Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում կատարվեց քաղաքացիների ընդունելություն

Գեղարքունիքի մարզպետարանում կատարվեց քաղաքացիների ընդունելություն 08.12.2021

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի` դեկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը և մարզպետի խորհրդական Աշոտ Կարապետյանը կատարեցին քաղաքացիների ընդունելություն: Նախապես գրանցված 35 քաղաքացիներից ընդունելությանը ներկայացան 20-ը: Դիմումատուների հիմնական մասը ակնկալում էին մարզպետից ստանալ ֆինանսական աջակցություն` սոցիալ-տնտեսական տարաբնույթ խնդիրների լուծման նպատակով: Երկու քաղաքացի դիմեցին աշխատանքի տեղավորման և երեքը բնակարանի վերանորոգման, սեփականության իրավունքի ձեռքբերման նպատակով: Դիմումատուների մի մասը տեղում ստացան բավարար պատասխան: Մնացած դիմումատուներին պատասխան կտրվի դիմումները լրացուցիչ ուսումնասիրելուց հետո` օրենքով սահմանված ժամկետում:

Գեղարքունիքի մարզում հարգեցին Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը

Գեղարքունիքի մարզում հարգեցին Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը 07.12.2021

Դեկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, Գավառ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի եւ նրանց ենթակա կառույցների ղեկավարները, աշխատակիցները եւ անհատ քաղաքացիներ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված հուշաքարի մոտ ծաղկեպսակ դրեցին, ծաղիկներ խոնարհեցին և խնկարկեցին 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի համար։ Այնուհետ արարողությունը շարունակվեց Սուրբ Աստվածածին եկեղեցում, օրհնության կարգով եւ մոմավառությամբ։ «33 տարի առաջ բնական արհավիրքը Հայաստանի հյուսիսային քաղաքներին ու գյուղերին ծանր ու անդառնալի կորուստներ պատճառեց։ Ամեն տարի մենք միասնական ու համախմբված խոնարհվում ենք և մեր հարգանքի տուրքը մատուցում ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի առջեւ, առ Աստված աղոթում նրանց հոգիների հանգստության ու մեր աշխարհի խաղաղության համար։...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի  խոսքը 1988թ.-ի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի խոսքը 1988թ.-ի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ 07.12.2021

Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մեր նորագույն պատմության ամենամեծ բնական աղետի՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրն է: Այսօր մենք ոգեկոչում ենք արհավիրքին զոհ գնացած մեր եղբայների ու քույրերի հիշատակը, սփոփանքի ու քաջալերանքի խոսք ենք ուղղում բոլորին, ովքեր վերապրել են 1988 թվականի դեկտեմբերյան օրերը, ում հարազատների ու մերձավորների կյանքն է խլել սարսափելի աղետը: Պատուհասած երկրաշարժը վայրկյանների ընթացքում տասնամյակների չամոքվող վիշտ ու ավերածություն պատճառեց մեր երկրին: Հաշված րոպեների ընթացքում հողին հավասարվեցին գյուղեր, ավերվեցին քաղաքներ, զոհվեցին քսանհինգ հազար մեր հայրենակիցներ, խեղվեցին անհաշիվ մարդկային ճակատագրեր: Դժվար է բառերի մեջ խտացնել մեր ապրած ցավն ու կսկիծը: Սպիտակի երկրաշարժը պատուհասեց պատմական մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը կրկին մեկտեղվել էր ազգային ազատագրական պայքարի դրոշի ներքո: Եվ թվում էր, թե բնական արհավիրքն ի զորու է կոտրել մեր ոգին:...

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 06.12.2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Գեղարքունիքի մարզի համայնքներում 2021թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Նախնական պատկերը հետևյալն է.

Կայացավ հանդիպում  Գեղարքունիքի մարզպետի և ՌԴ դեսպանի միջև

Կայացավ հանդիպում Գեղարքունիքի մարզպետի և ՌԴ դեսպանի միջև 02.12.2021

Սույն թվականի դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը: Կողմերը քննարկել են տարածաշրջանում սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը, ռուսական ընկերությունների գործունեությունը մարզում, մարզպետի՝ առաջիկայում կայանալիք աշխատանքային այցը ՌԴ Օմսկի մարզ, միջտարածաշրջանային համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև մարզի սահմանային իրավիճակը:

Գավառում ՄԱԶԾ աջակցությամբ տեղի ունեցան կաթի վերամշակման լաբորատորիայի եւ պանրի մառանի պաշտոնական բացման արարողությունները

Գավառում ՄԱԶԾ աջակցությամբ տեղի ունեցան կաթի վերամշակման լաբորատորիայի եւ պանրի մառանի պաշտոնական բացման արարողությունները 01.12.2021

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Կոլբա լաբի «Ապագայի հմտություններ եւ աշխատատեղեր մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի եւ ՄԱԿ-ի ՔՈՎԻԴ-19 արձագանքման եւ վերականգնման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Կանանց տնտեսական հզորացման արագացում՝ նպաստելով ՔՈՎԻԴ-19 հետեւանքների վերականգնման ջանքերին» համատեղ ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 1-ին Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ կաթի վերամշակման լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը եւ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Բացման եւ շնորհակալական խոսքով հանդես եկավ Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանը։...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 18:00:52