Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պետական մարմինների աշխատակիցների և դեսպանատների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի  է ունեցել հրաձգության հանրապետական մրցաշար

Պետական մարմինների աշխատակիցների և դեսպանատների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել հրաձգության հանրապետական մրցաշար 02.02.2023

2023 թվականի հունվարի 27-29-ը Երևանի հրաձգության հանրապետական մարզադպրոցի կիսաբաց հրաձգարանում «Պետական մարմինների աշխատակիցների և դեսպանատների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է հրաձգության հանրապետական մրցաշար» մարզական միջոցառումը: Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքներն համակարգել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մրցաշարին մասնակցել է ՀՀ նախագահի աշխատակազմի, նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների աշխատակիցներից կազմված 36 թիմ։

ՀՀ կառավարությունը 81 միլիոն 469.6 հազար դրամ հատկացրեց Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարությունը 81 միլիոն 469.6 հազար դրամ հատկացրեց Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար 02.02.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի նիստում որոշում կայացվեց 81 միլիոն 469.6 հազար դրամ հատկացնել Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Աստղաձոր, Վաղաշեն, Ն. Գետաշեն Մադինա, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցման և նորոգման համար։

Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը

Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը 02.02.2023

Հայաստանի Հանրապետությունում սեղանի թենիսի մասսայականացման, բնակչության տարբեր տարիքային խմբերի շրջանում առողջ կենսակերպի գաղափարի արմատավորման նպատակով երկրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը: Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մրցաշարը կանցկացվի երկու փուլով՝ մարզային և եզրափակիչ: Մրցաշարի առաջին՝ մարզային նախընտրական փուլը, կանցկացվի մինչև 2023 թվականի փետրվարի վերջ ՀՀ մարզերում և Երևան քաղաքում, իսկ եզրափակիչ փուլը տեղի կունենա ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում մարտի երկրորդ տասնօրյակում: Մրցաշարի 2-րդ` եզրափակիչ փուլին, կմասնակցեն ՀՀ մարզերում և Երևան քաղաքում՝ ըստ տարիքային և գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբերի 1-ից 3-րդ տեղեր գրաված տղամարդիկ և կանայք:․․․

Գեղարքունիքի մարզում հունվար ամսին ծնվել է 184 երեխա

Գեղարքունիքի մարզում հունվար ամսին ծնվել է 184 երեխա 01.02.2023

2023 թվականի հունվար ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 184 երեխա, որից 95-ը տղա, 89-ը՝ աղջիկ: 184 երեխաներից 40-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 38-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 89-ը՝ Մարտունու ծննդատանը, 15-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում և 2-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ հանդիպում՝ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ հանդիպում՝ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ 01.02.2023

Փետրվարի 1-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ զբոսաշրջության ոլորտին նվիրված հանդիպում-քննարկում, որը վարեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը եւ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Սուսաննա Հակոբյանը։ Հանդիպմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը, Սեւանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի եւ Վարդենիսի համայնքապետարանների զբոսաշրջության բաժինների աշխատակիցներ, զբոսաշրջային ուղղվածության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարզում գործող թանգարանների տնօրեններ եւ հյուրատնային բիզնես վարողներ։ Բացելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը ողջունեց Զբոսաշրջության կոմիտեի եւ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից համատեղ հրավիրված հանդիպման նախաձեռնությունը․․․

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում եւ տնտեսական վերականգնում» ծրագիրը

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում եւ տնտեսական վերականգնում» ծրագիրը 31.01.2023

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Մարզպետարանում ընդունեցի ՄԱԿ-ի Պարենային համաշխարհային ծրագրի սոցիալական պաշտպանության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլիթ Չիթչյանին, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ծրագրի ղեկավար Մերի Սարգսյանին եւ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանին։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Հանդիպման սկզբում Լիլիթ Չիթչյանը ներկայացրեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում եւ տնտեսական վերականգնում» ծրագրի բովանդակությունը եւ հիմնադրույթները։ Ծրագրի մեկնարկը տրվել է 2022 թվականի նոյեմբերին, Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում։...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-20 17:24:53