Նորություններ

ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ 89 ԴՊՐՈՑԱԿԱՆ 22.03.2013
Գեղարքունիքի մարզպետարանում ամփոփվել են դպրոցական առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ՝ մարզային փուլում դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցելու իրավունք է ձեռք բերել 89 աշակերտ:Օլիմպիադաներն անցկացվել են մաթեմատիկա, պատմություն, քիմիա, հայոց լեզու, կենսաբանություն, ինֆորմատիկա, ռուսաց լեզու, ֆիզիկա, աշխարհագրություն, գրականություն, նախնական զինվորական պատրաստվածություն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հայ եկեղեցու պատմություն եւ ...

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 07.03.2013
Մայրեր, տիկնայք եւ դուստրեր հայոց աշխարհի: Ձեր գեղեցկությամբ, շնորհներով, նվիրման ու արարման կամքով դուք եք շարունակում իմաստավորել մեր կյանքը, ներկան ու ապագան, պատմության ընթացքը, պետականության ուղին: Դուք շարունակում եք փառավորել ձեր մայրերի ու տատերի բազմաչարչար, բայց միշտ կենսական ուղին` փայլելով ինչպես Արցախյան գոյամարտում , այնպես էլ հանրային կյանքի ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ԿԱՆԱՆՑ` ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 07.03.2013
Մարտի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանի արարողությունների սրահում շնորհավորեց մարզպետարանի աշխատակազմի կանանց և աղջիկներին կանանց տոնի՝ մարտի 8-ի առթիվ: Տոնական սեղանի շուրջ մարզի ղեկավարը շնորհավորանքի խոսքեր հղեց նրանց, մաղթելով անձնական երջանկություն և աշխատանքային ոլորտում անխափան հաջողություններ: Կանայք իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին մարզպետին՝ ցուցաբերած ուշադրության և հարգանքի համար:

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՎ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ 06.03.2013
Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի եւ Գավառ քաղաքներում այս տարվա հունվար ամսից արդեն շահագործվում են կոյուղու կեղտաջրերի մաքրման կայանները, որտեղ բացվել է 17 հիմնական աշխատատեղ: համակարգը սպասարկում է ,, Հայջրմուղկոյուղի,, ՓԲԸ-ն: Այստեղ տեղադրված են գերմանական ժամանակակից սարքավորումներ, որոնց շնորհիվ կեղտաջրերը մեխանիկական զտման են ենթարկվում մի քանի փուլերով: Կայաններում ստեղծված են պայմաններ ՝ մաքրելու, զտելու կոշտ նյութերը, առանձնացնելու ...

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԵՐԴՎԵՑԻՆ ՍՊԱՐԱՊԵՏԻ ՇԻՐԻՄԻ ԱՌՋԵՎ 06.03.2013
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի 4-8-րդ դասարանների 32 աշակերտ իրենց ուսուցիչների եւ Երկրապահ կամավորականների միության Գավառի տարածքի պատասխանատուների հետ այցելեցին «Եռաբլուր» պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցեցին ռազմական, քաղաքական, հասարակական ու պետական ականավոր գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին: ԵԿՄ Գավառի ...

ՄԱՐԶՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՎԱՐԻ ԵՎ ՈՉԽԱՐԻ ԾԻՆԸ 04.03.2013
Գեղարքունիքի մարզի անասնապահական տնտեսություններում շարունակվում է տավարի եւ ոչխարի ծինը: ՀՀ գյուղնախարարության ՙԱնասնաբուժասանիտարիայի, բուսասանիտարիայի եւ սննդի անվտանգության ոլորտի ծառայությունների կենտրոն՚ ՊՈԱԿ-ի` Գեղարքունիքի մարզի տնօրեն Ժդանով Հակոբյանի տեղեկացմամբ , ոչխարի ծինը սկսվել է նախորդ տարվա դեկտեմբերից եւ մարտ ամսի դրությամբ այն դեռ ավարտված է 30 տոկոսով, բարձր ու առողջ գառնատվությամբ, քանի որ ...


