Նորություններ

Հետմահու հուշամեդալներ Արցախյան պատերազմում նահատակված հերոսներին 22.04.2021
Ապրիլի 22-ին Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ, մարզային զինկոմիսարիատի ներկայացուցիչներ ԱՀ նախագահի հրամանագրի հիման վրա հետմահու «Մարտական ծառայության» համար շնորհված հուշամեդալները հանձնեցին Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված զինծառայողներ Ներքին Գետաշեն համայնքից՝ Շոթա Արմենակի Գևորգյանի, Գոռ Լյովայի Հակոբյանի, Էմին Վանյայի Սիմոնյանի, Արսեն Հայկի Խաչատրյանի, Կարեն Հովիկի Հարությունյանի, Վերին Գետաշեն համայնքից՝ Էդգար Շահենի Բաղդասարյանի, Ծովինար համայնքից՝ Շոթա Ազիզի Զաքարյանի, Վարդենիկ համայնքից՝ Արտաշես Ռուստամի Այվազյանի, Երանոս համայնքից՝ Վահագն Մարտիկի Մխեյանի, Գեղհովիտ համայնքից՝ Գարիկ Գառնիկի Հովհաննիսյանի և Աստղաձոր համայնքից՝ Արման Մանվելի Պողոսյանի ծնողներին: Զոհված հերոսների ընտանիքներ կատարած այցելությունների ընթացքում...

Սեւանի թիվ 4 հիմնական դպրոցի հիմնանորոգված ճաշարանը կգործի նոր ուսումնական տարվա սկզբից 22.04.2021
Ապրիլի 22-ին Սեւան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոց այցելեցին ՄԱԿ-ի «Համաշխարհային պարենային ծրագրի» Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշեւիչը, ծրագրի ռեգիոնալ բյուրոյի Կահիրեի գրասենյակի ղեկավար Քեթ Նյուտոնը եւ ղեկավարի օգնական Էրիկ Սքենլոնը՝ ծանոթանալու դպրոցական ճաշարանի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք մեկնարկել են 2020 թվականի ձմռանը, ՄԱԿ-ի «Համաշխարհային պարենային ծրագրի» եւ Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ ընթացող «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում։ Նրանք զրուցեցին դպրոցի տնօրենի, մանկավարժների, ծնողների, «Դպրոցական սնունդ» ծրագրի շահառուների հետ։ Գեղարքունիքի մարզում ընթացող «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման աշխատանքների մասին հյուրերին տեղեկատվություն ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը։ Նա նշեց, որ ծրագրի բաղադրիչներից մեկը դպրոցական ճաշարանների պայմանների բարելավումն ու ապահովումն է, որը եւ կատարման ընթացքի մեջ է։ «2021 թվականի ապրիլի 22-ի դրությամբ արդիականացվել է 68 դպրոցական ճաշարան, առաջիկայում հիմնանորոգման...

Ապրիլի 14-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տրվել է « Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքների պաշտոնական մեկնարկը։ Շինարարության մեկնարկը նախատեսող համաձայնագիր է ստորագրվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի միջև։ Պաշտոնական մեկնարկի արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ըստ նախագծի՝ նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր՝ իր բոլոր ենթակառուցվածքներով՝ այդ թվում հողի, ստորգետնյա ջրերի և օդի աղտոտվածության բացառման համար նախատեսված ենթակառուցվածքներով, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքերով ու ճանապարհային ուղիներով։...

Ֆրանսիացիները Գավառի թատրոնում ներկայացրեցին «Սասնա Ծռեր» երաժշտական ներկայացումը 19.04.2021
Ֆրանսիական «Սաթե - Ատղը» թատերական միության նախաձեռնությամբ ապրիլի 14-ին Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու «Սասնա Ծռեր» երաժշտական ներկայացումը: Միջոցառումը Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ քաղաքներում իրականացվեց ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև տարիներ ի վեր ձևավորված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում: Հայկական Սասնա ծռերը հայ բեմում և հայ հանդիսատեսին ներկայացրեցին ֆրանսիական «Սաթե -Ատղը» կազմակերպության անդամները: Էպոսի հիման վրա բեմադրված երաժշտական ներկայացման մեջ հանդես եկան տարբեր ազգերի երաժիշտ-դերասաններ, որոնք տեքստի եւ երաժշտության միջոցով ներկայացրին էպոսի երեք գլուխները՝ Սանասար եւ Բաղդասար, Մեծ Մհեր եւ Սասունցի Դավիթ։ Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ...

Գեղարքունիքի մարզում շարունակվեցին շաբաթօրյակի աշխատանքները 19.04.2021
Ապրիլի 25-ի կայանալիք համապետական ծառատունկին ընդառաջ ապրիլի 17-ին Գեղարքունիքի մարզում շարունակվեցին նախորդ շաբաթվանից մեկնարկած սանիտարական մաքրման աշխատանքները, որի շրջանակներում կատարվեցին աղբահեռացում, տարածքների բարեկարգում և աղբաթաղում, ծառատունկ, մաքրվեցին ներհամայնքային, մարզային, հանրապետարական և միջպետական նշանակության ավտոճանապարհներ, առանձնահատուկ ուշադրություն դարձվեց մայրուղիների և համայնքների տարածքներով հոսող գետերի և ջրահավաք ավազանների հարակից տարածքների մաքրության ապահովմանը: Սանիտարական մաքրման աշխատանքներ տեղի ունեցան մարզի բոլոր և առավելապես այն համայնքներում, որտեղ բնակլիմայական անբարենպաստ պայմանների հետևանքով նախորդ շաբաթ անհնար էր եղել դրանք ավարտին հասցնել: Մարզում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները համակարգելու և արդյունավետ իրականացնելու համար այս շաբաթ ևս...

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Գեղարքունիքի մարզում մասնակցեց շաբաթօրյակի եւ անտառատունկի 19.04.2021
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանի և պաշտոնական այլ անձանց ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզում մասնակցեց շաբաթօրյակի եւ մեծ ծառատունկի աշխատանքներին: Ռոմանոս Պետրոսյանը շաբաթօրյակին մասնակցեց Սեւան քաղաքի հանրային լողափի տարածքում՝ միանալով «Սեւան Ազգային պարկ» -ի աշխատակիցներին, որոնց ուժերով իրականացվում էին լողափի սանիտարական մաքրման աշխատանքներ: Սևանում նախարարը խոսեց Սեւանա լճի եւ նրա ջրահավաք ավազանի մաքրության պահպանման, «Սեւան Ազգային պարկ» -ի դերի ու նշանակության, Գեղարքունիքի մարզի բնապահպանական մյուս կարեւորագույն խնդիրների մասին: Այնուհետև նախարարը մեծ ծառատունկին մասնակցեց «Սեւան Ազգային պարկ» -ի Մարտունու տեղամասում: Ծառատունկը կատարվեց Մարտունու ռազմական ոստիկանության շենքի հարակից տարածքում, «Սեւան Ազգային պարկ» ՊՈԱԿ ֊ի աշխատակիցների ուժերով: Տնկվեց 10 հազար ծառ՝ հիմնականում բարդի եւ սոճի: Ծառատունկի ավարտին Ռոմանոս Պետրոսյանը զրուցեց «Սեւան Ազգային պարկ»-ի ղեկավարության եւ աշխատակիցների հետ՝ քննարկելով առաջնահերթ լուծում պահանջող բնապահպանական, ինչպես նաեւ աշխատանքային ընթացիկ խնդիրներ: