Նորություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ 09.03.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց և ծանոթացել «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով» իրականացված վերակառուցման աշխատանքներին։ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդրումը կազմել է 1 մլրդ 380 մլն դրամ։ Դպրոցի հին շենքը կառուցվել է 1967 թվականին։ 2016 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կառույցը խիստ վթարային է և վտանգավոր` դասապրոցես իրականացնելու համար։ Արդյունքում որոշում է կայացվել հիմնովին վերակառուցել դպրոցը, շինաշխատանքներն ավարտվել են 2020 թվականի վերջում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ռազմավարական խնդիրները քննարկելու նպատակով: Մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, փոխմարզպետները և պաշտոնատար այլ անձինք: Նախքան քննարկումը վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեր մարզային հերթական խորհրդակցությունը տեղի է ունենում Գեղարքունիքի մարզում, և այսօրվա մեր օրակարգում սոցիալ-տնտեսական, անվտանգային հարցեր են: Գեղարքունիքի մարզը նաև սուբվենցիոն ծրագրերի մասով ամենաակտիվ մարզերից է, և մենք այսօր նորակառույց դպրոց այցով սկսեցինք մեր աշխատանքային օրը: Պետք է նաև այս տրամադրությունը փոխանցենք՝ Հայաստանը նորովի կառուցելու մեր տեսլականը պետք է շատ ակտիվ իրագործվի: Ընդ որում, իրագործվի ոչ միայն պետության, կառավարության, համայնքների կողմից, այլև պետք է քաջալերենք նաև մասնավորին՝ այդ կառուցման, ներդրման գործընթացին մասնակցելու:...

Գեղարքունիքի մարզպետը շնորհավորեց մարզպետարանի կին աշխատողներին 09.03.2021
Կանանց միջազգային օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետարանի կին աշխատակիցներին՝ մաղթելով նրանց երջանկություն և աշխատանքային հաջողություններ: «Շնորհավորում եմ ոչ միայն ձեզ, այլ նաև ձեր մայրերին, քույրերին, դուստրերին: Եղեք առողջ, ապրեք խաղաղ երկնքի ներքո՝ հաջողություններով և նորանոր ձեռքբերումներով հանդերձ: Միշտ ժպտացեք և ամենուրեք եղեք սիրված ու հարգված: Իսկապես գնալով մեծանում է կանանց դերը մեր կյանքում, ինչն իր նպաստն է ունենում մեր երկրում ծառացած շատ ու շատ խնդիրների կարգավորման հարցում: Հետպատերազմական իրավիճակով պայմանավորված՝ մեր երկրի զարգացման և հզորացման գործում դուք պետք է ձգտեք ավելիին: Այսօր աշխատանքային այցով մեր մարզում էր ՀՀ Վարչապետը, և ես փոխանցում եմ նրա բարձր գնահատականը՝ մեր կողմից մարզում կատարված աշխատանքների ուղղությամբ: Այդ գնահատականում դուք էլ ձեր բաժին ներդրումն ունեք, իսկ գնահատականն աշխատանքում ավելի պարտավորեցնող է: Հարգելի կանայք, եղեք նախաձեռնող և փորձեք ձեր շրջապատում ամեն կերպ ուշադրության կենտրոնում...

Մարտի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սաոսյանն ընդունեց «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին և կենտրոնի ներկայացուցիչներին։ Հանդիպան ընթացքում հյուրերը ներկայացրեցին «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի ընդլայնման ծրագիրը։ «Այսօրվա հանդիպման հիմնական նպատակը «Թումո» կենտրոնի եւ 10-ից ավելի տուփերի տեղորոշման խնդրի կարգավորումն է: Տուփեր ենք նախատեսել բացել մարզի այն համայնքներում, որոնք իրենց աշխարհագրական դիրքով հասանելի կլինեն հարակից համայնքների դպրոցականների համար: Ակնկալում ենք փոխհամագործակցություն մի շարք այլ ուղղություններում»,-նշեց Մարի Լու Փափազյանը։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, հավանություն տվեց ներկայացված ծրագրի այն բաղադրիչին, որով նախատեսվում է «Թումո» կենտրոն և տուփեր տեղադրել ելնելով բնակչության, սովորող աշակերտների եւ ուսանողների թվաքանակից, ճանապարհային հաղորդակցության հնարավորություններից եւ նպաստավոր այլ գործոններից։ «Ուրախ եմ, որ ամիսներ առաջ կայացած մեր հանդիպումները, քննարկումներն ու համատեղ աշխատանքն արդեն...

Անցկացվեց պատանիների շախմատի 2021 թվականի մարզային առաջնություն 06.03.2021
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2021թվականի փետրվարի 19-ի համապատասխան որոշման համաձայն Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների մինչև 8,10,12,14 և 16 դպրոցականների մասնակցությամբ կազմակերպվեց և անցկացվեց պատանիների շախմատի 2021 թվականի մարզային առաջնություն, որը նվիրված էր Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին: Պատանիների շախմատի մարզային առաջնության մրցումների ընթացքին հետևելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարտի 5-ին այցելեց Գավառի թիվ 4 հիմնական դպրոց: Մարզպետը շրջայց կատարեց դասասենյակներում, հետևեց խաղերի ընթացքին: «Սիրելի դպրոցականներ, ուրախ եմ, որ դուք հետաքրքրություն եք ցուցաբերում շախմատ մարզական խաղի նկատմամբ, և հատկապես ուրախ եմ, որ ակտիվ մասնակցություն եք ցուցաբերում այս մրցաշարին: Ձեր մասնակցությամբ դուք արժանի հարգանքի տուրք եք մատուցում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած մեր հերոսների հիշատակին: Կարծում եմ, որ այս մրցաշարը պետք է դարձնենք ամենամյա, տարեց տարի ավելի մեծ թվով մարզիկներ ընդգրկելով խաղերում: Ողջունում եմ ձեզ և ձեր մարզիչներին...

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Գավառի թիվ 4 հիմնական դպրոց 05.03.2021
Մարտի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Գավառի թիվ 4 հիմնական դպրոցում: Մարզպետը շրջեց դպրոցում, դիտարկեց վերանորոգված մարզադահլիճի, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ և ՌԴ ֆինանսավորմամբ վերջերս վերանորոգված դպրոցական ճաշարանի պայմաններն ու հնարավորությունները, եղավ տեխնոլոգիայի, ռոբոտաշինության և համակարգչային դասասենյակներում, ծանոթացավ տեխնիկական հագեցվածությանը և խոստացավ տեխնոլոգիայի դասասենյակին առաջիկայում աջակցել տեխնիկական որոշ սարքավորումների ձեռքբերման հարցում: Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Մկրտչյանը ներկայացրեց մի շարք խնդիրներ, որոնք այսօր առաջնահերթ են դպրոցի համար և հրատապ լուծում են պահանջում: Դրանք են՝ դպրոցի տանիքի մի փոքր հատվածի վերանորոգումը, ընդարձակ մարզադահլիճի, գույքի և նոր սերնդի համակարգչային տեխնիկայի անհրաժեշտությունը: Շրջայցի ավարտին մարզպետ Գնել Սանոսյանն անմիջական զրույց ունեցավ դպրոցի մանկավարժների հետ՝ նրանց առաջարկելով ներկայացնելու այն խնդիրները, որոնց լուծումն այսօր կնպաստի կրթական ոլորտի...