Նորություններ

ՀՀ կառավարության ծրագրերը` հզոր հայրենիքի երաշխիք 15.07.2022
Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի վարչական կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է լուսավորության ցանց։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 25 միլիոն 8 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է Շողակաթ, Դրախտիկ, Արտանիշ, Ծափաթաղ, Աղբերք, Ջիլ գյուղերում լուսավորության ցանց կառուցել շուրջ 6 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։ Տեղադրվում է ԼԵԴ համակարգով աշխատող 200 լուսատու։․․․

Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստում քննարկվեցին առաջնահերթ ու կարեւոր նշանակության հարցեր 15.07.2022
Հուլիսի 15-ին կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը։ Նիստի աշխատանքներին մասնակցում էին մարզխորհրդի անդամները, բնակավայրերի, մարզի ուժային կառույցների ղեկավարներ։ Մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման առաջին կիսամյակի արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը։ Նա տեղեկացրեց, որ 2022 թվականի 1-ին կիսամյակի արդյունքներով մարզի կատարողական ցուցանիշների հավաքագրման մակարդակը կազմում է ընդամենը 70,6 տոկոս, կամ պլանավորված 1 միլիարդ 313 միլիոն 784 հազար դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 927միլիոն 966,3 հազար դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած արձանագրվել է 2 տոկոսի նվազեցում,․․․
ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի նիստում որոշվեց 1 623 025,0 դրամ հատկացնել Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ66+000-կմ80+000 հատվածի և 1 536 606,6 դրամ՝ Հ-39, /Մ-10/ - Գավառ - /Մ-10/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ4+300-կմ7+700 հատվածի հիմնանորոգման համար։
Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Իզերի դեպարտամենտի աջակցությամբ արդեն 4-րդ տարին է, ինչ ֆրանսական Միշել-Ալե Էգայան պարային համույթի մասնագետները պարային ատելյեներ են անցկացնում Գավառի արվեստի դպրոցի պարի խմբի սաների և ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացների մասնակից մոտ 50 ուսանողների շրջանում։ Վերջերս Լիոնում կայացած հայ-ֆրանսիական 4-րդ համաժողովի ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ֆրանկոֆոնիայի և մշակութային առանցքի շրջանակներում հանդիպել է Միշել-Ալե-Էգայան պարային համույթի հիմնադիրին և տնօրինությանը, ովքեր օրեր անց պետք է այցելեին Գեղարքունիքի մարզ։ Կայացած զրույցի ընթացքում Գեղարքունիքի մարզպետի և համույթի ղեկավարության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել` աշխատանքային քննարկումների նպատակով հանդիպել նաև Գեղարքունիքի մարզպետարանում։...
Երևանում և մարզերում այս պահին արդեն գործում է գազաբալոնների վկայագրման 23 լիցենզավորված կազմակերպություն։ Լիցենզավորված կազմակերպությունների ցանկը՝ https://api.mtad.am//storage/pages/files/62cd56c807661-GAZ20.pdf 1. «ՊՐԵՄԻՈՒՄ ԳԱԶ»ՍՊԸ- ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Ն. Տիգրանյան փ., 1 - ին փակուղի 1 2. «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱ ՆՆԵՐ» ՍՊԸ- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Ն. Սիսակյան փ. 4/2 3. «ՄԻՔԱՅԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ» ՍՊԸ- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա, Հաղթանակի 1-ին փողոց 1/1 4. «ԳԱԶ ՖՈՐԵՎԵՐ ԼԻԼԻԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ- ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Ա. Չեխովի փողոց, 14/3 ԿՋՀ 5. «ԴԻՋԻՍԵՐՎԻՍ» ՍՊԸ- ՀՀ, ք. Երևան, Շերամի փ., 98/8 6. «ՎԱՐԴԳԱԶ» ՍՊԸ- ՀՀ, ք. Երևան, Գրիբոյեդովի 37/2 7. «ԷՔՍՊԵՐՏ ԹԵՉ» ՍՊԸ-ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Արցախի փողոց 57...
Հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչային հանձնաժողովների բժիշկների հետ։ Հանդիպումն անցկացրել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։ Հանդիպման ընթացքում համատեղ քննարկվել են զորակոչային հանձնաժողովների բժիշկների կողմից զորակոչի նախապատրաստական փուլում իրականացված աշխատանքները։ Քննարկում է ծավալվել հանձնաժողովների կողմից իրականացվող ընդհանուր գործընթացը ժամանակին և անթերի իրականացնելու շուրջ, տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից զորակոչային հանձնաժողովների բժիշկներին է ներկայացվել հուլիս ամսվա աշխատանքային գրաֆիկը։


