Նորություններ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ 13.07.2012
Հուլիսի 13-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ գյուղնախարարության ԾԻԳ-երի ղեկավարները: Նախարարը հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանում, ուր նախարարության ենթակայության մարզային հիմնարկ-ձեռնարկությունների եւ համայնքների ղեկավարների առջեւ շարադրեց մարզի գյուղատնտեսության զարգացման մոտեցումները եւ ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ ԷՐ 12.07.2012
Հուլիսի 12-ին Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ճանաչողական այցով եղավ Վարդենիս քաղաքում: Մարզպետի առաջին հանդիպումը կայացավ Վարդենիսի տարածքի համայնքների ղեկավարների հետ: Մեծամասամբ ծանոթ լինելով մարզի կենսագործունեությանը, Ռաֆիկ Գրիգորյանը նախ անդրադարձավ համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին: Որպես առաջին հանձնարարական մարզի ղեկավարը հորդորեց տարածաշրջանի համայնքների ղեկավարներին մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցված ու հետևողական աշխատանք իրականացնել ...

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ 11.07.2012
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հուլիսի 11-ին Գեղարքունիքի մարզում ծանոթացավ առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին: Մարզում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով աշխատանքները շարունակվում են, առաջիկայում կմեկնարկեն նաեւ երրորդ փուլով նախատեսված աշխատանքները: Յուրաքանչյուր փուլով մարզին հատկացվել է 1,1-ական մլրդ դրամ, որոնք ուղղվել են...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 10.07.2012
Հուլիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն:Մարզպետին իրենց մտահոգող խնդիրներով դիմում ներկայացրեց 25 քաղաքացի: Նրանցից 17-ին, համաձայն իրենց կողմից բարձրացված խնդիրների, մարզպետը տրամադրեց տարբեր չափի դրամական օգնություն: 1 քաղաքացի դիմեց առողջական խնդրով, 2 քաղաքացի՝ աշխատանքի...

ՍԻՄՊՈԶԻՈՒՄ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔՈՒՄ 10.07.2012
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը նախապատրաստվում է քանդակագործության սիմպոզիումին, որը նախատեսված է կազմակերպել այս տարվա օգոստոսին:Ն ախաձեռնության հեղինակ եւ նախաձեռնող խմբի ղեկավար, ՀՀ նկարիչների միության անդամ, հանրաճանաչ գեղանկարիչ եւ քանդակագործ Արամայիս Խլղաթյանի խոսքով քանդակագործության սիմպոզիումին մասնակցելու են...

ՍՓՅՈՒՌՔԻ ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹՆԵՐԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԷԻՆ 10.07.2012
> համահայկական մրցույթ-փառատոնի ծրագրի > միջոցառման շրջանակներում հուլիսի 4-ին Գեղարքունիքի մարզի Սևան և Մարտունի քաղաքներում անցկացվեցին համերգներ՝ Սփյուռքից ժամանած պարային համույթների մասնակցությամբ:Մինչ համերգային ծրագիրը համույթները եղան Սևանա կղզում: Սևան քաղաքում կազմակերպված համերգին


