Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենյաց լեռնանցքում երթեւեկությունը վերականգնվել է, բայց պահպանվում է դժվարանցանելիությունը

Վարդենյաց լեռնանցքում երթեւեկությունը վերականգնվել է, բայց պահպանվում է դժվարանցանելիությունը 07.02.2023

Սեւան-Գետափ-Մարտունի ավտոճանապարհը Վարդենյաց լեռնանցքում ճանապարհատրանսպորտային բոլոր միջոցների համար փակվել էր փետրվարի 6-ի լույս 7-ի գիշերային ժամերին տեղացած ձյան եւ ուղեկցվող ուժեղ բքերի պատճառով։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության վարչությունից, ճանապարհը սպասարկող կազմակերպության կողմից իրականացված մաքրման եւ մշակման աշխատանքների արդյունքում փետրվարի 7-ի ժամը 12-ի դրությամբ արդեն Վարդենյաց լեռնացքում երթեւեկությունը վերականգնվել է, սակայն պահպանվում է դժվարանցանելի վիճակը՝ կապված շարունակվող բքի հետ։ Ճանապարհաշինարարները շարունակում են մաքրման եւ մշակման աշխատանքները՝ ճանապարհի լիարժեք անցանելիությունն ապահովելու համար։

Գեղարքունիքի մարզում իրականացվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզում իրականացվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ 06.02.2023

Փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը ձյուն է տեղացել Գեղարքունիքի մարզի Սեւանի և Ճամբարակի տարածաշրջաններում, իսկ Վարդենիսում և Գավառում ժամանակ առ ժամանակ գրանցվել են քամիներ։ Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարտականությունները կատարող Գեւորգ Խաչատրյանի տեղեկացմամբ, տեղացած ձյան շերտը կազմել է 5-8, առանձին հատվածներում՝ մինչեւ 15 սանտիմետր։ Գեղարքունիքի մարզի ճանապարհները սպասարկող կազմակերպությունները լուսադեմից սկսած իրականացնում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ։ Ժամը 12-ի դրությամբ մարզում անցանելի են բոլոր ճանապարհները։․․․

Գեղարքունիքի մարզի հանրակրթական ութ դպրոցներում  կբացվեն նախակրթարաններ

Գեղարքունիքի մարզի հանրակրթական ութ դպրոցներում կբացվեն նախակրթարաններ 06.02.2023

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Փետրվարի 3-ին Գեղարքունիքի մարզպետարանում ընդունեցի ՀՀ ԿԳՄՍ նախարության ծրագրերի իրականացման գրասենյակի խորհրդատու Վռամ Բոյաջյանին եւ դրամաշնորհների համակարգող մասնագետ Արմեն Մարտիրոսյանին։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք Գեղարքունիքի մարզի հանրակրթական ութ դպրոցներում նախակրթարաններ հիմնելու ծրագրի իրականացման հետ կապված հարցեր։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 71 միլիոն 594 հազար դրամ:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերապատրաստված մանկավարժներն ստացան հավաստագրեր

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերապատրաստված մանկավարժներն ստացան հավաստագրեր 06.02.2023

Առաջնորդվելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի համապատասխան պահանջով՝ 2022 թվականի դեկտեմբերի 5-25-ն ընկած ժամանակահատվածում վերապատրաստվել են Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժներ։ Դասընթացների նպատակն էր՝ ավելացնել մանկավարժի գիտելիքները, կարողություններն ու հմտությունները՝ ի նպաստ երեխայի կրթության իրավունքի ապահովման, զարգացման ու դաստիարակության, անվտանգ միջավայրի ստեղծման, կյանքի, առողջության պահպանման և ամրապնդման: Վերապատրաստման գործընթացն իրականացվել է «Հովակիմյան գրուպ» ընկերության կողմից, որի վերապատրաստող անձնակազմում ընդգրկվել են ոլորտի արհեստավարժ և գիտակ մասնագետներ։․․․

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին իրականացվել են մշակման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին իրականացվել են մշակման աշխատանքներ 05.02.2023

Փետրվարի 5-ի գիշերային ժամերին տեղացած թույլ ձյան պատճառով սառցակալել էին Գեղարքունիքի մարզի ճանապարհները Մարտունու, Սեւանի, Ճամբարակի եւ Գավառի տարածաշրջաններում։ Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարտականությունները կատարող Գեւորգ Խաչատրյանի տեղեկացմամբ` ճանապարհների սպասարկում իրականացնող կազմակերպությունները աղով եւ ավազով մշակման աշխատանքներ են իրականացնում միջպետական, հանրապետական, մարզային եւ համայնքային նշանակության ճանապարհներին, բացառությամբ Վարդենիսի տարածաշրջանի, որտեղ ձյուն չի տեղացել։ Փետրվարի 5-ի ժամը 12-ի դրությամբ մարզի բոլոր ճանապարհները բաց են եւ երթեւեկելի տրանսպորտային միջոցների համար։․․․

Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի հունվարի 27-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում

Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի հունվարի 27-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում 03.02.2023

2023 թվականի հունվարի 27-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 3 նոր դեպք: Փաստացի արտահիվանդանոցային բուժում է ստանում 3 պացիենտ։ Բուժման արդյունքում գրանցվել է 563 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 142 թեստավորում: 2022թ․օգոստոսի 1-ից - 2023թ․ փետրվարի 3-ը ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 566 Covid-19-ի դրական դեպք:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-20 17:24:53