Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկացում

Տեղեկացում 22.05.2023

Վարդենիս, պատրա՞ստ ես։ Formula Vardenis-ը TCF ընկերությունների խմբի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպվող անվճար ամենաթվային կոնֆերանս է, որն այս տարի ևս տեղի կունենա Երևանից դուրս։ Կոնֆերանսի նպատակն է Գեղարքունիքի ու հարակից մարզերի երիտասարդներին թվային մարքեթինգի, դիզայնի, բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների արդի գիտելիքով ու գործիքակազմով զինելը։ Կոնֆերանսին մասնակցությունը անվճար է Անցկացման վայր՝ ք․ Վարդենիս, Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ Անցկացման օր/ժամ՝ հունիսի 3, 2023թ․, 10:30-18։30 Կոնֆերանսի մանրամասներին ծանոթանալու համար անցի՛ր հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/events/3028614750767610 Միջոցառմանը մասնակցելու համար պարտադիր գրանցում՝ https://bit.ly/գրանցվիր-այստեղ Ստեղծիր քո բանաձևը թվային աշխարհում։ Ինչու մասնակցել կոնֆերանսին․ 1․ Կոգեշնչվեք, ձեռք կբերեք հստակ պատկերացում, գիտելիք և գործիքակազմ, թե ինչպես թվային աշխարհում կառուցել ձեր բիզնեսը՝ թիրախավորելով ամբողջ աշխարհը որպես շուկա՝ ընդ որում շարունակելով ապրել ․․․

ՀԻՇԵՑՈՒՄ

ՀԻՇԵՑՈՒՄ 19.05.2023

Մայիսի 31-ին ավարտվում են գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրերի կնքման ժամկետները։ Ապահովագրե՛ք այգիներն ու ցանքատարածությունները ցրտահարություն, երաշտ, կարկուտ և հրդեհ ռիսկերից ու պետության կողմից ստացեք ապահովագրավճարի սուբսիդավորում 50-60%-ի չափով։ Մանրամասները՝ https://mineconomy.am/page/1452

Գեղարքունիքի մարզում Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի մայիսի 12-19-ն ընկած ժամանակահատվածում

Գեղարքունիքի մարզում Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի մայիսի 12-19-ն ընկած ժամանակահատվածում 19.05.2023

2023 թվականի մայիսի 12-19-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների 1 նոր դեպք ։ Փաստացի արտահիվանդանոցային բուժում է ստանում 1 պացիենտ։ Բուժման արդյունքում գրանցվել է 649 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 68 թեստավորում։ 2022թ․ օգոստոսի 1-ից - 2023թ․ մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 651 Covid-19-ի դրական դեպք (1 մահվան դեպք):

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն 18.05.2023

ՀՀ Զինված Ուժերի հատուկ նշանակության զորքերի նոր կազմավորվող ստորաբաժանումները համալրելու նպատակով ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն: Պայմաններն են՝ Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար օրենքով նախատեսված բոլոր արտոնություններից օգտվելու հնարավորություն: Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների անվճար և որակյալ բուժսպասարկում: Ծառայության վայրին մոտ բնակարանի վարձակալության գումարի փոխհատուցում: Բարձր աշխատավարձ, ինչպես նաև ընթացիկ ատեստավորումների արդյունքում դրա կրկնակի բարձրացում: Ծառայությունը շաբաթական 5 օր, ժամը 09:00-15:30: Ծառայության հնարավորությունը ՀՀ տարբեր մարզերում՝ Սյունիք, Լոռի, Գեղարքունիք, ք. Երևան: Ներկայացվող պահանջներն են՝ Կարող են դիմել մինչև 40 տարեկան արական սեռի ՀՀ քաղաքացիները: Դիմորդները պետք է ունենան առողջական և ֆիզիկական լավ տվյալներ: Չունենան չմարված դատվածություն, չլինեն քրեական հետապնդման մեջ: Պայմանագրի կնքում 1-ից 5 տարի ժամկետով:․․․

«Քո արվեստը դպրոցում» ծրագիրը Գեղարքունիքի մարզում էր

«Քո արվեստը դպրոցում» ծրագիրը Գեղարքունիքի մարզում էր 18.05.2023

«Քո արվեստը դպրոցում» ծրագիրը նպատակ ունի իրականացնելու Հայաստանի անվանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։ Հանդիպում-դասախոսությունների ընթացքում ներկայացվում են հայ արդի արվեստագետներն ու մշակութային գործիչները։ Ընտրված խորագրային թեմաների օգնությամբ բացահայտվում են արվեստի պատմությանը, նպատակներին ու խնդիրներին առնչվող ուշագրավ փաստեր ու տեղեկություններ։ «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը Գեղարքունիքի մարզում մեկնարկեց 2023 թվականի մայիսի 15-ին: Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ հանդիպում Երևանի պետական տիկնիկային թատրոնի դերասանուհի Տաթևիկ Մելքոնյանի հետ, որին մասնակցեցին Գավառ համայնքի 23 հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 300 աշակերտներ: Դերասանուհին աշակերտներին ներկայացրեց տիկնիկային թատրոնի, տիկնիկների հետ աշխատելու ․․․

Մայիսի 18-ը՝ Թանգարանների միջազգային օրն է

Մայիսի 18-ը՝ Թանգարանների միջազգային օրն է 17.05.2023

2023 թվականի մայիսի 18-ին նշվելու է Թանգարանների միջազգային օրը, իսկ մայիսի 20-ին` «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որը մեկնարկել է դեռևս 2005 թվականից Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Գեղարքունիքի մարզում գործող թանգարանները՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ նախապատրաստել են հետևյալ միջոցառումները․ Գեղարքունիքի երկրագիտական թանգարան, Գավառ քաղաք Մայիսի 18 11:00- 16:00 - Բացօթյա ցուցադրություն, կցուցադրվեն ազգային-ազգագրական իրեր 14:00-Ցուցադրության բացում՝ «Գավառ քաղաքի շնորհալիները» խորագրով, կցուցադրվեն Գավառ քաղաքի արվեստանոցի սաների ձեռքի աշխատանքները Մայիսի 20 11:00- 18:00 - Բացօթյա ազգագրական ցուցադրություն՝ թանգարանի մուտքի մոտ 11:00- 24:00 - Հիﬓական ցուցադրություն Մարտունու պատկերասրահ ՀԱՊ-ի մասնաճյուղ Մայիսի 18 11:00- 18:00 -Հիﬓական ցուցադրություն Մայիսի 20 11:00- 24:00-Հիﬓական ցուցադրություն 13:00-Կրթական ծրագիր՝ Մարտունու գեղարվեստի դպրոցի սաների մասնակցությամբ 15:00-Հաﬔրգային ծրագիր՝ Մարտունու երաժշտական դպրոցի պատանի ստեղծագործողների մասնակցությամբ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-20 17:24:53