Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՂԱՇԵՆԻ ԴՊՐՈՑԻ ԵՆ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

31.10.2013

 

Հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի  մարզ  կատարած աշխատանքային  այցի  շրջանակներում   ՀՀ վարչապետ  Տիգրան  Սարգսյանը  մասնակցեց  Վարդենիսի  համալիր  սոցիալական  ծառայությունների  տարածքային  կենտրոնի բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը ՀՀաշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի  ուղեկցությամբ շրջեց  կենտրոնում,  ծանոթացավ  ստեղծված աշխատանքային պայմաններին և բնակչությանը մատուցվելիք ծառայություններին: Համալիր կենտրոնը գործելու է մեկ պատուհանի սկզբունքով և  սպասարկելու է Վարդենիսի տարածքի  36 համայնքի բնակչությանը: Կենտրոնի վերանորոգման աշխատանքներին զուգընթաց  իրականացվել է նաև կենտրոնի սոցիալական աշխատողների վերապատրաստում:
Այնուհետև  վարչապետ ՏիգրանՍարգսյանն այցելելեց Վաղաշեն`  և մասնակցեց  համայնքի  նորակառույց միջնակարգ  դպրոցի բացման արարողությանը: Այս դպրոցի կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2005 թվականից:   4 մասնաշենքից բաղկացած  դպրոցը  նախատեսված է 800 աշակերտի համար,  որտեղ այժմ հաճախում է 530 աշակերտ: Դպրոցը շահագործման է հանձնվում ներքին և արտաքին հարդարմամբ, ջեռուցման և կոյուղո ւհամակարգերով, դպրոցական բավարար գույքով: Դպրոցի կառուցման համար ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացվելէ 830 մլնդրամ: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59