Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՍՄՈՒՆՔԻ 7-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

18.11.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո նոյեմբերի 12-ին Մարտունի քաղաքում անցկացվեց դպրոցականների ասմունքի 7-րդ փառատոնի մարզային եզրափակիչ փուլը: Ասմունքի փառատոնին մասնակցեցին 11-14 եւ 15-17 տարիքային խմբերում ընդգրկված 37 դպրոցական, ովքեր ներկայացնում էին հանրակրթական երեք տասնյակից ավելի դպրոցներ: Ասմունքի հիմնական թեման այս տարի նվիրված էր Արցախյան շարժման 25-րդ տարեդարձին եւ կրում էր ՙԼեզու եւ հայրենիք՚ խորագիրը: Ասմունքի փառատոնի տարածքային փուլին Գեղարքունիքի մարզից մասնակցել են 128 հանրակրթական դպրոցների 1000-ից ավելի աշակերտներ, որոնցից մարզային փուլի մասնակցության իրավունք էին ձեռք բերել 37-ը: Իսկ փառատոնի հանրապետական փուլին մասնակցելու համար եզրափակիչ փուլում պետք է ընտրվեին 7 լավագույն ասմունքողներ: Ժյուրիի կազմում ընդգրկված էին նշանավոր դերասաններ Գուժ Մանուկյանը, Մարիետա Մակարյանը, Զավեն Աբրահամյանը, Գարիկ Չեպչյանը, բանաստեղծներ Ռազմիկ Դավոյանը եւ Շանթ Մկրտչյանը, գրականագետ Կարո Վարդանյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը: Փառատոնին մասնակցում էր եւ ողջույնի խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:
Բեմից հնչեցին հայ դասական բանաստեղծների հայրենասիրական ստեղծագործություններ: Ժյուրին վերջում ամփոփեց եզրափակիչ փուլի արդյունքները: Ընտրվեցին այն 7 լավագույնները, ովքեր Գեղարքունիքը կներկայացնեն ասմունքի հանրապետական փառատոնում:

1.ՍոնյաՕհանյան             Գավառիթիվ 5 հիմնական  դպրոց
2.Նարե Ամիրխանյան     Վարդենիսի թիվ 2 հիմնական դպրոց
3.Սվետլանա  Աբրահամյան   Սևանի թիվ 3 հիմնական դպրոց
4. Գայանե Թորոսյան             Ծովազարդի  միջնակարգ  դպրոց
5.Լուսինե  Հակոբյան             Սարուխանի թիվ 1 միջնակարգ  դպրոց
6.Զոհրապ Հովհաննիսյան  Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ  դպրոց
7.Մերի Սառաջյան              Գավառի թիվ 3  հիմնական  դպրոց 


 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39