Նորություններ

Թյուրինգիայի արական երգչախումբը համերգով հանդես եկավ Գավառ քաղաքում 25.08.2021
Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության մշակութային համագործակցության շրջանակներում Գավառի Լ․ Քալանթարի անվան պետական թատրոնի դահլիճում համերգային ծրագրով հանդես եկավ Գերմանիայի Թյուրինգիա քաղաքի արական «Արս Մուզիկա» երգչախումբը։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, համերգը կայացել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան եւ Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցության շնորհիվ։ Թյուրինգյան երգչախմբին է միացել նաեւ Գավառ քաղաքի Հ․ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը։ Համերգն ունկնդրել են Գավառ քաղաքի կրթամշակաթային հաստատությունների աշխատակիցներ, արվեստասերներ։ Հանդիսատեսի դատին են ներկայացվել տարբեր երկրների կոմպոզիտորների մեղեդիներ։ Երգացանկում են եղել նաեւ հայ կոմպոզիտորներ Կոմիտասի եւ Մակար Եկմալյանի երգերը։ «Արս Մուզիկա» երգչախումբը ներկայացրել է կոմպոզիտորներ Յակոբ Հենդլի, Յակոբ Արկադելթի, Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Պիոտր Յանչակի, Լեոբարդ Քոենի, Ջիմ Պապուլիսի ստեղծագործությունները,...

Տեղի ունեցավ ԵԿՄ ռազմամարզական ուսումնական ճամբարի փակման արարողությունը 24.08.2021
Օգոստոսի 23-ին Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի վարչական տարածքում տեղակայված ԵԿՄ պատանի երկրապահների ճամբարում տեղի ունեցավ ռազմամարզական ուսումնական ճամբարի փակման հանդիսավոր արարողությունը։ Արարողությանը մասնակցում էին ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը, ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գեւորգ Գալստյանը, պատանի երկրապահներ, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ։ Մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանին, այնուհետ մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմներում նահատակված հորոս հայորդիների հիշատակը։ Օրհնանքի խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Գեւորգ քահանա Բարսեղյանը...

Գանձակ համայնքում սուբվենցիոն ծրագրով կառուցվում է ոռոգման ջրի խորքային հոր 24.08.2021
Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն մեկուկես ամիս է, ինչ ընթանում են ոռոգման ջրի խորքային հորի կառուցման աշխատանքներ։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, խորքային հորի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 42 միլիոն 985 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Գանձակի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում Գանձակ համայնքում ոռոգելի կդառնա շուրջ 40 հեկտար հողատարածք։ Ծրագրից կօգտվեն ավելի քան 300 տնտեսություն։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել սեպտեմբեր ամսվա ընթացքում։ Աշխատանքներն իրականացնում է «Ֆավորիտ-Մ» ընկերությունը:
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի մշակույթի տանը Վաղաշենի ուսանողների, երիտասարդության եւ դպրոցականների նախաձեռնությամբ հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան վերջին պատերազմում հայրենիքի սահմանները պաշտպանելիս նահատակված հերոսներ Նվեր Բադոյանի, Նորիկ Հայրապետյանի, Արման Մալխասյանի, Արտյոմ Կարապետի Խաչատրյանի, Արտյոմ Խաչատուրի Խաչատրյանի , Զոհրաբ Արշակյանի, Սամվել Գասպարյանի, Խաժակ Գրիգորյանի եւ Արտյոմ Պետրոսյանի հիշատակին։ Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը, Վաղաշեն համայնքի ղեկավար Արթուր Սուվարյանը, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Մարտունու տարածարջանի հոգեւոր հովիվ Տեր Գեւորգ քահանա Բարսեղյանը, «Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը, «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիա» ՀԿ նախագահ Արսեն Ֆիդանյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ։...

Տեղի ունեցավ դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը 23.08.2021
Օգոստոսի 23-ին Սևան քաղաքի Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ Գեղարքունիքի և Կոտայքի մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցում էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍ և առողջապահության նախարարությունների տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, կրթության ոլորտի մարզային պատասխանատուներ: Ողջունելով Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին` Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը շնորհավորեց նրանց նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ` մաղթելով առողջություն և հաջողություններ մատաղ սերնդի կրթության և դաստիարակության պատասխանատու գործում: Խորհրդակցությունն անցկացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկումների օրակարգում ընդգրկված էին հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխություններին և 2021-2022 ուսումնական տարվա ընթացիկ գործողություններին, ինչպես նաև հանրակրթության պետական չափորոշիչներին վերաբերող հարցեր:

Արծվանիստում կկառուցվի նոր աղբյուրակապ 23.08.2021
Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվնեցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկում են նոր աղբյուրակապի կառուցման եւ խմելու ջրատարի արտաքին ցանցի որոշակի հատվածների հիմնանորոգման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 12 միլիոն 540 հազար դրամ, որի 63,8 տոկոսը կամ 8 միլիոն 520 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 36,2 տոկոսը կամ 4 միլիոն 20 հազար դրամը՝ Արծվանիստի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Սուսմեդ»ՍՊԸ-ն։ Ծրագրի իրականացման արդյունքում կավելանա համայնքին մատակարարվող ջրաքանակը, նվազագույնի կհասցվեն ջրատարում առկա կորուստները, միաժամանակ կապահովվի մաքուր եւ որակյալ ջրամատակարարում։ Վնասված հատվածներում մաշված երկաթե խողովակները կփոխարինվեն մետաղապլաստե խողովակներով։ Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում:


