Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորեց մարզպետարանի կին աշխատակիցներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորեց մարզպետարանի կին աշխատակիցներին 09.03.2022

Մարտի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, կանանց միջազգային օրվա առթիվ, հանդիսավոր պայմաններում շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետարանի կին աշխատակիցներին՝ տոնի առթիվ բարեմաղթանքի խոսքեր հղելով նրանց: «Հարգելի կանայք, շնորհավորում եմ ձեզ՝ կանանց տոնի առթիվ: Թող մեր երկրում և առհասարակ աշխարհում թևածի խաղաղությունը, որպեսզի հնարավոր լինի ապրել ու արարել անվրդով ու խաղաղ պայմաններում: Դուք հայ ընտանիքի հիմքն եք ու շարունակականության ապահովողը, մաղթում եմ ձեզ երջանկություն և ընտանեկան ջերմ մթնոլորտ: Թող ժպիտն անպակաս լինի ձեր դեմքից, լինեք սիրված, հարգված ու գնահատված: Մենք կարևորում ու գնահատում ենք ձեզ և բարին մաղթում բոլորիդ»,- ասաց մարզպետ Կարեն Սարգսյանը: Արարողության ընթացքում կանանց շնորհավորեցին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանը, Վահան Զարոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները և այլք:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական  ուղերձը՝ կանանց տոնի առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ կանանց տոնի առթիվ 08.03.2022

Սիրելի կանայք, թանկագին մայրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Համոզված եղեք, որ ձեր անսպառ բարությունը, նվիրվածությունն ու հոգատարությունը աննկատ չեն մնում, և դուք, անառարկելիորեն, արժանի եք շատ ավելի մեծ գնահատանքի՝ մեր պետության համար արժանի քաղաքացիներ կրթելու, նրանց ազգային արժեքների և հայրենասիրության ոգով դաստիարակելու դժվարին, բայց ազգաշահ առաքելությունը համբերությամբ իրագործելու համար: Այսօր մենք մեծարում ենք մեր կանանց՝ մեր ընտանիքների ջերմության և մեր հասարակության հասունության պահապաններին: Ձեր անանց հմայքի հետ միասին եղեք առողջ ու երջանիկ: Տոնական տրամադրություն եմ մաղթում բոլորիդ:

Կայացավ Գեղարքունիքի մարզի պատանիների շախմատի 2022 թվականի մարզային առաջնությունը

Կայացավ Գեղարքունիքի մարզի պատանիների շախմատի 2022 թվականի մարզային առաջնությունը 07.03.2022

Դպրոցականների շրջանում շախմատ մարզաձեւի մասսայական զարգացման, ինչպես նաեւ Հայաստանի պատանիների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցումներին մարզի մասնակցությունն ապահովելու նպատակով ամեն տարի անցկացվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մինչեւ 8, 10, 12, 14 եւ 16 տարեկան պատանիների շախմատի մարզային առաջնություն: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, պատանիների շախմատի 2022 թվականի մարզային առաջնությունն անցկացվեց երկու փուլով՝ համայնքային եւ մարզային: Համայնքային փուլի մրցումներն անցկացվեցին 2022 թվականի փետրվարի 22-27-ը` Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Սեւանի, Ճամբարակի, Մարտունու, Սարուխանի, Վարդենիսի եւ Վարդենիկի մասնաճյուղերում: Մարզային փուլին մասնակցեցին համայնքային փուլի արդյունքում ձեւավորված թիմերը։ Առաջնությունն անցկացվեց Գավառի Պապին Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցում:...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց  հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը 07.03.2022

Մարտի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Մինչ նիստի մեկնարկը մարզպետը ծննդյան օրվա առթիվ շնորհավորեց մարզպետարանի քարտուղարության պետ Վերգինե Ղուկասյանին՝ մաղթելով նրան հետագա հաջողություններ աշխատանքում եւ անձնական կյանքում։ Քննարկվեց նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների ընթացքը։ Ստորաբաժանումների ղեկավարների կողմից ներկայացված զեկուցումները վերաբերում էին Վարդենիսի հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի միավորման եւ վերակազմակերպման, մարզի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով ծրագրային հայտերի ներկայացման, համավարակի դեմ պատվաստումների իրականացման, խոշորացված համայնքներում աշխատակազմերի ձեւավորման, նոր հաստիքների եւ դրույքաչափերի սահմանման, գարնանացանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցերին։...

Գեղարքունիքի մարզպետը Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած զինծառայողներին հետմահու շնորհված պետական պարգևները հանձնեց նրանց հարազատներին

Գեղարքունիքի մարզպետը Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած զինծառայողներին հետմահու շնորհված պետական պարգևները հանձնեց նրանց հարազատներին 07.03.2022

Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի և մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության ու նվիրումի համար Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախագահների հրամանագրերով «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատվել են Գեղարքունիքի մարզի Սևան համայնքներից, Արծվանիստ, Գեղհովիտ, Մադինա և Վարդենիկ բնակավայրերից ծառայության մեկնած կամավորներ Լեռնիկ Վահանյանը, Արթուր Վիրաբյանը, Երվանդ Խաչատրյանը, Գևորգ Օհանյանը, Մանվել Մանուկյանը և Արմեն Գրիգորյանը: Հետմահու պարգևները մարտի 7-ին հերոսների ծնողներին և հարազատներին հանձնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Մարզպետը շնորհակալության և զորակցության խոսքեր ասաց հերոսացած տղաների ծնողների և ընտանիքների անդամներին, նշելով, որ ,...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի ՊՀԾ «Դպրոցական սնունդ» ծրագրի ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի ՊՀԾ «Դպրոցական սնունդ» ծրագրի ներկայացուցիչներին 04.03.2022

Մարտի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սնունդ» ծրագրի ղեկավար Մարիա Մուրադյանին, նույն ծրագրի մարզային համակարգող Կարեն Հակոբյանին, ՄԱԿ-ի ՊՀԾ-ի գյուղատնտեսական ծրագրերի թիմի անդամ Էդգար Սարգսյանին: Գեղարքունիքի մարզպետը ողջունեց ՄԱԿ-ի ՊՀԾ ներկայացուցիչներին` մարզ այցելելու համար եւ կարևորեց ծրագրի շրջանակներում մարզի հանրակրթական դպրոցներում ներդրված «Դպրոցական տաք սնունդ» ծրագրի դերը: «Դպրոցական սնունդ» ծրագրի ղեկավար Մարիա Մուրադյանը և նույն ծրագրի գյուղատնտեսական ծրագրերի թիմի անդամ Էդգար Սարգսյանը խոսեցին ծրագրի ընդլայնմանը վերաբերող նոր գաղափարի մասին, որի արդյունքում, ինչպես նշվեց, նախատեսվում է մարզի դպրոցամերձ հողամաս ունեցող 8 դպրոցներում ներդնել գյուղատնտեսական նշանակության ծրագրեր, որոնք, ըստ հողատարածքների ծավալի և առկա համարժեք ենթակառուցվածքների, միտված կլինեն ջերմոցային տնտեսությունների, ինտենսիվ և հատապտղային այգիների հիմնմանը:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 18:00:52