Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՃԱՄԲԱՐԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

28.11.2013

 

Նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Ճամբարակի տարածաշրջանում:   Մարզի ղեկավարը նախ ծանոթացավ ՙՙՀամաշխարհային բանկՙՙ-ի  ֆինանսավորմամբ վերանորոգվող  Ճամբարակի  առողջության կենտրոնի   շինարարական աշխատանքներին, այնուհետև խորհրդակցություն անցկացրեց տեղի բուժանձնակազմի հետ: Ռաֆիկ Գրիգորյանը  խոսեց  ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից 2013 թվականին հիվանդանոցում  իրականացված ստուգումների արդյունքում բացահայտված թերությունների մասին, տվեց համապատասխան ցուցումներ առկա  թերությունները սեղմ ժամկետում շտկելու ուղղությամբ:   Խոսվեց  նաև աշխատանքային կարգապահության, բուժանձնակազմին մտահոգող այլ խնդիրների մասին: Բժիշկները հատկապես կարևորեցին բուժհաստատության տեխնիկական վերազինման և    բժիշկ  մասնագետների պակասը լրացնելու խնդիրները: Մարզպետը նշեց, որ տեխնիկական վերազինումը կիրականացվի շենքի հիմնանորոգման ավարտից հետո, իսկ մասնագետ կադրերի պակասը լրացնելու խնդիրը գտնվում է պետական համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում:  ճամբարակի քաղաքապետարանում Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Դիմում ներկայացրած 55 քաղաքացիներից 51-ը  ստացան դրամական օգնություն, բավարարվեց նաև այլ հարցերով դիմած 4 քաղաքացու դիմում- խնդրանքը:
Ճամբարակի տարածքի համայնքների ղեկավարների մասնակցությամբ կայացած    խորհրդակցության ընթացքում մարզի ղեկավարը ներկաների ուշադրությունը հրավիրեց համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման և համայնքային բնույթի այլ խնդիրների վրա: Կազմակերպչական, աշխատանքային ներքին կարգապահական, կադրային, կանոնավոր ջեռուցում կազմակերպելու և ընթացիկ այլ հարցերի  շուրջ քննարկում տեղի ունեցավ մարզպետի և Ճամբարակի տարածքի դպրոցների տնօրենների միջև: Համայնքային և կրթական թեմաներով հրավիրված   խորհրդակցությունների ընթացքում մարզպետը  տվեց  համապատասխան հանձնարարականներ: Ռաֆիկ Գրիգորյանը եղավ նաև Ճամբարակի ինտեգրված սոցիալական ծառայության վերանորոգված վարչական շենքում, ծանոթացավ  շենքային և աշխատանքային պայմաններին,  և հանձնարարեց   մեկ պատուհանի սկզբունքով գործընթացը տանել այնպես, որպեսզի տեղում սպառիչ պատասխան տրվի յուրաքանչյուր քաղաքացու   դիմումին:   Գեղարքունիքի մարզպետի   ղեկավարած աշխատանքային խումբը եղավ նաև Աղբերք համայնքում, ուր  և   հանդիպում տեղի   ունեցավ համայնքի բնակիչների հետ: Վերջիններս ակնկալելով մարզպետի աջակցությունը,  ներկայացրին մասնավոր և համայնքային բնույթի խնդիրներ, ուղղված սեփականաշնորհված հողատարածքների օգտագործման, համայնքում հողերի քարտեզագրման, համայնքի գազիֆիկացման աշխատանքները ավարտին հասցնելու ուղղությամբ: Մարզի ղեկավարը բարձրացված խնդիրների կարգավորման ուղղությամբ տվեց համապատասխան հանձնարարականներ և խոստացավ միջոցներ գտնել՝ գարնանն Աղբերքում խմելու ջրագծի աշխատանքները ավարտին հասցնելու ուղղությամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:33:30