Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԽՐԱԽՈՒՍԵՑ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ 12.06.2013
Հունիսի 12-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ընդունեց Գեղարքունիքի մարզից ՀՀ դպրոցականների 2012-2013 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների արժանացած 10 աշակերտներին: Մարզի ղեկավարը շնորհավորեց դպրոցականներին բարձր գիտելիքներ ցուցաբերելու համար, նրանց հանձնեց ՀՀ ԿԳ նախարարության կողմից հատկացված դիպլոմները, միաժամանակ արժանացնելով ...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 11.06.2013
Հունիսի 11-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը գրանցված 3 քաղաքացիներից 2-ը դիմում ներկայացրին շինարարական թույլտվություն ստանալու նպատակով: Նշված դիմումները հաշվառվեցին աշխատակազմում և կպատասխանվեն լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո: 1 քաղաքացու տրամադրվեց մասնակի դրամական աջակցություն՝ բուժման մեկնելու համար:

ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏԱՆ ԱՅԳԻՆ ԲԱՐԵԿԱՐԳՎԵՑ 11.06.2013
Հունիսի 11-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի հանրապետության Սեպտեմ Լե Վալոն քաղաքի քաղաքապետ Անդրե Մորինոնին և Ֆրանսահայերի մշակութային կազմակերպության ներկայացուցիչներին՝ նախագահ Նիկոլայ Մարկոսյանի գլխավորությամբ: Հյուրերը Գավառ էին ժամանել մասնակցելու իրենց աջակցությամբ Գավառի մանկատան այգում կառուցված շատրվանների նոր համակարգի բացման արարողությանը: Ֆրանսիական պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց, որ ...

ԿԱՐԿՈՒՏԻ ՀԱՍՑՐԱԾ ՎՆԱՍԻ ՉԱՓԵՐԸ ՃՇԳՐՏՎՈՒՄ ԵՆ 10.06.2013
Հունիսի 9-ի երեկոյան, ժամը 20-ի սահմաններում, մոտ 15 րոպե տեւողությամբ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ եւ Վարդաձոր գյուղերի տարածքներում, ինչի հետեւանքով մասնակիորեն վնասվել են առանձին տնտեսությունների պտղատու այգիներ, կարտոֆիլի եւ բանջարբոստանային այլ մշակաբույսերի ցանքեր: Կարկտաբեր երակն անցել է Ձորագյուղի արեւմտյան եւ Վարդաձորի արեւելյան սահմանաբաժան հատվածների երկայնքով մեկ` մոտ 1 կիլոմետր լայնքով: Կարկտահարված համայնքեր է այցելել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ տեղում ծանոթացել ստեղծված իրավիճակին: Պատահարի գոտում այժմ մարզպետի հանձնարարությամբ աշխատում է ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ 31.05.2013
Մայիսի 31-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց հրամանատարա-շտաբային ուսումնավարժանք` ՙԱրտակարգ իրավիճակներում կենդանիների վարակիչ մակաբուծային եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը եւ վերացմանը ուղղված միջոցառումներ՚ թեմայով: Ուսումնավարժանքը վարում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Մարզպետունի Մանուկյանը: ՈՒսումնավարժանքին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության ներկայացուցիչներ, մարզի ...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ 29.05.2013
Մայիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ի թիվս ընթացիկ այլ հարցերի հերթական անգամ քննարկվեց նաև 2012 թվականի աշնան և 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար գյուղացիական տնտեսություններին ՀՀ կառավարության կողմից սուբսիդիայով տրամադրված դիզելային վառելանյութի , ազոտական պարարտանյութի , հացահատիկի և բազմամյա խոտաբույսերի սերմացուների բաշխման գործընթացի վերահսկման խնդիրները: Մարզպետը մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության...


