Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Կհիմնանորոգվի Նորակերտի խմելու ջրատարի արտաքին ցանցը

Կհիմնանորոգվի Նորակերտի խմելու ջրատարի արտաքին ցանցը 21.07.2021

Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվի խմելու ջրատարի արտաքին ցանցը։ Ծրագիրը հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 29-ի նիստում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 32 միլիոն 405 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 22 միլիոն 683 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 9 միլիոն 721 հազար դրամը՝ Նորակերտի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է Նորակերտի խմելու ջրատարի արտաքին ցանցի հիմնանորոգում 2 կիլոմետր երկարությամբ, ինչի արդյունքում համայնքում կբարելավվի ջրամատակարարումը, կնվազեն ջրի կորուստները։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Գավառի բժշկական կենտրոնում

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Գավառի բժշկական կենտրոնում 21.07.2021

Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հուլիսի 20-ին եղավ Գավառի բժշկական կենտրոնում: Տնօրեն Գարիկ Սողոմոնյանի ուղեկցությամբ մարզպետը շրջեց շենքի բոլոր բաժանմունքներում, որտեղ և ծանոթացավ վերջին 2 ամիսների ընթացքում կատարվող շինարարությանը, արտաքին և ներքին հարդարման աշխատանքներին, շինարարական թարմացումներին, տարբեր ծառայությունների նպատակային տեղափոխություններին: Դրանք առնչվում էին առաջին բուժօգնության կազմակերպման համար առավել հարմարավետ պայմանների ստեղծմանը, ֆիզիոթերապիայի, հեմոդիալիզի բաժանմունքներում պայմանների և հնարավորությունների, հիվանդանոցում գործող դեղատանն առկա դեղորայքի պահպանման պայմանների բարելավմանը, շտապօգնության և այլ ծառայությունների տեղակայմանը: Անդրադառնալով բժշկական կենտրոնում գրանցված հաջողություններին և ձեռքբերումներին՝ տնօրենը տեղեկացրեց, որ կենտրոնը արդեն համալրվել է 30 բժիշկ-մասնագետներով, իսկ հովանավոր կազմակերպությունների և առանձին բարերարների շնորհիվ հիվանդանոց են այցելում և իրենց առաջավոր փորձով տարբեր բժշկական միջամտություններ են...

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Տիգրան Արզաքանցյանին և Նատալյա Ռոտենբերգին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Տիգրան Արզաքանցյանին և Նատալյա Ռոտենբերգին 21.07.2021

Հուլիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց գործարար, ՀՀ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Տիգրան Արզաքանցյանին և նրա տիկնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին: Հանդիպման ընթացքում մարզպետի և հյուրերի միջև զրույց ծավալվեց մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի և դրա կարգավորման հնարավորությունների, մարզում աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտության, հետպատերազմյան իրավիճակի աստիճանական կագավորման, մազային բնույթի այլ թեմաների շուրջ: Զրույցի ընթացքում Տիգրան Արզաքանցյանը ներկայացրեց այն աշխատանքները, որոնք ամուսինների հովանավորությամբ իրականացվել են Գավառ քաղաքում, վերջին ամիսների ընթացքում: Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը Գնել Սանոսյանի հետ ունեցած զրույցի ընթացքում նշեցին, որ իրենք ունեն մարզում ներդրումային ծրագրերի իրականացման գաղափար և ակնկալում են Գեղարքունիքի մարզպետի և մարզպետարանի աջակցությունը՝ այն իրականություն դարձնելու հարցում: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ողջունեց հյուրերին և...

