Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏՈՒՄ

18.11.2013

 
Նոյեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց Գեղարքունիքի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի լիագումար նիստը: Օրակարգում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքներն էին` Գավառի թիվ 1 հատուկ եւ ներառական կրթության ծրագրով աշխատող դպրոցներում: Նիստին մասնակցում էին ներկայացուցիչներ Գեղարքունիքի մարզպետարանի գրեթե բոլոր վարչություններից, հասարակական տարբեր կազմակերպություններից:
Նիստը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Նա իր խոսքում կարեւորեց աղքատ, խոցելի խմբերի եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց կենսական պահանջների բարելավումը եւ նրանց ինտեգրումը հասարակություն` հավասար հնարավորություններով:
 Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի տեղակալ Ռուբիկ Ստեփանյանն անդրադարձավ Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններում ներառական կրթության իրականացմանը եւ նշեց, որ 2013-14 ուսումնական տարում 72 աշակերտների համար ներառական կրթություն է իրականացվում մարզի 5 դպրոցներում ` Գավառի, Ճամբարակի թիվ 1, Մարտունու, Վարդենիսի թիվ 2 հիմնական, Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցներում:     Ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում ներառական կրթություն կիրականացվի նաեւ Սեւանի թիվ 3 հիմնական դպրոցում: Ըստ բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի եզրակացության՝ Գավառի թիվ 1 հատուկ դպրոցի բոլոր 128 աշակերտները վկայագրված են եւ ներառված ներառական կրթության մեջ: Աշխատանքներ են տարվում ներառական կրթության համակարգում ընդգրկված դպրոցներում եւ մարզի համայնքներում առկա կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ևս վկայագրելու և ընդգրկելու համապատասխան հաստատություններում:
Նիստի ժամանակ ներկայացվեց նաեւ ՙՀայաստանի աղքատ եւ կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում՚ ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ճապոնիայի Սոցիալական զարգացման հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի միջոցով: Այն իրականացվում է ՙԱռաքելություն Հայաստան՚ բարեգործական հասարակական կազմակերպության կողմից: ՀԿ-ի զարգացման բաժնի մասնագետ Տիգրանուհի Մարկոսյանի հավաստմամբ` եռամյա ծրագիրն իրականացվում է Երեւան քաղաքում եւ 6 մարզերի 15 համայնքներում: Ծրագիրն ունի 4000 շահառու եւ նպատակ ունի միջոցների մի մասն օգտագործել ծրագրի շրջանակներում փոքր բիզնեսի ուսուցումների փորձագետի խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար: ՙԱռաքելություն Հայաստան՚ բարեգործական հասարակական կազմակերպության սոցիալական աշխատանքի խորհրդատու Մարգարիտ Հովհաննիսյանն այս հարցում կարեւորեց ինչպես մարզպետարանի ու մարզային տարբեր կառույցների, այնպես էլ համայնքապետարանների հետ համագործակցությունը:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39