Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիմնանորոգվում է Գեղարքունիք համայնքի վթարված կամուրջը

Հիմնանորոգվում է Գեղարքունիք համայնքի վթարված կամուրջը 09.08.2021

Գեղարքունիք գյուղում արդեն ավարտին են մոտենում այս տարվա գարնանային հեղեղումների պատճառով քանդված գյուղամիջյան կամրջի վերականգնման շինարարական աշխատանքները։ Կամրջի շինարարությունն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված 7,5 միլիոն դրամի հաշվին։ 400 հազար դրամ էլ հատկացրել է Գեղարքունիքի համայնքապետարանը՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսի վերջին տասնօրյակից եւ կավարտվեն առաջիկա օրերի ընթացքում։ «Օգոստոսի 9-ի դրությամբ արդեն կառուցվել են կամրջի հենապատերը եւ ծածկը։ Առաջիկա օրերին կտեղադրվի ասֆալբետոնյա շերտը եւ ճաղավանդակները, կկատարվեն ջրամեկուսացման աշխատանքներ, որից հետո կամուրջը պատրաստ կլինի շահագործման։ Այն կենսական կարեւոր նշանակություն ունի համայնքի կենսագործունեության համար, քանի որ իրար է կապում գյուղի թաղամասերը։ Համայնքի բնակչության անունից ...

Վարժանքների անցկացում

Վարժանքների անցկացում 06.08.2021

Ս/թ օգոստոսի 9-ին Գեղարքունիքի ՄՓՎ-ն անցկացնելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Անտառամեջ և Կալավան բնակավայրերում։ Բնակչությանը խնդրվում է խուճապի չմատնվել:

Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսվել են մարզպետարանի հիմնադրման օրվանից մարզպետարանում աշխատած 21 մասնագետներ

Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսվել են մարզպետարանի հիմնադրման օրվանից մարզպետարանում աշխատած 21 մասնագետներ 04.08.2021

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի հիմնադրման 25-ամյակի առթիվ օգոստոսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորեց և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց մարզպետարանի այն աշխատակիցներին, ովքեր 1996 թվականից աշխատում են Գեղարքունիքի մարզպետարանում: «Շնորհավորում եմ Գեղարքունիքի մարզպետարանի այն աշխատակիցներին, ովքեր կանգնած են մարզպետարանի հիմնադրման ակունքներում: Դուք ձեր գործունեությամբ այս տարիների ընթացքում հսկայածավալ աշխատանք եք իրականացրել և համարվում եք մարզի ձևավորման, տարբեր գործընթացների իրականացման պատմության վկաները: Համոզված եմ, որ այս տարիների ընթացքում ձեր փորձն ու գիտելիքները փոխանցել եք ձեր նոր գործընկերներին և դեռ կշարունակեք այն իրականացնել: Ձեզ շնորհավորում եմ և հաջողություն ցանկանում»,- նշեց Գնել Սանոսյանը: ՀՀ Գեղարքունիքի մարզպետի N397-2021 որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ստեղծման 25 ամյակի առթիվ և երկարամյա ու անբասիր ծառայության համար Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով և ....

Գնել Սանոսյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Գնել Սանոսյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար 03.08.2021

ՀՀ կառավարության 2021թ օգոստոսի 2-ի N 1251-Ա որոշմամբ Գնել Սանոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6- րդ հոդվածի 1- ին մասով։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՆՀ-205-Ա հրամանագրով Գնել Սանոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150- րդ հոդվածի։

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում հուլիսի 29/30-ին

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում հուլիսի 29/30-ին 29.07.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 29-ին ժամը 22.00-ից մինջև հուլիսի 30-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 29.07.2021թ. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Մարտունու բժշկական կենտրոնը վերազինվել է ռենտգեն նորագույն սարքով

Մարտունու բժշկական կենտրոնը վերազինվել է ռենտգեն նորագույն սարքով 28.07.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նվիրատվությամբ Մարտունու բժշկական կենտրոնը համալրվեց մոտ 250 հազար եվրո արժողությամբ նորագույն և բազմաֆունկցիոնալ ռենտգեն սարքով, որն արդեն տեղադրվել է բժշկական կենտրոնի ռենտգեն բաժանմունքում: Կաբինետի բացման արարողությանը և ռենտգեն սարքավորման գործարկմանը ծանոթանալու նպատակով հուլիսի 27-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ Մարտունու բժշկական կենտրոն այցելեցին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորին, ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Ջենիֆեր Քոլինսը, պատասխանատու այլ աշխատակիցներ: Ինչպես ներկայացրեց Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, բժշկակական կենտրոնի միջոցների հաշվին նախօրոք հիմնանորոգվել է ռենտգեն կաբինետը և վերապատրաստվել է բուժանձնակազմը։ «Ռենտգեն նորագույն սարքի գործարկմամբ մենք եւս մեկ քայլ առաջ ենք կատարում դեպի բուժսպասարկման որակի բարձրացում, առաջընթաց ու զարգացում։ Այն մի կողմից ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55