատությունների ավելի քան 300 դպրոցականներ, նախադպրոցական տարիքի երեխաներ, մշակութային հաստատությունների սաներ, որոնց ուղեկցում էին մանկավարժներ և ծնողներ։ Փոքրիկներին մեծ հիացմունք պատճառեցին բեմադրության հերոսները, իսկ վերջում նրանք միասին լուսանկարվեցին։ Թատերական երկամսյակի շրջանակներում սա 3-րդ բեմադրությունն է մարզում։ Համաձայն երկամսյակի ժամանակացույցի՝ դրանք կշարունակվեն ներկայացվել մինչև ապրիլի վերջ։․․․

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 18.03.2025
Տեղեկացվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների ազգաբնակչությանը, որի հանրային ծառայությունները նոր ձևաչափով, նոր որակով և առավել արդյունվետ ու հասանելի պայմաններում մատուցելու նպատակով ՀՀ ներքին գործերի նախարարության անձնագրային սպասարկման շրջիկ գրասենյակը 2025 թվականի մարտի 20-ին ժամը 11։30- 15։30-ն կլինի Վարդենիս քաղաքում, տեղակայման վայրը՝ Ռոմանի փողոց 10, Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի հարևանությամբ, իսկ մարտի 21-ին ժամը 10։00-16։00-ն՝ Ճամբարակ քաղաքում, տեղակայման վայրը՝ նախկին կինոյի տան հարևանությամբ։ Անձնագրային սպասարկման շրջիկ գրասենյակի կողմից կմատուցվեն հետևյալ ծառայությունները․․․

Զոլաքարի N 1 միջնակարգ դպրոցի թիմը հրաձգության մարզային մրցումների հաղթող 17.03.2025
Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման շրջանակում Գեղարքունիքի մարզի դպրոցականների միջև անցկացվել են «Դիպուկ հրաձիգ» հրաձգության մարզային մրցումներ: Այն անցկացվել է երկու փուլով` համայնքային և մարզային: Համայնքային փուլի մրցումներն անցկացվել են փետրվարի 27-28-ին, որի արդյունքում յուրաքանչյուր համայնքից երկու լավագույն դպրոցական թիմեր մասնակցել են մարտի 14-ին Գավառի Հ. Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոցի հրաձգարանում կազմակերպված մարզային փուլի մրցումներին: Թիմի կազմում ընդգրկվել էին 4 տղա և 4 աղջիկ: Մրցումներն անցկացվել են օդամղիչ հրացաններով` մինչև թիրախ 10 մետր հեռավորությունից: Հրաձգության միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն յուրաքանչյուր հրաձիգ կատարել է 8 կրակոց, որից հաշվարկային է եղել 5 լավագույնը:․․․

․․․Համայնքային փուլի մրցումներից հետո հայտնի դարձան այն թիմերը, որոնք հանդես կգան Գեղարքունիքի մարզային փուլում։ 10-12 տարեկանների տարիքային խմբում մրցապայքարի մեջ կմտնեն Ծովազարդի, Վերին Գետաշենի N 1, Թթուջրի միջնակարգ և Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1, Վարդենիսի N 3 հիմնական դպրոցների թիմերը։ 13-15 տարեկանների տարիքային խմբում մրցապայքարը կծավալվի Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2, Գավառի Հ․ Թումանյանի անվան N 3, Վարդենիսի N 3 հիմնական և Վահանի ու Դդմաշենի միջնակարգ դպրոցների թիմերի միջև։․․․