Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՏՈՒՑՎԵՑ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ

07.12.2013

        

Դեկտեմբերի 7-ին  Գավառ քաղաքում  տեղադրված Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին Գեղարքունիքի մարզային և  Գավառի քաղաքային իշխանությունների ,  նշված կառույցների  ենթակայությամբ գործող  հիմնարկ ձեռնարկությունների,  կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, համայնքների ղեկավարներ, անհատ քաղաքացիներ:  1988 թվականի դեկտեմբերի 7-ի հայաստանյան աշխարհավեր երկրաշարժի զոհերի  պայծառ հիշատակի առիթով  նույն օրը Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում   տեղի ունեցավ մոմավառություն  ապա մատուցվեց հոգեհանգստի կարգ՝ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի  ձեռամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55