ՄԱԿ-ի ՓԳՀ աշխատակիցներն այցելեցին Գեղարքունիքի մարզ

ՄԱԿ-ի ՓԳՀ աշխատակիցներն այցելեցին Գեղարքունիքի մարզ 20.07.2021

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված և մարզի տարբեր համայնքներում բնակության անցած արցախցիների խնդիրներին ծանոթանալու նպատակով հուլիսի 20-ին ՄԱԿ-ի ՓԳՀ աշխատակիցները աշխատանքային այցով եղան Գեղարքունիքի մարզում: Գեղարքունիքի մարզպետարանում նրանց հանդիպեցին Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Վահագն Դաբաղյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը: Հանդիպման ընթացքում մարզպետի խորհրդականը ներկայացրեց մարզում բնակություն հաստատած արցախցիների խնդիրներին և դրանց լուծման հարցում ՀՀ կառավարության ու տարբեր միջազգային կազմակերպությունների հետ ձևավորված համագործակցության մասին, ինչը հետաքրքրում էր ՄԱԿ-ի ներկայացուցիչներին: Վերջիններս խոսեցին նաև այդ ուղղությամբ ՄԱԿ-ի ՓԳՀ կողմից նախատեսվող ծրագրերի մասին: «Մեր այցերի ընթացքում մենք կփորձենք հասկանալ, թե Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքները որ համայնքներում են ապրում, ինչ հիմնական խնդիրներ ունեն, համայնքներում ինչ ռեսուրսներ կան...

Գեղարքունիքի մարզում նախատեսում են կառուցել արևային ֆոտովոլտային հերթական կայանները

Գեղարքունիքի մարզում նախատեսում են կառուցել արևային ֆոտովոլտային հերթական կայանները 20.07.2021

Հուլիսի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողություն» հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանին և նույն հիմնադրամի ինժեներատեխնիկական խմբի ղեկավար Հրանտ Տեր-Գաբրիելյանին: Հանդիպման ընթացքում հյուրերը մարզպետի հետ խոսեցին արևային ֆոտովոլտային կայանների ստեղծման գաղափարի մասին, որը նախատեսում է կյանքի կոչել հաջորդ տարի՝բ Գեղարքունիքի մարզի առավել արևային համայնքների նախընտրելի տարածքներում:Ծրագիրը կյանքի կոչելու համար «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողություն» հիմնադրամը նախատեսում է ՀՀ կառավարության անունից հայտարարել մրցույթ, որի արդյունքում մասնակից կազմակերպություններից և հիմնադրամներից կընտրվեն ներդրողները: Ըստ հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանի, հիմնադրամը միջազգային ներդրողների ներգրավմամբ կաջակցի մարզի որոշ համայնքների կողմից տրամադրած նպաստավոր տարածքներում մոտ 80 ՄՎտ հզորության և մոտ 60 միլիոն դոլար արժողությամբ արևային ֆոտովոլտային կայանների հիմնմանը, ինչի համար ակնկալում է Գեղարքունիքի մարզպետարանի ...

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Վարդենիս քաղաքի բուժհիմնարկներ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Վարդենիս քաղաքի բուժհիմնարկներ 20.07.2021

Հուլիսի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Վարդենիս քաղաքի հիվանդանոց եւ պոլիկլինիկա։Նրան ուղեկցում էր Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը։Մարզպետը ծանոթացավ Վարդենիսի հիվանդանոցում վերջերս իրականացված հիմնանորոգման եւ տեխնիկական վերազինման աշխատանքներին, զրուցեց բուժանձնակազմի հետ։Գնել Սանոսյանը բուժհիմնարկների ղեկավարներին եւ աշխատակիցներին տեղեկացրեց Վարդենիսի հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի միավորման գործընթացի մեկնարկի մասին եւ հանձնարարեց` հնարավորինս սեղմ ժամկետներում, օրենքով սահմանված կարգով իրականացնել և ավարտի հասցնել երկու բուժհիմնարկների վերակազմակերպման գործընթացը։ «Թեեւ երկու հիմնարկների վերակազմակերպման գործընթացի համար սահմանված է ութամսյա ժամկետ, սակայն մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի Վարդենիսի նորաստեղծ բժշկական կենտրոնը, որպես մեկ հիմնարկ, գործել սկսի 2022 թվականի սկզբից։ Ինչպես ցույց է տվել Մարտունու, Սեւանի եւ Ճամբարակի հիվանդանոցների եւ պոլիկլինիկաների միավորման փորձը եւ ձեռք բերված արդյունքները, այս դեպքում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30