Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԴՈՒԴՈՒԿԻ ՓԱՌԱՏՈՆ ԳԱՎԱՌՈՒՄ

20.09.2012

 

Հայաստանում և Սփյուռքում ստեղծագործող վարպետ-դուդուկահարները Գավառում    իրենց առաջին կատարումները հնչեցրին քաղաքի   Սրբ. Աստվածածին եկեղեցում: Մեծ մաեստրո Հենրիկ Անասյանի և Մոսկվայի «Զվարթնոցե մշակութային հիմնադրամի նախագահ Անժելա Ստեփանյանի նախաձեռնությամբ դուդուկահարներ Մարտին Ղազարյանը և Գագիկ Գասպարյանը կատարեցին հոգևոր մեղեդիներ: Գտնվել հայրենիքում և այնտեղ ներկայացնել երկար տարիների ստեղծագործական աշխատանքը գերագույն հաճույք ու երազանքի իրականացում են համարում սփյուռքից Հայաստան ժամանած վարպետներից շատերը: Նրանք սեփական փորձով գիտեն, որ հայը համաշխարհային մշակութային ասպարեզում ներկայանալի ու ճանաչելի է դառնում հենց ծիրանափողի շնորհիվ: Դուդուկի մեղեդին խորհել է տալիս Հայաստան աշխարհի, նրա անցյալի, ներկայի ու ապագայի մասին:    Բազմամարդ  դահլիճում վարպետ   դուդուկահարների կողքին իրենց կատարումներով հանդես եկան նաև Գավառի Գևորգ Դաբաղյանի անվան դուդուկի դպրոցի սաները: Դուդուկի անզուգական կատարումներն ընդմիջվում էին հայ երգի երիտասարդ վարպետ Գուրգեն Դաբաղյանի ելույթներով:Համերգն ավարտվեց դուդուկի մեծ վարպետ, ՀՀ վաստակավոր արտիստ,դուդուկի համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավար Գևորգ Դաբաղյանի և դուդուկահարների անսամբլի համատեղ կատարմամբ: «Իմ Հայաստան,, փառատոնին ակտիվ մասնակցելու համար Գավառի դուդուկի դպրոցի սաները խրախուսվեցին  ՀՀ սփյուռքի նախարարի պատվոգրերով:    «Իմ Հայաստան,, համահայկական փառատոնի ծրագրի ղեկավարար Սամվել Հարոյանի կարծիքով դուդուկի փառատոն որպես այդպիսին կազմակերպվում է առաջին անգամ, սակայն հանրության կողմից ցուցաբերած մեծ հետաքրքրությունն ու սերը մեզ պարտավորեցնում է , որ այն դարձնենք շարունակական, տարեց տարի ընդլայնելով ու խորացնելով ծրագրի բովանդակությունը:
 
 
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:40:42