Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մինչև ուսումնական տարվա մեկնարկը բոլոր դասագրքերը կբաշխվեն դպրոցներին

Մինչև ուսումնական տարվա մեկնարկը բոլոր դասագրքերը կբաշխվեն դպրոցներին 19.08.2021

Գեղարքունիքի մարզում արդեն մեկնարկել է 2021-2022 ուսումնական տարվա դասագրքերի բաշխման գործընթացը: Պետական բյուջեի միջոցների հաշվին տպագրվող 38 անուն դասագքերից մարզ է ներկրվել 53 540 տպաքանակով, իսկ «Դասագրքերի և ՏՏ շրջանառու հիմնադրամի» միջոցներով տպագրվող 21 անուն դասագրքերից՝ 32 002 տպաքանակով: Մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում դասագրքերի բաշխման գործընթացը համակարգվում է Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետների կողմից: Նույն վարչության պետ Կարեն Զազյանի հավաստմամբ՝ մինչև օգստոսի 31-ը բոլոր դասագրքերը կբաշխվեն ըստ համապատասխանության:

Ներքին Գետաշենում ավարտվել են 11 փողոցների ասֆալտապատման աշխատանքները

Ներքին Գետաշենում ավարտվել են 11 փողոցների ասֆալտապատման աշխատանքները 19.08.2021

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում ավարտվել են թվով 11 փողոցների ասֆալտապատման աշխատանքները, որոնք իրականացվել են նախորդ տարվանից անավարտ մնացած սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Ինչպես տեղեկացրին Ներքին Գետաշենի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 250 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել էր ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը։Ծրագրի մեկնարկը տրվել է 2020 թվականի ընթացքում: Այն շարունակվեց այս տարվա մայիսից եւ ավարտին հասցվեց օգոստոսի կեսերին։ Ծրագրի շրջանակներում ասֆալտապատվել է 11 փողոց՝ 4700 գծամետր երկարությամբ եւ 20 հազար քառակուսի մետր մակերեսով։ Այս պահին համայնքում սկսվել են ճանապարհաշինական հերթական աշխատանքները, որոնք դարձյալ իրականացվում են ՀՀ կառավարության կողմից 2021 թվականի ընթացքում նախատեսված եւ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 141 միլիոն դրամ։

Սևանի ափին տեղակայվել է բնապահպանական–արշավախմբային վրանային ճամբարը

Սևանի ափին տեղակայվել է բնապահպանական–արշավախմբային վրանային ճամբարը 18.08.2021

Սևանա լճի ափին՝ Վաղաշեն համայնքի վարչական տարածքում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջին դպրոցի սաները հուլիսի 31-ից եռօրյա հերթափոխով իրենց հանգիստն են անցկացնում կրթահամալիրի կողմից նախաձեռնած բնապահպանական-արշավախմբային վրանային ճամբարում: Յուրաքանչյուր հերթափոխում ընդգրկվում է 15-30 դպրոցական: Օգոստոսի 17-ի դրությամբ, ճամբարում արդեն հասցրել են հանգստանալ ավելի քան 180 ՝ 5-8-րդ դասարանցիներ: Բնապահպանական բաց ճամբարին ընդգրկվում են նաև Վաղաշենի և այլ համայնքների դպրոցականներ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ճամբարականները համագործակցում են նաև Ծովինար համայնքի վարչական տարածքում գործող ԵԿՄ ճամբարի պատանի երկրապահների հետ, առաջնորդվելով ճամբար՝ ճամբարի մեջ կարգախոսով: Կրթահամալիրի բնապահպանական-արշավախմբային ճամբարն ունի մարզական, բնապահպանական և արշավային ուղղվածություն, ըստ որի ճամբարականներն օրվա որոշակի ժամերի զբաղվում են նաև լճի ափամերձ և անտառային հատվածների մաքրման աշխատանքներով:

Տեղի ունեցավ հրդեհների առաջացման ու տարածման վտանգի կանխարգելման աշխատանքային խմբի առաջին նիստը

Տեղի ունեցավ հրդեհների առաջացման ու տարածման վտանգի կանխարգելման աշխատանքային խմբի առաջին նիստը 18.08.2021

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի 2021 թվականի օգոստոսի 6-ի համապատասխան գրության համաձայն՝ Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետի համապատասխան որոշմամբ, ստեղծվել է Գեղարքունիքի մարզի անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման ու տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանն ու բնությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցմանն ուղղված աշխատանքային խումբ: Օգոստոսի 17-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ նշված աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր աշխատանքային խմբի ղեկավար, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը: Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության, մարզպետարանի ՏԻՄ վարչությունների, ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության, «Սևան» ազգային պարկի...

Վարժանքների անցկացում

Վարժանքների անցկացում 18.08.2021

Ս/թ օգոստոսի 18-ին Գեղարքունիքի ՄՓՎ-ն անցկացնելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ավազան, Արփունք, Փոքր Մասրիկ և Կախակն, իսկ օգոստոսի 20-ին՝ Մեծ Մասրիկ, Կուտական և Տրետուք բնակավայրերում։ Բնակչությանը խնդրվում է խուճապի չմատնվել:

Հիմնանորոգվում է Արծվանիստ համայնքի մանկապարտեզի շենքը

Հիմնանորոգվում է Արծվանիստ համայնքի մանկապարտեզի շենքը 18.08.2021

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում առաջիկա օրերի ընթացքում կտրվի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 23 միլիոն 307 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 13 միլիոն 984 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավաևրությունը, 40 տոկոսը կամ 9 միլիոն 323 հազարը՝ Արծվանիստի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է մանկապարտեզի առաջին հարկի ներքին հարդարում, նոր դռների եւ պատուհանների տեղադրում, հատակի, սանհանգույցների, էներգոհամակարգի նորոգում։ «Մեր համայնքի մանկապարտեզը, ուր հաճախում էին 90 երեխա, իր գործունեությունը դադարեցրել է 2016 թվականին, շենքային ու սանիտարական անբավարար պայմանների պատճառով։ Նախորդ տարի սուբվենցիոն ծրագրի միջոցով կարողացանք նորոգել մանկապարտեզի շենքի տանիքը, իսկ այս տարի ամբողջությամբ կավարտենք առաջին հարկի հիմնանորոգումը։ Եկող տարվա ընթացքում հերթական փուլով...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-10 16:39:31