Նորություններ

Գեղարքունիք բնակավայրում անցկացվել է զրույց-քննարկում քաղաքացիական պաշտպանության թեմայով 08.12.2022
ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ դեկտեմբերի 8-ին Գավառ համայնքի Գեղարքունիք բնակավայրում տեղակայված «Աժդահակ» բնապահպանական զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության շենքում անցկացվել է պարապմունք և զրույց-քննարկում՝ Գեղարքունիք բնակավայրում, քաղաքացիական պաշտպանության ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման տարբերակների բացահայտման ու մշակման ուղղությամբ։ Միջոցառման ավարտին իրականացվել է նաև գործնական վարժանք՝ «Ազդարարում և պատսպարում» թեմայով, էլեկտրոշչակների գործարկմամբ։ Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակցներ,․․․

Հարգանքի տուրք Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին 07.12.2022
Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Դեկտեմբերի 7-ին Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի և Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի հետ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակ հավերժացնող հուշաքարին ծաղիկներ խոնարհեցինք և խնկարկեցինք։ Հավերժ հիշատակ ու անդորր ննջեցյալներին:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն 07.12.2022
Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի՝ դեկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն ։ Կենցաղային, սոցիալ-տնտեսական տարբեր խնդիրների կարգավորման նպատակով 9 քաղաքացի դիմում ներկայացրեց ֆինանսական աջակցություն ստանալու, 1 քաղաքացի՝ հողի սեփականության իրավունքի ստացման, 1 քաղաքացի՝ ոռոգման համակարգի անցկացման և երկու քաղաքացի՝ աշխատանքի տեղավորման խնդրով։․․․

Գրական ցերեկույթ Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցում 07.12.2022
Դեկտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզի Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցի 8-12-րդ դասարանների աշակերտների ուժերով կազմակերպվել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ և թարգմանիչ Պարույր Սևակի հիշատակին, «Դու իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,և իմ միա՜կը` ճակատագրով» խորագրով: Միջոցառմանը մասնակցել է մեծանուն գրողի թոռը՝ հայ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնի դասախոս, Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության և Վարդենիսի համայնքապետարանի աշխատակիցներ, կրթամշակութային և հոգևոր դասի ներկայացուցիչներ, դպրոցականներ։․․․

Շողակաթում «Խելացի ոռոգում» ծրագրի ներդրմամբ ոռոգելի կդառնա 500 հեկտար հողատարածք 06.12.2022
Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Դեկտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանում ընդունեցի ՄԱԶԾ «Կանայք եւ երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի ղեկավար Ժաննա Հարությունյանին եւ փորձագետ Հասմիկ Մանասյանին։ Հանդիպման սկզբում ժաննա Հարությունյանը ներկայացրեց ՄԱԶԾ «Կանայք եւ երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի ուղղությունները, նպատակները, իրականացված աշխատանքների արդյունքները եւ առաջիկա անելիքները։ Ծրագիրն իրականացվում է 2019 թվականից եւ աջակցություն է ցուցաբերում Հայաստանի 52 բազմաբնակավայր համայնքներին։․․․

ԻՐԱԶԵԿՈՒՄ 06.12.2022
Դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Օրվա առիթով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնվել են մարզային այցելություններ ու քաղաքացիների ընդունելություններ, որոնց ընթացքում անձանցից կընդունվեն անհատական դիմումներ, ըստ անհրաժեշտության կտրամադրվի խորհրդատվություն և կիրականացվի ուղղորդում։ Հանդիպման մասնակիցներին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները կներկայացնեն նաև Պաշտպանի սահմանադրական մանդատը: Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ Գեղարքունիքի մարզում քաղաքացիների ընդունելությունը կկազմակերպվի Ճամբարակ համայնքի համայնքապետարանում, դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-18:00-ը: Հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհ 125: