Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում մարզի առողջապահական հիմնարկների տնօրենների մասնակցությամբ

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում մարզի առողջապահական հիմնարկների տնօրենների մասնակցությամբ 19.04.2021

Ապրիլի 16-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների տնօրենների մասնակցությամբ: Հանդիպումն անցկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Գեղարքունիք» մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանը: Հանդիպման նպատակն էր քննարկել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների իրականացման գործընթացին վերաբերող հարցեր: Բուժհիմնարկների տնօրենների հետ ունեցած զրույցի ընթացքում Գեղարքունիքի մարզպետարանի ԱՍԱ վարչության պետը և ՀՎԿԱԿ-ի մարզային մասնաճյուղի տնօրենը խոսեցին արդեն մարզ ներկրված երկու պատվաստանյութերի պահպանման, կիրառման, պատվաստումային գործընթացի ակտիվացման մասին, նշելով, որ պետք է ճիշտ և կազմակերպված ձևով իրականացնել պատվաստումների վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքները: Անդրադարձ եղավ նաև առանձին պատվաստանյութերով պատվաստման ենթակա ռիսկային խմբերի ընդգրկվածության հետ կապված հարցեր:

Հերոսացած տղաների հետմահու պարգևատրումները շարունակվում են

Հերոսացած տղաների հետմահու պարգևատրումները շարունակվում են 19.04.2021

2020 թվականի Արցախյան վերջին պատերազմում զոհված գավառցի զինծառայողներ՝ Քերոբ Անդրանիկի Չատիկյանը և Արտյոմ Հակոբի Մկրտչյանը Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նախագահների կողմից արժանացել են «Մարտական ծառայության» մեդալների: Պարգևները զոհվածների ծնողներին հանձնեցին Գեղարքունիքի մարզպետարանի, Գեղարքունյաց թեմի, Գավառի համայնքապետարանի և Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի ներկայացուցիչները։

Տղերքն ավելի բարձրում մնացին

Տղերքն ավելի բարձրում մնացին 19.04.2021

2020թ.-ի 44-օրյա պատերազմի բաց վերքերն ամեն օր զգացնել են տալիս, պատերազմի հասցրած ցավն ու անամոք վիշտը կախված են օդի մեջ, կուտակված` հոգիներում: Պատերազմը խլել է մեր լավագույն տղաներին, որոնք այլևս հավերժինն են: Տարբեր էին հայրենիքի պաշտպան սևանցի տղաների ճակատագրերը, զինվորական կոչումները, տարբեր էին երազանքներն ու նպատակները. մեկն ուսանող էր` խոստումնալից ապագայով, մյուսն իր բազկի ուժով ու մարզական հաղթանակներով պետք է հպարտության պահեր պարգևեր, մեկը դեռ նոր պիտի դառնար ուսանող, մյուսը ընտանիքի սիրագորով հայր էր... Տարբեր էին նրանք, որոնց միավորել էր հայրենի հողի ու տան պատիվը, անվտանգությունն ու խաղաղությունը պահելու մեծագույն պարտքը: Այդ պարտքի խորը գիտակցմամբ նրանք չլքեցին իրենց վստահված դիրքերը, չերկընչեցին ու չթաքնվեցին կռվեցին մինչև վերջին շունչը` հավերժ մնալով հայրենիքի զինվոր: Լուսավոր ու պայծառ տղաներն անտեսանելի թելերով կապել են երկինքն ու երկիրը և մեզ` ապրողներիս, թողել մեծագույն պարտք` արժանի լինել նրանց:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը՝ Ոստիկանության օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը՝ Ոստիկանության օրվա առթիվ 16.04.2021

Շնորհավորում եմ ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ։ Հարգելի՛ ոստիկաններ, անգնահատելի է ձեր դերը հայրենի երկրի անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանրային համերաշխության ապահովման գործում։ Շատ լավ եմ պատկերացնում ձեր աշխատանքի բարդությունը, քանի որ այն ներառում է և՛ խստություն օրենքի ու կարգուկանոնի նկատմամբ, և՛ հոգատարություն ու ուշադրություն անհատ քաղաքացու նկատմամբ ։ Մշտապես գտնվելով հասարակության ուշադրության կենտրոնում՝ դուք ձեր տքնաջան ու համառ աշխատանքի շնորհիվ կարողանում եք միշտ հավատարիմ մնալ ձեր վճռական կեցվածքին՝ կանխարգելելով ու բացահայտելով բազմաթիվ հանցագործություններ։

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ մարզային շաբաթօրյակ

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ մարզային շաբաթօրյակ 12.04.2021

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստի ընթացքում Գեղարքունիքի մարզպետի և մարզի խորհրդի անդամների միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ ապրիլի 10-ին Գեղարքունիքի մարզում իրականացվեցին աղբահեռացման, սանիտարական մաքրման, տարածքների բարեկարգման և աղբաթաղման աշխատանքներ: Չնայած եղանակային ոչ բավարար պայմաններին՝ դրանք տեղի ունեցան մարզի բոլոր քաղաքային և գյուղական բնակավայրերում, ներհամայնքային, մարզային, հանրապետարական և միջպետական նշանակության ավտոճանապարհներին: Գեղարքունիքի մարզպետի համապատասխան հանձնարարությամբ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները համակարգելու և արդյունավետ իրականացնելու համար Գեղարքունիքի մարզպետարանից մարզի հինգ տարածաշրջաններում նշանակվել էին պատասխանատուներ, իսկ մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներն ու մնացած աշխատակիցներն ամրակցվել էին մարզի բոլոր համայնքներում և բնակավայրերում՝ սանիտարական աշխատանքների ընթացքը վերահսկելու և անհրաժեշտ օժանդակություն տրամադրելու նպատակով:

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ հանդիպում մարզի անասնաբույժների հետ

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ հանդիպում մարզի անասնաբույժների հետ 08.04.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը եւ Գեղարքունիքի մարզպետարանը համատեղ հանդիպում-խորհրդակցություն անցկացրին Գեղարքունիքի մարզի անասնաբույժների հետ՝ նպատակ ունենալով քննարկելու ոլորտում այս պահին առկա եւ վերահսկողական գործառույթների ժամանակ ծագող խնդիրները: Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՍԱՏՄ մարզային կենտրոնի աշխատակիցներն ու մարզի անասնաբույժները: Տիգրան Գաբրիելյանը ներկայացրեց ոլորտում արված փոփոխությունները, հորդորեց ամենայն պատասխանատվությամբ ու հետեւողականությամբ մոտենալ կենդանիների պատվաստումների եւ արյունառման գործընթացին, զգուշացրեց այն տնտեսական վնասների մասին, որոնք կարող են կրել ոչ միայն ֆերմերները, այլեւ պետությունը, եթե հիվանդությունների կանխարգելման միջոցառումները ժամանակին ու պատշաճ չիրականացվեն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 14:21:21