Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՄԻԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾԸ 18.08.2020
Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը մշակել է աջակցության ձևաչափ ուղղված Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից պետական օժանդակությամբ «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման և վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրին: «Միասին» նախագիծը նախատեսված է 280 ք.մ արտադրական տարածքով, անկապ բոքսային պահվածքով «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման համար։ Այն մասնակի համաֆինանսավորում է ՀՀ կառավարության կողմից պետական աջակցություն ստացած շահառուի մասնաբաժնի գնահատված ծախսերի ոչ ավելի քան 70%-ը։ Նախագծի իրականացումը կնպաստի համայնքների սոցիալ-տնտեսական կայունությանը, աղքատության մակարդակի նվազեցմանը, կենսամակարդակի բարելավմանը, գործարար միջավայրի խթանմանը և երկրի պարենային անվտանգությանը։ Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համագործակցության արդյունքում...

Երանոսցի բարերարները խոշոր միջոցներ են հատկացնում հայրենի գյուղի շենացման ու զարգացման գործում 18.08.2020
Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի զարգացման ծրագրերին իրենց կողմից ներդրած միջոցներով մասնակցում են նաեւ համայնքի բարերարները, ովքեր ապրում ու աշխատում են արտերկրում, սակայն միշտ հետաքրքրված են հայրենի գյուղի հոգսերով ու առօրյայով: Ինչպես տեղեկացրեց Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը, հայրենի ծննդավայրի շենացման գործում իրենց մշտական մասնակցությունն են ունեցել համայնքի բարեգործ,գործարար զավակները: «Երանոսցի գործարար, բարերար Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Հենրիկ Գասպարյանը վերջերս հերթական ֆինանսական ներդրումը կատարեց՝ համայնքի բյուջե մուտքագրելով ութ միլիոն դրամ, որը համայնքի ավագանու որոշմամբ ուղղվեց ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման համար: Համայնքում հերթական ներդրումը իրականացրեց գործարար, բարերար Ռուբիկ Շահինյանը, որի ֆինանսական միջոցների հաշվին ամբողջովին արդիականացվեց համայնք մտնող մուտքի կամարի մոտից մինչեւ գերեզմաններ տանող ճանապարհների արտաքին լուսավորության ցանցը՝շուրջ 3 կիլոմետր երկարությամբ...

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ 17.08.2020
Օգոստոսի 17-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով եղավ Գեղարքունիքի մարզում։ Վարչապետին ուղեկցում էին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Այցի առաջին կանգառը Լճաշեն համայնքի «Մանչուկ» մանկապարտեզում էր, որտեղ այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Լճաշեն համայնքի ղեկավարի ներկայացմամբ, մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 18 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Լճաշենի համայնքապետարանը: 120 տեղանոց կառույցի շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա հոկտեմբերին։ Ապա Վարչապետը եղավ Գանձակ համայնքի Բաղրամյան փողոցում, որտեղ ընթանում են ասֆալտապատման եւ կենտրոնական հրապարակի հիմնանորոգման աշխատանքները։ Բաղրամյան փողոցը հիմնանորոգվում է պետական միջոցներով։ Ճանապարհաշինական աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա վերջերից եւ կավարտվեն այս տարվա սեպտեմբերին..

