Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը տեսակցել է թշնամու ԱԹՍ-ի հարվածից վիրավորում ստացած Նարեկին 17.10.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հոկտեմբերի 17-ին այցելել է Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ տեսակցելու 14-ամյա Նարեկ Արզոյանին, ով հոկտեմբերի 14-ի առավոտյան իրենց հողատարածքում թշնամու ԱԹՍ-ի հարվածից բեկորային վնասվածք էր ստացել եւ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԱՍԱ վարչության պետ Լուսինե Վարդանյանը, ով ուղեկցել է մարզպետին, Նարեկը գտնվում է բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, բուժումը բարեհաջող է ընթանում, նրա ինքնազգացողությունը բավարար է: Մարզպետը զրուցել է Նարեկի հետ, հետաքրքրվել նրան մտահոգող հարցերով և նշել, որ խնդիրներ ի հայտ գալու դեպքում կարող է դիմել իրեն: Գնել Սանոսյանը զրուցել է նաև Նարեկին բուժող բժիշկների հետ, տեղեկացել նրա բուժման ընթացքի մասին: 14-ամյա պատանին իր երախտագիտությունն է հայտնել Գեղարքունիքի մարզպետին՝ ուշադրության և հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար:

Ծակքար համայնքը և «Ծակքար» համայնքային զարգացման հիմնադրամը աջակցում են առաջնագծին 17.10.2020
Արցախյան պատերազմի ընթացքում Արցախին, առաջնագծին և Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով «Ծակքար» համայնքային զարգացման հիմնադրամի և Ծակքար համայնքի բնակիչների կողմից հատկացվել է 874 000 ռուբլի, 18 հազար 250 դոլար և 770 000 դրամ, որից 9000 դոլարը տրամադրվել է «Ծակքար» համայնքային զարգացման հիմնադրամի կողմից: Արցախին, առաջնագծին և նրա կարիքների համար նվիրաբերվել է ՈՒԱԶ մակնիշի 1 ավտոմեքենա, 1000 լիտր բենզին, 6 տոննա ալյուր, 1,7 միլիոն դրամի տարբեր տեսակի սնունդ, 300 արկղ ջուր, 8 հատ անվադող, 220 մետր քառակուսի մետաղական թիթեղ իր պտուտակներով, 2200 հատ անձրևանոց, 15 000 հատ պարկ, 1,5 միլիոն դրամի դեղորայք, 200 արկղ ծխախոտ, 3 հատ հեռուստացույց, 7 հատ հեռախոս, 53 հատ զինվորական տաք հագուստ, 43 զույգ զինվորական կոշիկ, 1 հատ գեներատոր, սղոց, բալգարկա, դռել, զոդման գործիք, հոսանքի փոխակերպիչ, հեռախոսի լիցքավորիչ, լապտեր, բանվորական ակնոցներ, կացին...

Լանջաղբյուր համայնքի կողմից առաջնագծում մարտնչող Հայոց բանակին տրամադրվել է նյութական օգնություն 17.10.2020
Արցախյան պատերազմի ընթացքում Արցախին, առաջնագծին, ինչպես նաև Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին զգալի աջակցություն է ցուցաբերել Լանջաղբյուրի համայնքապետարանը, համայնքի բնակիչները և առանձին բարերարներ: Լանջաղբյուր համայնքի բնակիչների կողմից կատարված հանգանակությունների արդյունքում գնվել և նվիրաբերվել է «Ուազ» մակնիշի շտապօգնության 2, «Վիլիս» մակնիշի 1 և ՆԻՎԱ մակնիշի 1 ավտոմեքենա, իսկ նույն համայնքի բնակիչներ Գառնիկ և Ֆրունզ Հակոբյանների կողմից՝ «Ուազ» մակնիշի 1 ավտոմեքենա և 1 էլեկտրական գեներատոր: Լանջաղբյոր համայնքի բնակիչներ Սերգո և Արկադյա Բազեյանների կողմից գնվել և տրամադրվել է 70 հատ անվադող, սնունդ և հագուստ: Առաջնագծում մարտնչող Հայոց բանակի մարտիկներին օգնության կարգով տրամադրվել է նաև 500 կիլոգրամ կարտոֆիլ, խառը պահածոներ, 6 կիլոգրամ դեղորայք, 4 հատ ֆանար, 1400 զույգ ձմեռային ներքնաշոր և գուլպա, 543 հատ ձմեռային գլխարկ, հագուստ և կամուֆլյաժ,...

Սարուխան համայնքի կողմից առաջնագծում մարտնչող Հայոց բանակին տրամադրվել է նյութական օգնություն 16.10.2020
Արցախյան պատերազմի ընթացքում Արցախին, առաջնագծին ինչպես նաև Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին զգալի աջակցությունն է ցուցաբերել Սարուխանի համայնքապետարանը, համայնքի բնակիչները և առանձին բարերարներ: Սարուխան համայնքի բնակիչներ Վալենտին Հունանյանի կողմից ՈՒԱԶ մակնիշի 1, Արթուր Ֆթոյանի կողմից ՈՒԱԶ մակնիշի 1 ավտոմեքենա և 20 հատ անվադող, Գարիկ Ֆթոյանի և Հարութ Մխոյանի կողմից 1 ՆԻՎԱ մակնիշի ավտոմեքենա, Գագիկ Աբրահամյանի և Արմեն Հունանյանի կողմից 8 հատ անվադող , Խաչիկ Խեքոյանի կողմից՝ «Վիլիս» մակնիշի 1, ՌԴ Նիժնի Նովգորոդում բնակվող մի խումբ սարուխանցիների կողմից նվիրաբերվել է «Ուազ» մակնիշի 6, Արշակ Մելոյանի և ընկերների կողմից՝ «Վիլիս», մակնիշի 1, Հուսիկ Պետրոսյանի կողմից՝ «Վիլիս» և «Ուազ» մակնիշի 1-ական, Չելյաբինսկից Նվեր և Վահան Քոլոզյանների կողմից ծխախոտ, մթերք, «Վիլիս խանտեռ» մակնիշի 1, Սարուխանի համայնքապետարանի կողմից՝ «Ուազ» մակնիշի 2 և «Բենզատար» ավտոմեքենաներ: «Արամյանց» բժշկական կենտրոնի տնօրինության՝ Արթուր և Աշոտ Աբրահամյանների կողմից նվիրաբերվել է...

Ճամբարակի համայնքապետարանն օժանդակում է առաջնագծին 16.10.2020
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում առաջնագծին օժանդակելու նպատակով Ճամբարակի համայնքապետարան են մուտքագրվել կազմակերպությունների, իրավաբանական եւ քաղաքացիական անձանց կողմից կատարված նվիրատվություններ: Նրանց կողմից օժանդակություն է տրամադրվել շինանյութերի, սարքավորումների, դեղորայքի, հագուստի և քնապարկերի տեսքով: Գեղարքունիքի մարզպետարանի կողմից հատկացվել է ՈւԱԶ եւ ԳԱԶ-66 մակնիշի 1 ական ավտոմեքենա, սննդի տարբեր տեսակներ: Ճամբարակի համայնքապետարանն իր հերթին Հայաստան Համահայկական հիմնադրամին է փոխանցել 250 հազար դրամ: Օժանդակության գործընթացն առաջնագծին շարունակվում է:
Արցախյան պատերազմի ընթացքում Արցախին, առաջնագծին և նրա կարիքների համար, ինչպես նաև Արցախից տեղափոխված ընտանիքներին իր գործուն աջակցությունն է ցուցաբերել «Հացառատի Զարգացման» բարեգործական հիմնադրամը` մոտ 45միլիոն 094 հազար 900 դրամի շրջանակներում նվիրաբերելով ավտոմեքենա, սնունդ և անհրաժեշտ պարագաներ: Հիմնադրամի կողմից հատկացվել է ՈՒԱԶ մակնիշի 10 ավտոմեքենա՝ լիցքավորված, 32 հատ անվադող, 7 հատ հեռադիտակ, 1778 լիտր բենզին, դիզելային վառելիք և յուղ, ավելի քան 5 տոննա ալյուր, 156 հատ զինվորական անձրևանոց և տաք համազգեստ, 627 հատ զինվորական տաք գլխարկ և ձեռնոցներ, 1254 զույգ գուլպա, 23 վրան, 20 արկղ ջուր, 6 արկղ ծխախոտ, 1 հատ մեքենայի շարժիչ, 100 հազար դրամի երկարացման լար, 2 հատ դրուժբա մակնիշի սղոց, 242 հատ մարտկոց, 2 հատ համակարգիչ, 65 հատ գազի բալոն՝ լիցքավորված, 182 հատ լվացքի փոշի, 56 հատ քնապարկ, 576 300 հազար դրամի հիգիենայի պարագաներ, 59 հատ...


