Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղավ Գեղարքունիքի մարզում

02.04.2021

Ապրիլի 2-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ այցելեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Այցի ընթացքում նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ԱՆ փոխնարարներ Գեւորգ Սիմոնյանը եւ Արտյոմ Սմբատյանը։ Գեղարքունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խոսեց մարզի առողջապահության առաջնային պահպանման օղակում մասնագետ կադրերի պակասի մասին, նշելով, որ տարիների ընթացքում այդ բացը լրացվել է համատեղությամբ աշխատելու կարգով։ Խնդրի կարգավորման ուղղությամբ մարզպետն առաջարկեց կազմակերպել համատեղ քննարկում և գտնել արդյունավետ տարբերակներ։
Խորհրդակցության ավարտից հետո նախարարն այցելեց Գավառի բժշկական կենտրոն, որտեղ ծանոթացավ հիվանդանոցային ծառայության մատուցման պայմաններին եւ առաջնահերթ խնդիրներին։ Գավառի ԲԿ տնօրեն Աշոտ Կարապետյանը ներկայացրեց նախորդ տարվա ընթացքում եւ այս տարվա առաջին եռամսյակում իրենց հաստատությունում արձանագրված ձեռքբերումները, առաջնահերթ անելիքները:
Այցի երկրորդ կանգառը Մարտունու բժշկական կենտրոնում էր, որտեղ նախարարը եւ նրան ուղեկցող պաշտոնական անձինք շրջայց կատեցին հեմոդիալիզի, թերապեւտիկ եւ այլ բաժանմունքներում՝ ծանոթանալով առողջապահական հաստատության ձեռքբերումներին եւ առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրներին։ Նախարարը եւ մարզպետը զրուցեցին բուժանձնակազմի եւ բուժում ստացող քաղաքացիների հետ, ծանոթացան նաեւ Մարտունու բժշկական կենտորոնի նորակառույց շենքի շինարարության ընթացքին, դիահերձարանի նոր շենքի կառուցման ու շահագործման նախապատրաստական աշխատանքներին։ «Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի հուլիս ամսից։ 2021 թվականի ապրիլի առաջին օրվա դրությամբ արդեն ավարտված են հիմքերի եւ կիսանկուղային հարկի կառուցման աշխատանքները։ Մինչեւ այս տարվա օգոստոս ամիսը կավարտվի նաեւ հիմնակմախքի հավաքումը, որից հետո կսկսվեն շենքի ներքին կառուցապատման եւ հարդարման աշխատանքները։ Շենքը շահագործման կհանձնվի 2022 թվականի ընթացքում։ Զուգահեռ կընթանա նաեւ նոր դիահերձարանի շենքի կառուցումը եւ շահագործումը։ ՀՀ ԱՆ եւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ ու անմիջական ղեկավարությամբ ձգտում ենք բարելավել եւ արդիականացնել առողջապահական ծառայությունների սպասարկումը եւ մատուցումը, բարձրացնել բուժսպասարկման որակը»,-ներկայացրեց Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը։
Այնուհետև նախարարն ու մարզպետը եղան Վարդենիսի հիվանդանոցում, ապա ՀՀ ՊՆ Վարդենիսի զինվորական հոսպիտալում։ Նրանք շրջայց կատարեցին հիվանդանոցի եւ զինվորական հոսպիտալի բաժանմունքներում, ծանոթացան 2020 թվականին եւ 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում արձանագրված ձեռքբերումներին, բուժսպասարկման հետ կապված խնդիրներին, շենքային, կադրային, տեխնիկական պայմաններին, քննարկեցին հրատապ լուծում պահանջող հարցեր:
«Առաջընացը վերջին տարիների ընթացքում նկատելի է Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում։ Ապագա ձեռնարկները եւ ծրագրերը տանում են նրան, որ մոտակա տարիների ընացքում մենք ունենանք արդի չափորոշիչներին համահունչ առողջապահության համակարգ, բավարարելով բնակչության պահանջարկը։ Դրա համար մենք առաջին հերթին պետք է պահպանենք համագործակցության բավարար տեմպերը կառավարման բոլոր մակարդակներում»,-այցի ավարտին նշեցին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 14:43:43