Նորություններ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ եւ Շողակաթ խոշորացված համայնքների առանձին բնակավայրերում, շուրջ 360 անապահով ընտանիքի օգնության կարգով կաղամբ է բաշխվել: Ավելի քան 15 տոննա կաղամբը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի անմիջական նախաձեռնությամբ եւ մարզպետարանի միջոցներով գնվել է Զոլաքար համայնքի տնտեսություններից, տեղափոխվել եւ տեղում բաշխվել է: Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանի հավաստմամբ՝ շուրջ 10 տոննա կաղամբ բաշխվել է Ճամբարակ քաղաքում, Գետիկ, Մարտունի, Թթուջուր, Վահան բնակավայրերում: Օգնությունը բաշխվել է շուրջ 300 ընտանիքի: Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի հավաստմամբ՝ օգնությունը, 5 տոննա կաղամբի չափով, բաշխվել է Արտանիշ, Ջիլ, Ծափաթաղ գյուղերի 60 ընտանիքի: Կաղամբի տեղափոխման ծախսերը հոգացել է Զոլաքարի համայնքապետարանը: «Դժվար է ասել, թե որքան կպահպանվի արտակարգ դրությունը, ինչը խանգարում է մեր տնտեսություններին՝ իրենց բերքը ժամանակին իրացնելու, ուստի մեր տնտեսությունների համար սա չափազանց օգտակար ու կարեւոր քայլ էր»,-նշել է Զոլաքար համայնքի ղեկավարը...

Տեղեկացում 21.04.2020
Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ․ Հաշվի առնելով, որ վերջին օրերին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում գրանցել է կորոնավիրուս հիվանդության բռնկման նոր օջախ՝ այս պահի դրությամբ ունենք 39–ի հաստատված դեպք՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի 21 ապրիլի, 2020 N 48 որոշման համաձայն http://gegharkunik.mtad.am/files/legislation/45406.pdf Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում եւ կիրառվելու են սահմանափակումներ։ Որոշման համաձայն , համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմավել է հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։ Սահմանափակումները ուժի մեջ են մտնում ապրիլի 22-ը՝ ժամը 08:00-ից մինչեւ, 2020 թվականի ապրիլի 28-ը` 23:59-ը։ Հավելենք նաեւ, մարզում նոր կորոնավիրուս հիվանդության առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 17–ին «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ–ի աշխատակցի մոտ և բուժհաստատությունը այդ օրվանից չի գործում ։ Այսօրվանից սահմանափակվում է նաեւ «Վարդենիսի հիվանդանոց»

Տեղեկատվություն 20.04.2020
11.04.-17.04.2020թ. ժամանակահատվածում ՀՀ Գեղարքունիքի մարզում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կատարված նվիրատվությունների, ինչպես նաև դրանց բաշխման վերաբերյալ փաստացի տեղեկատվությունը

Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի նորակառույց շենքի շինարարական աշխատանքների զգալի մասն ավարտված է 20.04.2020
Գավառ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի նորակառույց շենքի շինարարությունն ավարտված է մոտ 80 տոկոսով: Ինչպես տեղեկացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Ագաթ-777» ՍՊԸ աշխղեկ Կոլյա Մարտիրոսյանը, դպրոցի շինարարությունը մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերից եւ շահագործման պատրաստ կլինի 2020 թվականի ուսումնական տարվա սկզբից: Դպրոցը կառուցվում է նախկին վթարային շենքի տեղում, որը քանդվել է հիմքից: Շինարարության ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ 380 միլիոն դրամ, որը հատկացվել է պետական միջոցներից: «Շինարարական աշխատանքներն ընթանում են ծրագրվածին համապատասխան, առանց խանգարող հանգամանքների: Հինգ մասնաշենքերից չորսի կառուցումն ավարտված է, մնացել է երկրորդ մասնաշենքի ծածկի տեղադրումը: Այժմ ընթանում են շինմոնտաժային, ներքին հարդարման, արտաքին բարեկարգման եւ այլ կարգի աշխատանքներ: Շինարարության մեջ օգտագործել ենք մինչեւ 580 տոննա երկաթյա ամրաններ: Ամբողջությամբ ապահովված է որակյալ շինարարություն: Չունենք թե աշխատուժի, թե մասնագետների, թե շինանյութերի պակաս:

Նորաբակի միջնակարգ դպրոցի հրդեհված տանիքի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին 17.04.2020
Գեղամասար համայնքի Նորաբակ բնակավայրի միջնակարգ դպրոցի շենքն արդեն պետական միջոցների հատկացման շնորհիվ ունի նորակառույց տանիք: Ինչպես տեղեկացրեց Նորաբակի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժիրայր Մկրտչյանը, դպրոցի տանիքը հրդեհվել էր նախորդ տարվա նոյեմբերի 27-ի գիշերվա ընթացքում: Չնայած փրկարարների գործադրած ջանքներին՝ տանիքն այրվել էր գրեթե ամբողջությամբ՝ շուրջ 570 քառակուսի մետր մակերեսով: Անմիջապես դեպքի վայր էր ժամանել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու համար դիմել ՀՀ կառավարություն: «ՀՀ կառավարության կողմից հատկացվեց 13, 5 միլիոն դրամ, իսկ շինարարը մրցույթը շահեց 10 միլիոն 750 հազար դրամով: Շինարարական աշխատանքները մեկնարկեցին այս տարվա մարտի սկզբներից եւ պետք է ավարտվեն մայիսի սկզբին՝ երկամսյա ժամկետում: Ապրիլի 13 -ի դրությամբ արդեն ամբողջովին տեղադրված է փայտյա ծածկը եւ թիթեղյա տանիքը, տեղադրված են 12 ջրհորդաններ, մետաղյա եզրային ճաղավանդակներ: Շինարարներին մնացել է հակահրդեհային եւ հականեխիչ նյութերով մշակել տանիքի ծածկի փայտյա մասը, մի քանի աննշան գործեր հասցնել ավարտի: Հրդեհից առաջ ևս մենք ունեինք շենքի տանիքի ոչ բարվոք պատկեր:

Տեղեկացում 17.04.2020
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը գրում է. «Գեղարքունիքի մարզի հարգելի' բնակիչներ. Ցավով պետք է արձանագրենք, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել։ Աշխատանքներ են տարվում շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների՝ համապատասխան ընթացք տալու համար։ Խնդրում եմ ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն, հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները։ Առողջ եղե՛ք»։