Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը միջոցներ է հատկացրել Գեղարքունիքի մարզում մի շարք ծրագրեր իրականացնելու համար

ՀՀ կառավարությունը միջոցներ է հատկացրել Գեղարքունիքի մարզում մի շարք ծրագրեր իրականացնելու համար 01.09.2022

ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 1-ի նիստում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հատկացված գումարից 400 հազար դրամ է հատկացվել Գեղարքունիքի Վ. Պետրոսյանի անվան մարզային գրադարանին՝ նյութատեխնիկական բազայի զարգացման համար, 870 հազար դրամ՝ Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցին՝ գույքային և տենիկական ապահովվածության բարելավման, 40 միլիոն 925 հազար դրամ՝ Զոլաքար գյուղի Ա. Վարդանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքային պայմանների բարելավման, 46 միլիոն 982 հազար դրամ՝ նույն դպրոցի գույքի և տեխնիկայի ձեռքբերման, 71 միլիոն 016 հազար դրամ՝ Վերին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճի հիմնանորոգման համար։ Նույն նիստում ՀՀ ՏԿԵ նախարարությանը հատկացված գումարից 1 միլիոն 400 հազար դրամ է հատկացվել Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման նախագծահետազոտական ծախսերի համար։

Տեղեկացում

Տեղեկացում 31.08.2022

Հավաքագրվում են տվյալներ ՀՀ Գեղարքունիքի մարզում բնակվող, բարձրագույն կրթությամբ 1.մանկավարժների 2.հաշվապահների 3.սպայական կոչում ունեցող անձանց, ովքեր չեն աշխատում և իրենց կարողություններն ու ներուժը ցանկանում են ծառայեցնել մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը/դպրոցում/: Ինքնակենսագրականը և դիպլոմի պատճենն ուղարկել krtutyun-krtutyun@mail.ru հասցեին: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչություն

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 30.08.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին նաև մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանը, Վահան Զարոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը, մարզպետի օգնական Մանանա Գալստյանը։ Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները ըստ ոլորտների մարզպետին ներկայացրեցին տեղեկատվություն՝ նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ։ Զեկուցվեց, որ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների ուղղությամբ աճ է գրանցվել, իսկ որոշ համայնքներում և բնակավայրերում էլ նկատվում են բյուջեների հավաքագրման գործընթացի ակտիվացումներ։․․․

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզի դպրոցների տնօրենների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզի դպրոցների տնօրենների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն 30.08.2022

Մինչ խորհրդակցության մեկնարկը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին և նրա ղեկավարած աշխատանքային խմբի անդամներին։ Կողմերը զրուցեցին կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների, ներդրվող նոր չափորոշիչների, առաջիկա ծրագրերի և մտահոգող խնդիրների մասին։ Մարզպետը կարևորեց ՀՀ կառավարության աջակցությամբ մարզի դպրոցներին տրամադրվելիք դպրոցական գույքի խնդրի լուծումը և նշեց, որ նախատեսվող բոլոր բարեփոխումները միտված են կրթության որակի բարձրացմանն ու համակարգի բարելավմանը։ Անդրադառնալով խորհրդակցությանը՝ Կարեն Սարգսյանն իր մտահոգությունը հայտնեց մարզի հանրակրթական դպրոցներից հանրապետության տարբեր բուհեր․․․

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ներկայացնում է մարզում Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2022 թվականի օգոստոսի 19-26-ն ընկած ժամանակահատվ

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ներկայացնում է մարզում Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2022 թվականի օգոստոսի 19-26-ն ընկած ժամանակահատվ 29.08.2022

Օգոստոսի 19-26-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 48 նոր դեպք: Փաստացի բուժում է ստանում 68 պացիենտ: Բուժման արդյունքում գրանցվել է 170 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 127 թեստավորում : Հոսպիտալացումից և մահվան դեպքերից խուսափելու համար խորհուրդ է տրվում պատվաստվել Covid 19-ի դեմ:

Օմսկի պատվիրակությունն այցելեց Գագարին բնակավայրի նորակառույց նոր սերնդի ջերմոցային տնտեսություն

Օմսկի պատվիրակությունն այցելեց Գագարին բնակավայրի նորակառույց նոր սերնդի ջերմոցային տնտեսություն 29.08.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan ՌԴ Օմսկի նահանգի գործըներների հետ աշխատանքային այցով եղանք նաև Սեւան համայնքի Գագարին բնակավայրի նորակառույց նոր սերնդի ջերմոցային տնտեսությունում: Ջերմոցային տնտեությունը հիմնվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրի շրջանակներում, որտեղ պետական աջակցությունը վարկի սուբսիդավորման տեսքով կազմում է 800 միլիոն դրամ։ Ինչպես նշեց Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովը` ողջունելի է, որ ՀՀ կառավարությունը նման չափերով աջակցում և սուբսիդավորում է նոր հիմնվող տնտեսություններին, ինչպես նաև Օմսկի գյուղատնտեսության և պարենի նախարար Նիկոլայ Վալենտինովիչի ուշադրությունը հրավիրեց օրինակ վերցնելու տեղի գործընկերներից` արտադրության ցիկլի կազմակերպման, խնդիրների լուծման և առաջադիմության առումով: Տնտեսությունը կառուցվում է 4 հեկտարի վրա, 9 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրմամբ:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-20 19:03:46