Նորություններ
«Սպորտլանդիա» մարզական միջոցառումը անցկացվեց երկու տարիքային խմբերով` 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների միջև` 4 փուլով: Սպորտլանդիայի ներդպրոցական փուլն անցկացվեց 2023 թվականի փետրվար-մարտ ամիսներին, որտեղ ձևավորվեցին դպրոցական հավաքական թիմերը: Թիմի կազմում ընդգրկված էին 5 տղա և 5 աղջիկ։ Այս փուլում կազմակերպվեցին առանձին-առանձին մրցումներ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտների միջև: 1-3-րդ դասարանցիների մրցումային ծրագրում էին խաղային փոխանցումավազք, փոխանցումավազք արգելքների հաղթահարումով, փոխանցումավազք մարմնամարզական օղակներով, մրցումներ երկանիվ հեծանիվով և օլիմպիական խորհրդանիշի հավաքում վարժությունները, իսկ 4-6-րդ դասարանցիների ծրագրում երկանիվ հեծանիվով վարժության փոխարեն ընդգրկված էր խաղային փոխանցումավազք բասկետբոլի գնդակով վարժությունը: Մարտի 23-30-ը դպրոցական թիմերը մասնակցեցին համայնքային փուլի մրցումներին: Համայնքային փուլերում 1-ին և 2-րդ տեղեր գրաված թիմերը մասնակցեցին մարզային փուլերի մրցումներին:

Ապրիլի 29-ին միացի՛ր համապետական շաբաթօրյակին 25.04.2023
Հարգելի՛ հայրենակիցներ, 2023 թվականի ապրիլի 29-ը մեր երկրում հայտարարված է համապետական շաբաթօրյակ։ Միացի՛ր համապետական շաբաթօրյակի աշխատանքներին, քո մասնակցությամբ նպաստելով մաքուր տարածք, մաքուր բնակավայր, մաքուր համայնք և մաքուր մարզ ունենալու նախաձեռնությանը։ Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք ձեզ՝ ապրիլի 29-ին չափազանց զգույշ երթևեկել հատկապես միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհներով, որտեղ այդ օրը սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացնում քո, մեր և բոլորիս հայրենակիցները։ #համապետական_շաբաթօրյակ #միացիր, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան Պիեռ Բարբիեն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր համայն հայությունը ոգեկոչում և իր խոնարհումն է բերում Հայոց ցեղասպանության միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակին։ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը ծանրագույն ողբերգություն էր ոչ միայն ցեղասպանությունը վերապրածների, այլև հայ ժողովրդի բոլոր հատվածների համար: Ցեղասպանությունը փոխեց մեր ժողովրդի ճակատագիրը և ստիպեց մեզ բազմաթիվ զրկանքներ ու տառապանքներ տեսնել հետագայում: Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի ոգեկոչման կապակցությամբ ․․․

Գեղարքունիքի մարզում հարգանքի տուրք մատուցվեց սրբադասված նահատակների հիշատակին 24.04.2023
Ապրիլի 24-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գավառի համայնքապետարանի ղեկավար կազմը, հայ առաքելական եկեղեցու Գեղարքույնաց թեմի հոգևոր դասը ծաղիկներ խոնարհեցին Գավառ քաղաքում կանգնեցված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակն հավերժացնող հուշաքարին: Ծաղկեդրման արարողությանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գավառի համայնքապետարանի ներկայացուցիչներ, մարզային և քաղաքային ենթակայության կրթամշակութային հաստատությունների ղեկավարներ և աշխատակիցներ, հանրակրթական դպրոցների աշակերտներ: Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց մոմավառություն, մատուցվեց Սրբերի բարեխոսության կարգ՝ ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի: Բարեխոսության կարգից հետո Գեղարքունյաց թեմի առաջնորդը ոգեկոչման և ազգային միաբանության խոսքով դիմեց ներկաներին։ Սրբադասված նահատակների հիշատակին հարգանքի տուրք մատուցվեց նաև մարզի․․․

Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի պատվիրակությունը ժամանել է Գեղարքունիքի մարզ 22.04.2023
Ապրիլի 21-ին Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում՝ Գեղարքունիքի մարզ էին ժամանել Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան Պիեռ Բարբիեն և նրա գլխավորած պատվիրակությունը: Հյուրերը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ ներկա գտնվեցին Գանձակի բուժամբուլատորիայի վերանորոգված շենքի բացման արարողությանը, ինչպես նաև այցելեցին Կարմիրգյուղի բուժամբուլատորիա: Հիշեցնենք, որ դեպարտամենտի առողջապահական առանցքային ծրագրերի շրջանակներում «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրով՝ որի պատասխանատուն է Ժան-Կլոդ Ռոսսեն, 2020-2021 թթ.-ի ընթացքում իրականացվել էին Կարմիրգյուղի և Գանձակի բժշկական ամբուլատորիանների մասնակի վերանորոգման աշխատանքներ։ Իսկ 2021-2022 թթ.-ի ընթացքում հիմնովին վերանորոգվել է Գանձակ գյուղի բուժամբուլատորիայի շենքը, կատարվել է ներսի կոսմետիկ վերանորոգում, փոխվել են պատուհանները և տեղադրվել է ջեռուցման համակարգ: Նույն ծրագրի շրջանակներում՝ 2022-2023 թթ.-ի ընթացքում ամբողջությամբ վերանորոգվել է նաև Կարմիրգյուղի բուժամբուլատորիայի...
2023 թվականի ապրիլի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, ընդունեց Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան Պիեռ Բարբիեին: Կողմերը քննարկեցին ապակենտրոնացված համագործակցության 2023-2027 թթ.-ի պայմանագրի կետերը՝ վերահստատելով, որ ցանկանում են երկխոսության և փորձի փոխանակման հիման վրա սերտորեն համագործակցել՝ սոցիալական, տնտեսական և մշակութային կայուն զարգացմանը նպաստելու համար: Սույն պայմանագրում ամրագրված համագործակցության առանցքները վերաբերում են Իզերի դեպարտամենտի և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի միջև ինստիտուցոնալ փորձի փոխանակմանը, Գեղարքունիքի մարզի առողջապահական ոլորտի որակական բարելավմանը և բուժօգնության հասանելիությանը, Գեղարքունիքի մարզում տուրիզմի կայուն զարգացման գործոնի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծմանը, ֆրանսերենի ուսուցմանը և ֆրանսախոսության զարգացմանը, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի համայնքներոմ մշակութային միջոցառումների իրականացմանը։․․․