ՀՀ Գեղարքունիքի մարզպետը գերազանցության ատեստատներ հանձնեց մարզի 3 ոսկե մեդալակիր շրջանավարտներին 14.08.2020
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը օգոստոսի 14֊ին Գեղարքունիքի մարզպետարանում գերազանցության ատեստատներ հանձնեց Գեղարքունիքի, Կարճաղբյուրի եւ Սարուխանի թիվ 1 միջնակարգ դպրոցների շրջանավարտներ՝ Լուսինե Գրիգորյանին, Ռաֆիկ Ղազարյանին եւ Արեգա Հովհաննիսյանին: Գերազանցության ատեստատների հանձնման արարողությանը մասնակցեցին մեդալակիրների ծնողները, ուսուցիչներն ու դպրոցների տնօրենները: Եվ քանի որ Ռաֆիկ Ղազարյանն այս պահին արդեն գտնվում է զինվորական ծառայության մեջ, գերազանցության ատեստատը մարզպետը շնորհեց նրա ծնողներին՝ Մանվել Ղազարյանին եւ Լյուդմիլա Ուլիխանյանին: «Նախ ուզում եմ ջերմորեն շնորհավորել մեր մեդալակիրներին, նրանց ուսուցիչներին ու ծնողներին, ,քանի որ այս հաջողությունն արդյունք է ձեր համատեղ ու քրտնաջան աշխատանքի: Ձեզ խրախուսելով հանդերձ՝ ցանկանում եմ միաժամանակ ոգեւորել մեր աշակերտներին, որպեսզի նրանք էլ ձգտեն անցնել ձեր ճանապարհով: Համոզված եմ, որ գերազանց սովորելու ձգտումն

Գեղարքունիքում ավարտվել է ճանապարհաշինական սուբվենցիոն երկու ծրագիր, ընթացքում է եւս վեցը 12.08.2020
Գեղարքունիքի մարզում այս տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել ճանապարհաշինական 35 ծրագիր, որոնք հաստատվել են ՀՀ կառավարության կողմից: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, օգոստոսի 11-ի դրությամբ հաստատված 35 ծրագրերից երկուսն արդեն ավարտված է, իսկ ընթացքի մեջ են գտնվում Վերին Գետաշենի, Վարդենիկի, Կարճաղբյուրի, Երանոսի, Ձորագյուղի, Լիճքի ճանապարհաշինական ծրագրերը: «ՀՀ կառավարության կողմից հաստատված 35 ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 2 միլիարդ 765 միլիոն դրամ: Օգոստոսի 11-ի դրությամբ շինարարների հետ կնքված պայմանագրերի արժեքը կազմել է 2 միլիարդ 206 միլիոն դրամ: Ճանապարհաշինական աշխատանքներն արդեն ավարտվել են Արծվանիստ գյուղում եւ Սեւան քաղաքի Նալբանդյան փողոցում:Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի 35,5 կիլոմետր երկարության ներհամայնքային ճանապարհներ: Առաջիկա օրերի ընթացքում ճանապարհաշինական աշխատանքները կմեկնարկեն նաեւ Գավառ, Մարտունի, Ծակքար, Կարմիրգյուղ, Լանջաղբյուր...

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Կարճաղբյուր, Ակունք եւ Վարդենիս համայնքների շինհրապարակներ 12.08.2020
Օգոստոսի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Կարճաղբյուր, Ակունք եւ Վարդենիս համայնքների շինհրապարակներ՝ դիտարկելու սուբվենցիոն կամ այլ ծրագրերով իրականացվող շինարարությունների ընթացքը: Կարճաղբյուր համայնքում Գնել Սանոսյանը եղավ թիվ 3-րդ եւ 15-րդ փողոցներում, որտեղ արդեն ավարտին են մոտենում ճանապարհաշինական աշխատանքները: Ինչպես ներկայացրեց Կարճաղբյուր համայնքի ղեկավար Տարոն Քոչարյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 48 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Կարճաղբյուրի համայնքապետարանը: Ըստ համայնքի ղեկավարի՝ այս աշխատանքների իրականացմամբ ամբողջանում է գյուղի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը, որը կատարվել է նախորդ տարիների ընթացքում, մի քանի փուլերով: 870 գծամետր ասֆալտապատում է արվել կենտրոնական փողոցում: Եվս 180 գծամետր երկարությամբ ասֆալտապատվել է գյուղի գերեզմանոց տանող ճանապարհը: Շինաշխատանքներն ավարտված են մոտ 90 տոկոսով: Մարզպետը շինարարության ոչ բավարար որակի շուրջ արեց համապատասխան դիտողություններ՝ հրահանգելով շտկել նկատված թերությունները եւ կարգավորել շինարարության ընթացքում ի հայտ եկած խնդիրները: