Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը 24.08.2022

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքին հարակից Սևանա լճի լողափնյա տարածքում՝ ավարտվեց «Վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը, որն անկացվեց ՝ երկու տարիքային խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան կանայք, 18-ից 40 տարեկան տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից բարձր տարիքի տղամարդիկ: Ընդհանուր մասնակիցները 133-ն էին՝ Երևանից, հանրապետության տարբեր մարզերից և արտերկրից։ Կանայք մրցեցին 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում: Ամբողջ միջոցառումը վերահսկեցին ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և շտապօգնության Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցները։ Պարգևները հաղթողներին հանձնեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ ․․․

Մարտունի համայնքում իրականացվել է ՀՀ կառավարության կողմից հաստատված աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի աջակցության ծրագրի իրազեկման աշխատանքներ

Մարտունի համայնքում իրականացվել է ՀՀ կառավարության կողմից հաստատված աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի աջակցության ծրագրի իրազեկման աշխատանքներ 24.08.2022

Կառավարության կողմից հաստատված աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի աջակցության ծրագրի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներ իրականացնելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետները օգոստոսի 23-ին այցելել են Մարտունի համայնք, որտեղ հանդիպում են ունեցել տեղի ֆերմերային տնտեսությունների ղեկավարների, բնակավայրերի վարչական ղեկավարների, հողօգտագործողների և շահառուների հետ։ Ծրագիրը իրականացվում է 1 հա աշնանացան ցորենի մշակության ծախսերի, մասնավորապես սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով, որի շրջանակում հավաստագրված սերմերով ցանք կատարելու դեպքում 1 հա-ի համար կտրամադրվի 120000 դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70000 դրամ։․․

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ներկայացնում է Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2022 թվականի օգոստոսի 12-19-ն ընկած ժամանակահատվածում

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ներկայացնում է Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2022 թվականի օգոստոսի 12-19-ն ընկած ժամանակահատվածում 22.08.2022

Օգոստոսի 12-19-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 47 նոր դեպք: Փաստացի բուժում է ստանում 56 պացիենտ: Բուժման արդյունքում գրանցվել է 88 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 154 թեստավորում : Հոսպիտալացումից և մահվան դեպքերից խուսափելու համար խորհուրդ է տրվում պատվաստվել Covid 19-ի դեմ:

Տեղեկություն «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի մասնակիցների համար

Տեղեկություն «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի մասնակիցների համար 22.08.2022

«ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի մասնակիցներն օգոստոսի 23-ին մրցավայր՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնք (նախկին Շորժա) կմեկնեն գնացքով: Մրցաշարի մասնակիցներն, ինչպես նաև նրանց ուղեկցող անձինք ու հարազատները, մրցավայր կուղևորվեն Երևանի Սասունցի Դավիթ կայարանից ժամը 08:15 րոպեին: Այն մասնակիցները, որոնք ցանկանում են մրցավայր մեկնել անձնական փոխադրամիջոցներով, Շողակաթ համայնքին հարակից լողափնյա տարածքում պետք է լինեն ժամը 11:30-ին՝ մասնակցելու մանդատային գործընթացին: Լողի սիրողական մրցաշարի մեկնարկը կտրվի ժամը 13:00-ին, իսկ փակման արարողությունը կկայանա ժամը 17:00-ին: Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի կայարանից մասնակիցներին տեղափոխող գնացքը Երևան կուղևորվի ժամը 18:00-ին: Մասնակիցները պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթերով: Արդեն տեղում մասնակիցները ...

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում օգոստոսի 23/24-ին

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում օգոստոսի 23/24-ին 22.08.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 23-ին ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 24-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

ՀՀ Կառավարությունը 220 743,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի հինգ համայնքների և բնակավայրերի՝ շինարարական տարբեր ծրագրերի համար

ՀՀ Կառավարությունը 220 743,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի հինգ համայնքների և բնակավայրերի՝ շինարարական տարբեր ծրագրերի համար 19.08.2022

ՀՀ Կառավարության 2022 թվականի օգոստոսի 18-ի նիստում որոշում է կայացվել 40 184, հազար դրամ հատկացնել Սարուխանի թիվ 1 մանկապարտեզի կապիտալ վերանորոգման 2-րդ փուլի իրականացման համար, 60 485,6 հազար դրամ՝ Կարմիրգյուղի Ազատության փողոց 1-ին նրբանցք, Գայի, Ս. Ավետիսյան, Կ. Դեմիրճյան և Զ. Շհոյան փողոցների մի հատվածի ասֆալտապատման և ջրահեռացման առուների կառուցման համար, 21 766,2 հազար դրամ՝ Նորակերտ համայնքի խմելու ջրի ջրագծի 2000 մ հատվածի վերանորոգման, 17 980,6 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրի մշակույթի տան վերանորոգման, 80 327,4 հազար դրամ՝ Գավառ քաղաքի մշակույթի տան և գեղարվեստի դպրոցի շենքերի հիմնանորոգման համար։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-12 17:45:54