Նորություններ

ՀՀ կառավարությունը 117 միլիոն 392 հազար դրամ է տրամադրել Գեղարքունիքի մարզի մի շարք ծրագրերի համար 01.06.2023
Հ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի նիստում որոշում է կայացվել գումար հատկացնել Գեղարքունիքի մարզային նշանակության որոշ ավտոճանապարհների, տրանսպորտային օբյեկտների, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հիմնանորոգման համար։ Այդ թվում՝ 38 միլիոն 535,6 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մյասնիկյան փողոցի մայթերի կառուցման համար 4 միլիոն 992 հազար դրամ՝ Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ-/Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ61+380-ում գտնվող կամրջի հիմնանորոգման նախագծի համար 50 միլիոն դրամ՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման համար 13 միլիոն 554,6 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի Վահան բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման համար 10 միլիոն 311,3 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի Վարսեր բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման համար։

Գեղարքունիքի մարզի դպրոցները կանցնեն ամբողջահատիկ հացի օգտագործման 31.05.2023
Մայիսի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենային համաշխարհային ծրագրի բաժնի ղեկավար Մարիա Մուրադյանին և Սննդի արժեշղթաների ծրագրերի համակարգող Վահան Առաքելյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին կենսական նշանակության երկու ծրագիր։ ՄԱԿ-ի Պարենային համաշխարհային ծրագրի կողմից նախատեսված է ամբողջահատիկ հացի մատակարարում Գեղարքունիքի մարզի հանրակրթական բոլոր դպրոցներում, իսկ մեկ այլ ծրագրով՝ Վարդենիս համայնքի Գեղամասար և Սոթք գյուղերում ոռոգման համակարգերի կառուցում կամ արդիականացում։ Ամբողջահատիկ հացի արժեշղթայի ծրագրի ներդրմամբ դպրոցներում կփոխվի սննդակարգը՝ արմատավորելով միանգամայն առողջ սննդակարգի օգտագործումը, ինչպես նաև կխթանի տնտեսության և բիզնեսի զարգացմանը։ Այդ նպատակով Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ կընտրվեն հացաթխման 7 ձեռնարկություններ, որոնք կբավարարեն մարզի բոլոր դպրոցների ամբողջահատիկ հացի մատակարարման պահանջարկը։ Ավելի փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցները կարող են հացաթխումն իրականացնել․․․

Քաղաքացիների ընդունելություն Մարտունու համայնքապետարանում 31.05.2023
Մայիսի 31-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը Մարտունու համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն։ Մի շարք քաղաքացիներ մարզպետի տեղակալին դիմեցին դրամական օգնության խնդրանքով, իսկ ծնունդով Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղի բնակիչ, ուկրաինաբնակ գործարար Ռուբիկ Մկրտչյանը ներկայացրեց Ձորագյուղի ավագ դպրոցի ազատ տարածքում սեփական միջոցներով եւ բարեգործական հիմունքներով մանկական խաղահրապարակ կառուցելու մասին դիմում։ Դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանը կտրվի լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում։
2023 թվականի մայիսի 19-26-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների 1 նոր դեպքեր չեն գրանցվել։ Փաստացի արտահիվանդանոցային բուժում է ստանում 1 պացիենտ։ Բուժման արդյունքում գրանցվել է 650 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 80 թեստավորում։ 2022թ․ օգոստոսի 1-ից - 2023թ․ մայիսի 26-ը ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 651 Covid-19-ի դրական դեպք (1 մահվան դեպք):
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ: Այս օրը մեր ժողովրդի պատմության մեջ կարևոր իրադարձություն է, փառահեղ էջերից մեկը, որով հիմնադրվեց Առաջին Հանրապետությունը, և հայ ժողովուրդն իր իշխանությունը հաստատեց սեփական հայրենիքում՝ հիմք դնելով ինքնիշխան քաղաքացու գիտակցության ձևավորմանը: Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովրդի ցուցաբերած անօրինակ սխրանքների և աննկուն կամքի շնորհիվ հնարավոր դարձավ իրագործել մեր դարավոր երազանքը՝ հայրենի հողի վրա կրկին վերականգնել մեր պետականությունը: Չնայած Հայաստանի առաջին հանրապետությանը վիճակված չէր երկար գոյատևել, այն կարողացավ ամրապնդել մեր ժողովրդի ազատատենչ ոգին, որը հետագա տասնամյակներում ոչ միայն չընկճվեց, այլև նախորդ դարի 80-ականներին նոր ուժով դրսևորվեց՝ իսկ 1991-ին կարևոր գործոնը հանդիսացավ նորանկախ Հայաստանի հռչակման:

Ավարտվեց «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի սիրողական մրցաշարը 28.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանա լճի թերակղզում մասնակցեց «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությանը, որը երրորդ տարին անընդմեջ անցկացվում է Գեղարքունիքի մարզի Շողակաթ-Սևանա լճի թերակղզի 40 կմ երկարությամբ ճանապարհահատվածում 1 փուլով և երկու տարիքային խմբով (առաջին տարիքային խումբ՝ 18-40 տարեկան կանայք և տղամադիկ, երկրորդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ): Այդ մրցատարածությունը տղամարդկանց առաջին տարիքային խմբում (18-40 տարեկան) բոլորից արագ հաղթահարեցին Անանիա Ոսկանյանը, Պավել Ստեփանյանը և Խաչատուր Սարիբեկյանը, իսկ կանանց առաջին տարիքային խմբում՝ Նարե Ղարիբյանը, Լիլիթ Հարությունյանը, Անի Սարգսյանը: Տղամարդկանց երկրորդ տարիքային խմբի (41 և ավելի բարձր) լավագույն եռյակում ընդգրկվեցին Սամվել Հովհաննիսյանը, Վազգեն Ղուլիջանյանը և Վարդան Ալքումյանը, իսկ կանանց երկրորդ տարիքային խմբում՝ Ռուզաննա Հովասափյանը, Լիլիթ Սարգսյան և Լիլիթ Արարատյանը:․․․


