Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը` քաղաքացու օրվա կապակցությամբ 29.04.2023
Սիրելի՛ քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առիթով: Երկրի քաղաքացիների գիտակցության մեջ քաղաքացիության արժեքների ամրագրումն ու քաղաքացի լինելու առաքելության շատ կարևոր է: Այս տոնի հիմքում դրված միասնականության և համերաշխության գաղափարը հրաշալի ուղերձ է բոլորիս համար և առիթ՝ հիշելու քաղաքացիների իրավունքների և պետության՝ քաղաքացիների հանդեպ ունեցած պարտավորությունների մասին: Պետության ամրության հիմքը քաղաքացու բարձր վստահությունը և պետության կողմից նրա բոլոր իրավունքների և ազատությունների լիարժեք ապահովումն է: Մեր պարտքն է երաշխավորել քաղաքացու վստահության շարունակական ամրապնդումը, իրավունքի գերակայությունն ու ժողովրդավարական բարձր արժեքները: Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Մաղթում եմ խաղաղություն, լավատեսություն և բարեկեցություն:

Գեղարքունիքի մարզում մեկնարկել են համապետական շաբաթօրյակի աշխատանքները 29.04.2023
Գեղարքունիքի մարզում մեկնարկել են #համապետական_շաբաթօրյակի աշխատանքները։ Աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել են 473 կազմակերպություններ, շուրջ 40 381 մասնակիցներ, որոնցից 4184-ը մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների աշխատակիցներ են, 20 781-ը՝ դպրոցականներ, 1164-ը՝ մարզային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներ։ Գործի է դրվել 128 միավոր տեխնիկա, 17536 գործիք։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը դիտարկեց շաբաթօրյակի աշխատանքների ընթացքը 29.04.2023
2023 թվականի ապրիլի 29-ին հայտարարված համապետական շաբաթօրյակի մարզային աշխատանքների ընթացքը դիտարկելու նպատակով՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շրջայց կատարեց մարզի կրթական հաստատություններում և առողջապահական հիմնարկներում։

Մարզի հանրակրթական դպրոցները ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին համապետական շաբաթօրյակի աշխատանքներին 29.04.2023
Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական դպրոցներից համապետական շաբաթօրյակին մասնակցում են շուրջ 4184 աշխատակիցներ և շուրջ 20 781 միջին և բարձր դասարանների աշակերտներ։

Մարզի բուժհիմնարկների աշխատակիցները մասնակցեցին սանիտարական մաքրման աշխատանքներին 29.04.2023
Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկներից շաբաթօրյակին մասնակցում է շուրջ 1164 աշխատակից։

Համապետական շաբաթօրյակը մարզի համայնքներում 29.04.2023
Համապետական շաբաթօրյակը Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Ճամբարակ և Վարդենիս համայնքներում։