Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Սևանա լիճ բաց թողնվեց 130 հազար հատ մանրաձուկ

Սևանա լիճ բաց թողնվեց 130 հազար հատ մանրաձուկ 15.05.2023

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր գյուղի՝ «Սևանի իշխան» ՓԲԸ ձկնաբուծական գործարանից Սևանա լիճ բաց թողնվեց Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 11 գրամ քաշով 130 հազար հատ մանրաձուկ Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, փոխնախարար Արամ Մեյմարյանը, «Սևան Ազգային պարկ»-ի տնօրեն Կարեն Մնացականյանը, «Սևանի իշխան» ՓԲԸ տնօրեն Տիգրան Վարդանյանը, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» տնօրեն Դավիթ Շանոյանը։ Մանրաձուկը բաց թողնվեց Կարճաղբյուր գյուղի տարածքում: Ընկերությունն այս տարի ծրագրել է Սևանա լիճ բաց թողնել Սևանի իշխանի Գեղարքունի ենթատեսակի 230 հազար հատ մանրաձուկ, որից շուրջ 130 հազարը արդեն իսկ բաց թողնվեց, իսկ մնացած 100 հազարը բաց կթողնվի մինչև տարեվերջ։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 15.05.2023

Մայիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական խորհրդակցությունը մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Սուբվենցիոն ծրագրով Գավառ համայնքում տեղադրվել են 9 կանգառասրահներ՝ 7-ի տեղադրումը ընթացքի մեջ է: ԲՄԿ-ների օգտագործվող տարածքների համար արդեն կնքվել է 34 պայմանագիր՝ 20-ը ընթացքի մեջ է: Ներկայացվեց վերլուծական տեղեկատվություն մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, համայնքապետարաններում ապառքների գանձման հետ կապված գործընթացի, մարզի համայնքների կողմից տեղական վճարների, տուրքերի պլանավորման մեթոդիկայի, հավաքագրման և ծախսերի ցուցանիշների վերաբերյալ: Քննարկվեց մարզի Նորաշեն, Լճաշեն և Նորատուս բնակավայրերի հարակից հատվածներում առկա թերությունները վերացնելու և նախկին տեսքին բերելու վերաբերյալ կատարված աշխատանքները, ինչպես նաև մարզի տարածքում գործող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների հարակից հատվածներում ավազի և աղբի մաքրման, մետաղական․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը բուժքույրերի օրվա առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը բուժքույրերի օրվա առթիվ 12.05.2023

Սիրելի՛ բուժքույրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Շնորհակալ ենք ձեր ամենօրյա ահռելի աշխատանքի, հոգատարության ու նվիրվածության համար: Մեծ է այն պատասխանատվությունը, որը դուք ստանձնել եք՝ ընտրելով այս բարդ մասնագիտությունը, որն իր մեջ ամբողջացնում է մարդկային ամենաբարձր հատկանիշները: Անհնար է պատկերացնել բժիշկների աշխատանքն առանց բուժքույրերի, որոնք մեծ նվիրումով են կատարում մասնագիտական իրենց պարտքը: Ապացուցված է, որ ձեր հոգատար և ջերմ վերաբերմունքի, հուսադրող խոսքի շնորհիվ մարդիկ ավելի արագ են ապաքինվում: Հենց այս նվիրումն է փրկում կյանքեր։ Ցանկանում եմ ձեզ առողջություն ու բարօրություն, սեր և երջանկություն, ինչպես նաև մասնագիտական նորանոր հաջողություններ:

Ընթանում են Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ճանապարհի Սևան-Լճափ հատվածի հիմնանորոգման աշխատանքները

Ընթանում են Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ճանապարհի Սևան-Լճափ հատվածի հիմնանորոգման աշխատանքները 12.05.2023

Այս տարվա մարտ ամսից մեկնարկել և ընթանում են Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի Սևան-Լճափ 13,2 կիլոմետր հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 277 միլիոն դրամ, որը հատկացվել է պետբյուջեի միջոցներից։ Ծրագրով նախատեսվում է առանձին հատվածներում իրականացնել ճանապարհի հիմքի և երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի կառուցման, առանձին հատվածներում՝ գոյություն ունեցող ասֆալտբետոնյա ծածկի ֆրեզման և երկշերտ ասֆալտբետոնյա նոր ծածկի տեղադրման աշխատանքներ։ Նախատեսվում է իրականացնել նաև ջրահեռացման համակարգի կառուցման, ճանապարհի կահավորման և գծանշման աշխատանքներ։ Մայիսի 12-ի դրությամբ իրականացվել են գոյություն ունեցող ջրթող խողովակների մաքրման և բետոնապատման, ջրահեռացման առուների ակոսահանման աշխատանքներ, արդեն սկսվել են ֆրեզման և ասֆալտբետոնյա ծածկի տեղադրման աշխատանքները։․․․

 (EU4Sevan) ծրագրի աջակցությամբ ներկայացվեց Սևանա լճի պահպանության հարթակի ռազմավարությանը

(EU4Sevan) ծրագրի աջակցությամբ ներկայացվեց Սևանա լճի պահպանության հարթակի ռազմավարությանը 12.05.2023

Մայիսի 12-ին Գավառ քաղաքում տեղի ունեցավ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի աջակցությամբ ստեղծված Սևանա լճի պահպանության հարթակի ռազմավարության ներկայացումը: Սևանա լճի պահպանության հարթակը, որն արդեն վեց ամիս գործում է Գավառ համայնքում, նպատակ ունի ձևավորելու քաղաքացիների բնապահպանական պատասխանատու վարքագիծ և փոփոխելու շրջակա միջավայրի հանդեպ վերաբերմունքը, ինչպես նաև նվազեցնելու և հնարավորինս լուծելու Գավառագետ և Սևանա լիճ լցվող տնային տնտեսությունների արտադրական և հանրային նշանակության, գյուղատնտեսական ծագման կոյուղաջրերի մաքարման գործընթացի հարցը։ Հարթակի նպատակն է համախմբել հանրային և մասնավոր հատվածի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ համատեղ պատասխանատվություն ստանձնելով և համատեղ ջանքերով Սևանա լճի վրա ճնշումների նվազեցման համար:․․․

Մարտունու պետական բժշկական քոլեջում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության

Մարտունու պետական բժշկական քոլեջում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության 12.05.2023

Մայիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի պետական բժշկական քոլեջում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքների իրականացումն ուսումնական հաստաություններում» թեմայով։ Ուսումնավարժության նպատակն է կատարելագործել արձագանքող ուժերի փոխգործողությունները, գործնական հմտությունները` պայթունի հետևանքով առաջացած հրդեհի հրդեհաշիջման և փլատակներում որոնողափրկարարական աշխատանքներ կատարելիս։ Ուսումնավարժությանը ներգրավված էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության, ՓԾ Գեղարքունիքի ՄՓՎ Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատի, Մարտունու պետական բժշկական քոլեջի, ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնից 1 խմբի, Մարտունու բժշկական կենտրոնի աղետների բժշկության 1 խմբի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Մարտունու տարածքային տեղամասի վթարավերականգնողական 1 խմբի, «Հայկական Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ Մարտունու տեղամասի վթարավերականգնողական 1 խմբի ղեկավար և պատասխանատու աշխատակիցներ։․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 18:00:52