Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎՆ ԱՆՑԱՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

05.12.2013

 

Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հյուրընկալեց   ճանաչողական այցով Գեղարքունիքի մարզ ժամանած   ՌԴ Սարատովի երկրամասի 22 պատվիրակներից  բաղկացած  խմբին: Այն ղեկավարում էր     Սարատովի փոխնահանգապետ Պավել  Բոլշեդանովը: Պատվիրակության կազմում էին  նահանգի արդյունաբերության և էներգետիկայի նախարար Սերգեյ Լիսովսկին, տնտեսական զարգացման և ներդրումային քաղաքականության նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրեչիխոն, առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մաքսիմ Ֆատեևը, Սարատովի նահանգի հայ գործարարներ Համլետ Շառոյանը, Մաքսիմ Քիշոյանը, Վահրամ Բարեղամյանը և այլոք: Հյուրերը շրջեցին մարզի տարածքում, ծանոթացան պատմամշակութային հուշարձանների պատմությանը:  Համաձայն կողմերի միջև ձեռք բերված  նախնական  պայմանավորվածության  առաջիկայում կկազմակերպվեն փոխադարձ այցեր՝ փոխհամագործակցության հուշագիր ստորագրելու ուղղությամբ: Այն ըստ բանավոր պայմանավորվածության  կլինի գյուղատնտեսության, տուրիզմի և կրթամշակութային կապերի հաստատման ու խորացման ուղղությամբ:  Այնուհետև   Գեղարքունիքի և Սարատովի պատվիրակաությունները  համատեղ  մասնակցեցին  Գյումրիում կայանալիք համաժողովի աշխատանքներին:  Միջտարածաշրջանային  ցուցահանդեսում ներկայացված էին Հայաստանի Հանրապետության 10 մարզերը եւ Ռուսաստանի Դաշնության 9 նահանգները: Գեղարքունիքի մարզի տաղավարը զարդարում էին մարզի խորհրդանիշը, քարտեզը, բնության եւ պատմության հուշարձանները պատկերող  լուսանկարներ եւ մարզի  ընդհանուր նկարագիրը:
 Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ղեկավարած պատվիրակությունը դեկտեմբերի 3-ին   ներկա գտնվեց նաև   հայ-ռուսական երրորդ միջտարածաշրջանային համաժողովի  շրջանակում Երևան քաղաքում  բացված  ,, Երևան Էքսպո,, ցուցահանդեսին,  որի նպատակն էր  ներկայացնել մինչ օրս ունեցած ձեռքբերումները և քննարկել առաջիկա անելիքները՝ առկա ներուժը բացահայտելու և նոր ծրագրեր իրականացնելու նպատակով: Գեղարքունիքի մարզի տաղավարը ներկայացվեց  տեղական արտադրության գյուղմթերքներով, մարզի բնության եւ պատմության հուշարձանների, տնտեսական գործունեությունը պատկերող լուսանկարների, տեղեկատվական թերթիկների միջոցով:   Միջոցառման շրջանակում անցկացվեցին     կլոր-սեղաններ  տարբեր թեմաներով, որին մասնակցեցին  նաև  Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ:   
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55