Նորություններ

Օգոստոսի 12-19-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 47 նոր դեպք: Փաստացի բուժում է ստանում 56 պացիենտ: Բուժման արդյունքում գրանցվել է 88 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 154 թեստավորում : Հոսպիտալացումից և մահվան դեպքերից խուսափելու համար խորհուրդ է տրվում պատվաստվել Covid 19-ի դեմ:

Տեղեկություն «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի մասնակիցների համար 22.08.2022
«ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի մասնակիցներն օգոստոսի 23-ին մրցավայր՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնք (նախկին Շորժա) կմեկնեն գնացքով: Մրցաշարի մասնակիցներն, ինչպես նաև նրանց ուղեկցող անձինք ու հարազատները, մրցավայր կուղևորվեն Երևանի Սասունցի Դավիթ կայարանից ժամը 08:15 րոպեին: Այն մասնակիցները, որոնք ցանկանում են մրցավայր մեկնել անձնական փոխադրամիջոցներով, Շողակաթ համայնքին հարակից լողափնյա տարածքում պետք է լինեն ժամը 11:30-ին՝ մասնակցելու մանդատային գործընթացին: Լողի սիրողական մրցաշարի մեկնարկը կտրվի ժամը 13:00-ին, իսկ փակման արարողությունը կկայանա ժամը 17:00-ին: Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի կայարանից մասնակիցներին տեղափոխող գնացքը Երևան կուղևորվի ժամը 18:00-ին: Մասնակիցները պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթերով: Արդեն տեղում մասնակիցները ...

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում օգոստոսի 23/24-ին 22.08.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 23-ին ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 24-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

ՀՀ Կառավարության 2022 թվականի օգոստոսի 18-ի նիստում որոշում է կայացվել 40 184, հազար դրամ հատկացնել Սարուխանի թիվ 1 մանկապարտեզի կապիտալ վերանորոգման 2-րդ փուլի իրականացման համար, 60 485,6 հազար դրամ՝ Կարմիրգյուղի Ազատության փողոց 1-ին նրբանցք, Գայի, Ս. Ավետիսյան, Կ. Դեմիրճյան և Զ. Շհոյան փողոցների մի հատվածի ասֆալտապատման և ջրահեռացման առուների կառուցման համար, 21 766,2 հազար դրամ՝ Նորակերտ համայնքի խմելու ջրի ջրագծի 2000 մ հատվածի վերանորոգման, 17 980,6 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրի մշակույթի տան վերանորոգման, 80 327,4 հազար դրամ՝ Գավառ քաղաքի մշակույթի տան և գեղարվեստի դպրոցի շենքերի հիմնանորոգման համար։

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 16.08.2022
Օգոստոսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանը, Վահան Զարոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը, մարզպետի օգնականներ Մանանա Գալստյանը և Ջանիկ Բազեյանը։ Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները ըստ ոլորտների մարզպետին ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ տեղեկատվություն։ Դրանք մասնավորապես առնչվում էին մարզի համայնքների 2022 թվականի բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացում՝ 2022 թվականի սեփական եկամուտների համամասնություններով պահանջվող ցուցանիշների ապահովման ...