Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ 17-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

10.11.2013

Հարգելի հայրենակիցներ
Անկախության եւ ժողովրդավարության ուղին որդեգրած Հայաստանի Հանրապետության համար հույժ կարեւոր էր տեղական ինքնակառավարման համակարգի ներդրումը, որով մեզանում առաջին անգամ ուղիղ ընտրությունների միջոցով, որպես ժողովրդի ազատ կյանքի արտահայտություն, ձեւավորվում էին տեղական ինքնակառավարման մարմինները` համայնքապետարանները եւ ավագանիները:
Անցած 17 տարիների ընթացքում տեղական ինքնակառավարման համակարգը մեր երկրում դարձել է ժողվրդավարության կայացած ինստիտուտներից եւ պետական իշխանության կարեւորագույն օղակներից մեկը: Այդ համակարգը քայլ առ քայլ կայացավ ու ամրապնդվեց` ապահովելով տեղերում պետական իշխանության իրացումը եւ համայնքների կենսագործունեությունը: Համակարգի ներդրման արդյունքում, պետական կառավարման համակարգի գործուն օժանդակությամբ, մեր մարզի շատ համայնքներում լուծում են ստացել սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության բազմաթիվ հարցեր, որոնց շնորհիվ էապես բարելավվել է կյանքի որակը, բնակչության կենսապայմանները:
Թեեւ այսօր մեր մարզում դեռ առկա են բազմաբնույթ եւ մեծ ներդրումներ պահանջող հիմնահարցեր, այդուհանդերձ, տեղական ինքնակառավարման համակարգը մեզանում վաղուց արդեն դարձել է այն հիմնաքարը, որի վրա վեր է բարձրանում Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական եւ մշակութային անշրջելի առաջընթացը: Տեղական ինքնակառավարումը մեր մարզում առաջ է քաշել գործունյա եւ նպատակասլաց համայնքապետեր եւ ավագանու անդամներ, որոնց գործադրած ջանքերը ծառայեցվել են հանրության շահերին ու երկրի առաջընթացին, տարիներով կուտակված կենսական նշանակության հիմնահարցերի լուծմանը:
Հարկ է շեշտել, որ համակարգի ներդրումից ի վեր, վեց ընտրաշրջան անընդմեջ, մեր մարզում ժողովրդի վստահության քվեն շահել են Վերին Գետաշեն, Կարճաղբյուր, Ծովակ, Գեղամավան, Վանեվան, Տորֆավան, Շատվան, Ախպրաձոր, Ծովազարդ, Ծաղկունք, Ձորավանք, Այգուտ, Շորժա, Արտանիշ, Շատջրեք, Հայրավանք, Բերդկունք համայնքների ղեկավարները:
Տեղական ինքնակառավարումը մեր հանրապետությունում շարունակաբար բարեփոխվում է, կատարելագործվում ու արդիականացվում` ծառայեցվելով մեր պետության ու հանրության շահերին, գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունների միջեւ անհրաժեշտ փոխհամագործակցությանը:
ՀՀ-ում ՏԻ համակարգի ներդրման 17-րդ տարեդարձի առթիվ շնորհավորում եմ համայնքների բնակչությանն ու ղեկավարներին , ավագանու ամդամներին, համայնքային ծառայողներին, մաղթում քաջ առողջություն, երջանկություն, հաջողություններ, անսպառ աշխատանքային եռանդ մեր հայրենիքի վերաշինման ու զարգացման պատասխանատու գործում:
Լավագույն ցանկություններով`
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06