Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 06.03.2023

Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում այս տարի իրականացվել է սուբվենցիոն չորս ծրագիր: 2022 թվականին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում իրականացվել է սուբվեցիոն չորս ծրագիր, ինչի արդյունքում ասֆալտապատվել է Շողակաթի 1-ին, 4-րդ եւ 9-րդ փողոցները, լուսավորության ցանց է կառուցվել 3 փողոցներում, վերանորոգվել են բազմաբնակարան շենքի մուտքերը եւ դռները, սալարկմամբ հիմնանորոգվել է 7-րդ փողոցը։ Շողակաթ գյուղի 1-ին, 4-րդ եւ 9-րդ փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 38,4 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։ Շողակաթի 1-ին, 4-րդ եւ 9-րդ փողոցներում ասֆալտապատվել է 638 գծամետր երկարության ճանապարհ՝ 2553 քառակուսի մետր մակերեսով։ Ծրագիրն ավարտվել է նախորդ տարվա նոյեմբերին։ Շողակաթ գյուղի բազմաբնակարան շենքի մուտքերի եւ դռների վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 8,8 միլիոն դրամ, որի 38 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 62 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։ Ծրագիրն ավարտվել է նախորդ տարվա նոյեմբեբերին։ Շողակաթի 7-րդ փողոցի սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 21 միլիոն 450 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։ Սալարկմամբ հիմնանորոգվել է Շողակաթի 7-րդ փողոցը՝ 400 գծամետր երկարությամբ եւ 1200 քառակուսի մետր մակերեսով։ Ծրագիրն ավարտվել է նախորդ տարվա հոկտեմբերին։ Շողակաթի 4-րդ, 7-րդ եւ 9-րդ փողոցներում լուսավորության ցանցը կառուցվել է 1230 գծամետր երկարությամբ։ Տեղադրվել է 41 լուսատու։ Ծրագիրն իրականացվել է «Դրախտիկ, Շողակաթ, Ջիլ, Աղբերք, Արտանիշ, Ծափաթաղ բնակավայրերի փողոցների ատաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ» ծրագրի շրջանակներում՝ 25 միլիոն դրամ պայմանագրային արժեքով, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։ 2023 թվականի մարտի 6-ի դրությամբ ծրագիրը գտնվում է ավարտական փուլում։ 2022 թվականի հոկտեմբերից ՀՀ կառավարության որոշմամբ Շողակաթ համայնքն ընդգրկվել է Ճամբարակ խոշորացված համայնքի կազմում։

Կայացել է Գեղարքունիքի մարզի մինչև 8, 10, 12, 14 և 16 տարեկան պատանիների շախմատի 2023 թվականի մարզային առաջնությունը

Կայացել է Գեղարքունիքի մարզի մինչև 8, 10, 12, 14 և 16 տարեկան պատանիների շախմատի 2023 թվականի մարզային առաջնությունը 05.03.2023

Դպրոցականների շրջանում շախմատ մարզաձևի մասսայական զարգացման, արտադպրոցական և արտադասարանական աշխատանքների բարելավման, պատանի շախմատիստների մարզական կատարելագործման, ինչպես նաև Հայաստանի պատանիների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցումներին մարզի մասնակցությունն ապահովելու նպատակով ամեն տարի անցկացվում է Գեղարքունիքի մարզի մինչև 8, 10, 12, 14 և 16 տարեկան պատանիների շախմատի մարզային առաջնություն: Առաջնությունն անցկացվել է երկու փուլով՝ համայնքային և մարզային: Համայնքային փուլի մրցումներն անցկացվել են 2023 թվականի փետրվարի 20-25-ը` Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Սարուխանի, Վարդենիսի և Վարդենիկի մասնաճյուղերում:․․․

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 03.03.2023

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Ծովագյուղ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ ավարտվել են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։ Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 256 միլիոն 678 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։ Աշխատանքների արդյունքում ասֆալտապատվել է Ծովագյուղի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 12-րդ, 21-րդ, 23-րդ փողոցների մասնակի հատվածները եւ 13-րդ փողոցի 2-րդ եւ 3-րդ, 17-րդ փողոցի 3-րդ նրբանցքում՝ 4 կմ եւ շուրջ 21 հազար քառակուսի մետր մակերեսը։...

Գեղարքունիքի մարզում Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի փետրվարի 24-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում

Գեղարքունիքի մարզում Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի փետրվարի 24-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում 03.03.2023

2023 թվականի փետրվարի 24-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 6 նոր դեպք: Փաստացի բուժում է ստանում 6 պացիենտ, որից 1-ը՝ հիվանդանոցային պայմաններում: Բուժման արդյունքում գրանցվել է 585 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 120 թեստավորում: 2022թ․օգոստոսի 1-ից - 2023թ․ մարտի 3-ը ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 591 Covid-19-ի դրական դեպք:

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 02.03.2023

2022 թվականին Գավառ քաղաքում իրականացվել է սուբվենցիոն 7 ծրագիր, որոնք ավարտվել են կամ 2023 թվականի մարտ ամսի դրությամբ գտնվում են ավարտական փուլում։ Գավառ քաղաքի մշակույթի տան հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 109 միլիոն 44 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարակական աշխատանքներն ավարտվել են 2022 թվականի դեկտեմբեր ամսին։ Ծրագրի իրականացման արդյունքում Գավառ քաղաքն արդեն ունի հիմնանորոգված եւ արդի չափորոշիչներին համապատասխան մշակույթի տուն։...

Գեղարքունիքի մարզից դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի մասնակցությանը երաշխավորվել են 65 աշակերտ

Գեղարքունիքի մարզից դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի մասնակցությանը երաշխավորվել են 65 աշակերտ 01.03.2023

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներից ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլին մասնակցել են 461 աշակերտ, որոնցից 218-ը՝ հումանիտար, 243-ը՝ բնագիտամաթեմատիկական առարկաներից։ Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից, առարկայական օլիմպիադայի մարզային փուլի մասնակիցներից 65-ը, ըստ մարզային և հանրապետական հանձնաժողովների կողմից ամփոփած տվյալների, երաշխավորվել են՝ մասնակցելու ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-20 17:24:53