Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պետական մարմինների աշխատողների միջև անցկացվել է հրաձգության հանրապետական մրցույթ

01.04.2021

2021 թվականի մարտի 22-25-ը «Ասպար Արմս» ՍՊԸ-ի հրաձգարանում պետական մարմինների աշխատողների միջև անցկացվել է հրաձգության հանրապետական մրցույթը , որին մասնակցել են ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների, ՀՀ մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի աշխատակիցներից կազմված թիմերը : Թիմերի կազմում ընդգրկվել են երեք տղամարդ և երեք կին : Մրցույթը անցկացվել է 2 մասով, 1-ին մասում պայքարի մեջ են մտել պետական մարմիների աշխատակազմերի թիմերը, իսկ 2-րդ մասում՝ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի թիմերը: Մրցույթն անցկացվել է թիմային և անհատական հաշվարկով, հրաձգության միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն՝ 9մմ «Մակարով» տիպի ատրճանակից : Պետական մարմիների աշխատողների միջև անցկացվող մրցույթին մարզը ներկայացրել է Գեղարքունիքի մարզպետարանի թիմը : Այստեղ լավագույն արդյունք են ցույց տվել մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ Վարդինե Դադոյանը, որը 39 միավորով ընդգրկվել է մրցույթի կանանց անհատական մրցապայքարի լավագույն տասնյակում : Տեղական ինքնակառավարման մարմիների աշխատողների մրցապայքարում մարզը ներկայացրել է Վարդենիսի, Ճամբարակի և Լճաշենի համայնքապետարանների թիմերը : Այստեղ մրցումներին առավել արդյունավետ են հանդես եկել Վարդենիսի համայնքապետարանի կին աշխատակիցները, որոնք կանանց մրցապայքարում թիմային հաշվարկով՝ 64 միավորով գրավել են երրորդ մրցանակային տեղը :
2021 թվականի մարտի 30-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում անցկացվել է պետական մարմինների աշխատողների միջև հրաձգության հանրապետական մրցումներում հաղթող և մրցանակակիր դարձած մասնակիցների և թիմերի պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Մրցանակակիրներին ողջունել ապա մրցանակներ է հանձնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը : Մրցումների անհատական մրցապայքարում հաղթած և լավագույն տասնյակում ընդգրկված մարզիկներին հանձնվել են շնորհակալագրեր և հուշանվերներ, իսկ թիմային հաշվարկով մրցանակային տեղեր գրաված թիմերին՝ գավաթներ և շնորհակալագրեր :
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03