Նորություններ

Լեռնահովիտի հիմնական դպրոցի շինարարական աշխատանքները շարունակվում են 17.08.2021
Գեղհովիտ համայնքի Լեռնահովիտ բնակավայրի Վ․ Բարեղամյանի անվան հիմնական դպրոցի շինարարությունը, որն իրականացվում է պետական միջոցների հաշվին, մեկնարկել է 2020 թվականի հոկտեմբերից եւ ավարտի կհասցվի 2023 թվականի ընթացքում։ 2021 թվականի օգոստոսի 13-ի դրությամբ արդեն ավարտի են հասցվել դպրոցի հին շենքի քանդման, հիմքերի եւ ապաստարանի կառուցման աշխատանքները եւ այժմ ընթանում են պատերի կառուցապատման աշխատանքները: Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է մոտ 600 միլիոն դրամ։Նորակառույց դպրոցն ունենալու է 7 դասասենյակ, մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, ճաշարան, սանհանգույցներ, ժամանակակից դպրոցին հատուկ այլ պայմաններ։ Շենքը զբաղեցնելու է 1400 քառակուսի մետր մակերես։ Նոր ուսումնական տարում դասաժամերի կազմակերպման համար արդեն ձեռնարկվում են համարժեք քայլեր, որպեսզի դպրոցի աշակերտները, որոնց թիվն այս պահին հասնում է 28-ի, հաճախեն դպրոց՝ չկտրվելով առկա ուսուցումից։

«Մարտական ծառայություն» մեդալ՝ Արցախյան պատերազմի մասնակցին 17.08.2021
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայրենիքի պաշտպանության համար իր կյանքը զոհաբերած մարտիկներից է Ծովազարդ համայնքից՝ պահեստազորային Շահեն Աշոտի Ղարիբյանը: Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Շահեն Ղարիբյանին հետմահու շնորհվել է «Մարտական ծառայություն» մեդալ: Հերոսի ծնողներին այցելեցին և մեդալի հանձնման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետի խորհրդական Աշոտ Կարապետյանը, մարզպետարանի զորակոչային նախապատրաստության բաժնի պետ Տիգրան Հակոբյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքի պատասխանատու Վանիկ Գոզեյանը: Ներկաները մեծարանքի և ոգեկոչման խոսքեր հնչեցրին Շահենի հասցեին, սփոփելով անմահ հերոսի ծնողներին և հարազատներին: Մեդալը համալրեց Շահեն Ղարիբյանի անձնական անկյունում տեղադրված իրերի շարքը, որպես անխոս վկա՝ նրա անցած մարտական ճանապարհի:

Մարտունի քաղաքի երեք մանկապարեզների տանիքներին կտեղադրվեն արեւային ֆոտովոլտային կայաններ 16.08.2021
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 1, 2, 3 մանկապարտեզների տանիքներին կտեղադրվեն արեւային ֆոտովոլտային կայաններ, որոնք տարեկան կարտադրեն 66 հազար կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա։ Շինարարությունը կատարվելու է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 16 միլիոն 414 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 10 միլիոն 669 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 774 հազար դրամը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է, շինարարությունը կմեկնարկի առաջիկա օրերի ընթացքում։ Այս ծրագրի իրականացման արդյունքում շահագործվելու է 40 կիլովատտ ժամ հզորության արեւային ֆոտովոլտային կայան, որը էլեկտրաէներգիայով սնուցելու է թիվ 1,2,3 մանկապարտեզները եւ գիշերային լուսավորության ցանցը։ 25 կիլովատտ ժամ հզորության արեւային կայան կտեղադրվի թիվ 2 եւ 3 մանկապարտեզների տանիքներին, 15 կիլովատտ ժամ հզորության կայան ՝ թիվ 1 մանկապարտեզի տանիքին...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրերով խրախուսվեցին բազկամարտի առաջնության մի խումբ հաղթողներ 16.08.2021
Օգոստոսի 16-ին Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանն ընդունեց Մարտունու տարածաշրջանից բազկամարտի Հայաստանի առաջնության մասնակիցներին: Վերջիններս Հայաստանի Հանրապետության բազկամարտի մեծահասակների և պատանիների առաջնությունում, աջ և ձախ ձեռքով տարբեր քաշային կարգերում, առաջին, երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած մարզիկներն էին, ովքեր մրցաշարի կազմակերպիչ Ֆինիկո Արմենիա կազմակերպության կողմից արժանացել էին տարբեր կարգի դիպլոմների, մեդալների և գավաթների: Նարեկ Մանուկյանը ողջունեց մարզիկներին՝ առաջնությունում մասնակցություն ցուցաբերելու և մրցանակային տարբեր տեղեր զբաղեցնելու համար, հույս հայտնելով, որ առաջիկա մրցաշարերում թիմի անդամներն իրենց մարզումների, ձգտումների և նվիրումի արդյունքում կնվաճեն նորանոր հաղթանակներ: «Հարգելի մարզիկներ, ձեր հաջողությունը, անշուշտ, նաև Գեղարքունիքի մարզի հաջողոթյունն է: Մենք հպարտանում ենք ձեզ շնորհված խրախուսանքների և պարգևների համար և մեր երախտագիտությունը հայտնում այն անձանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել...

Խրախուսվեցին Արմ ֆայթինգ մրցաշարի հաղթողները 16.08.2021
Օգոստոսի 16-ին Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանն ընդունեց օրերս կայացած «Արմ ֆայթինգ պրոֆեսիոնալ ֆեդերացիայի» Arm Fighting -70 մրցաշարում Գավառի տարածաշրջանից մասնակցություն ցուցաբերած և հաղթող ճանաչված մարզիկներին։ Նրանք էին՝ Գավառ քաղաքը, ինչպես նաեւ քաղաքի Հացառատ և Արծվաքար թաղամասերը ներկայացնող պատանի մարզիկներ Վաչագան Մերթարչյանը, Լևոն Հակոբյանը, Օնիկ Մարտիրսյանը, Արթուր Ասոյանը, Սեդա Առաքելյանը և Մայիս Ավագյանը: Մարզիկները Նարեկ Մանուկյանի հետ կիսվեցին մրցապայքարում ունեցած մասնակցության, ձեռքբերումների և հեռանկարների մասին: Այնուհետև Նարեկ Մանուկյանը պատանի մարզիկներին խրախուսեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով:

Ծովինարում կկառուցվի խմելու ջրատարի արտաքին ցանց 13.08.2021
Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շուտով կտրվի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման մեկնարկը։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 151 միլիոն 743 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 106 միլիոն 220 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 45 միլիոն 523 հազար դրամը՝ Ծովինարի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է տասնամյակների վաղեմությամբ կառուցված եւ ֆիզիկապես մաշված ջրատարի փոխարինում մետաղապլաստե խողովակներով, շուրջ 8 կիլոմետր երկարությամբ, օրվա կարգավորիչ 2 ջրամբարի եւ ջրահավաք ավազանների կառուցում։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում։