Նորություններ
ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի հերթական նիստում որոշում է կայացվել 60 045,3 ՀՀ դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերանորոգման համար։ 1 156,0 ՀՀ դրամ է նախատեսվել Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ79+060-կմ80+590 հատվածի վերակառուցման համար 4 400,0 ՀՀ դրամ է նախատեսվել Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ72+800- կմ78+100 հատվածի հիմնանորոգման համար 12 138,0 ՀՀ դրամ է նախատեսվել Հ-29, Սևան-Ծաղկունք–Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 18+200 հատվածի հիմնորոգման համար (բացառությամբ կմ 11+000-կմ 12+000 հատվածի) 41 371,3 ՀՀ դրամ է նախատեսվել Հ-30, /Մ-4/ - Ճամբարակ - /Մ-14/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ11+000 հատվածի հիմնանորոգման համար 980,0 ՀՀ դրամ է նախատեսվել Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ21+500-ում գտնվող փլուզված հողային պաստառի շեպի վերականգնման համար։

Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ են եկել երկու ընտանիքների 7 և 8-րդ երեխաները 24.08.2023
2023 թվականի օգոստոսի 15-ին Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Վարդենիս համայնքի Ախպրաձոր բնակավայրի բնակիչներ Ալիկ Մովսիսյանի և Լիլիթ Գևորգյանի ընտանիքի 7-րդ երեխան՝ Սաթենիկը, 2 կիլոգրամ 800 գրամ քաշով։ Սաթենիկն ունի երկու եղբայր և չորս քույր։ Իսկ օգոստոսի 24-ին նույն բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրի բնակիչներ Ավետիս Ավետիսյանի և Գայանե Հովհաննիսյանի ընտանիքի 8-րդ երեխան՝ Բեկը, 3 կիլոգրամ 500 գրամ քաշով։ Բեկն ունի երեք եղբայր և չորս քույր։ Նորածինները միանգամայն առողջ են։ Սաթենիկն արդեն տանն է, իսկ Բեկը՝ հիվանդանոցում։ Թող բոլոր փոքրիկները մեծանան առողջ և երջանիկ։
1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը Հայոց նորագույն պատմության մեջ, ըստ էության, մի նոր փուլի սկիզբ դրեց. արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը` հռչակվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Մեկ տարի անց` սեպտեմբերին, Հայաստանի անկախ հանրապետությունն այլևս իրողություն էր` ամրագրված համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով: Այսօր էլ` ավելի քան երեք տասնամյակ անց, կարող ենք վստահ ասել, որ Անկախության հռչակագիրը հստակ գիտակցված ընտրություն էր, որի հիմքում նախորդ տասնամյակների, նաև դրանից առաջ անկախության նվիրյալների հերոսական պայքարն էր` հայոց ազատատենչ ոգին սերունդների մեջ վառ պահելու և անկախության բաղձալի օրվան հասնելու համար: Վստահ եմ, որ անցած դժվարին ճանապարհի ձեռքբերումները միասնական ջանքերով կկարողանանք պահպանել, դրանց հավելել նորերը, դիմակայել բոլոր մարտահրավերներին ու աներեր կշարունակենք անկախության մեր երթը:․․․
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ մշտադիտարկում անցկացրեց Ներքին եւ Վերին Գետաշեն գյուղերի շինհրապարակներում։ Մշտադիտարկումներին մասնակցում էին նաեւ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի եւ Մարտունու համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, կապալառու եւ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների տնօրեններ։ Ներքին Գետաշենում մշտադիտարկում իրականացվեց խմելու ջրատար ցանցի կառուցման եւ երեք փողոցների հիմնանորոգման շինարարական տեղամասերում։ Ներքին Գետաշենի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Ջրային ծրագրերի իրականացման մասնաճյուղի» կողմից, շուրջ 32 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից եւ ավարտի կհասցվեն 2024 թվականի օգոստոսին։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վերին Գետաշեն կատարած աշխատանքային այցի ընթացքում լսեց մի խումբ բնակիչների կողմից բարձրացված խնդիրները և դրանց կարգավորման համար տեղում քննարկում կազմակերպեց Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի, Վերին Գետաշենի վարչական ղեկավար Տիգրան Մուրադյանի մասնակցությամբ։ Բնակիչների կողմից բարձրացված հիմնական խնդիրը վերաբերում էր խմելու ջրի անկանոն մատակարարումներին։ Բնակիչների ներկայացմամբ՝ իրենց համագուղացիներից ոմանք խմելու ջուրն այս օրերին օգտագործում են ոռոգման նպատակներով, այդիսկ պատճառով էլ իրենք ժամերով զրկված են մնում խմելու ջրից։ Մարզպետը հանձնարարեց Մարտունի համայնքի եւ Վերին Գետաշենի վարչական ղեկավարներին՝ ուժեղացնել հսկողությունը խմելու ջուրը վատնողների հանդեպ՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով օրենքով նախատեսված վարչական տուգանքներ։ Վերին Գետաշենի բնակիչ Գուրգեն Գասպարյանի կողմից բարձրացված խնդիրն էլ վերաբերում էր ․․․

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 21.08.2023
Օգոստոսի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։ Գեղարքունիքի մարզում 2023 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված սուբվենցիոն 144 ենթածրագրերից 134 -ի վերաբերյալ կնքվել են շինարարական աշխատանքների պայմանագրեր։ 134 ենթածրագրերից 12-ը տեղափոխվում է 2024 թվական։ Արդյունքում ունենում ենք 122 ենթածրագիր, որոնց արժեքը, ըստ կնքված պայմանագրերի կազմում է 6,6 մլրդ դրամ։ Նշված գումարի 4,1 մլրդ դրամը ՀՀ կառավարության մասնաբաժինն է, իսկ 2,8 մլրդ դրամը՝ համայնքի մասնաբաժինը։ Մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը 2023 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ կազմում է 102,1 տոկոսի, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է մոտ 30 տոկոսով։ Սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը առավելագույնի հասցնելու նպատակով յուրաքանչյուր համայնքի համար ․․․


