Նորություններ

ԱՅՍ ՏԱՐԻ ՄԱՐԶՈՒՄ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 15.01.2014
Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող ընկերությունների կողմից մարզպետարանի աշխատակազմի առողջապահության բաժին ներկայացրած տեղեկատվության համաձայն 2013 թվականին մարզում ծնվել է 2599 երեխա: Դրանցից 612-ը՝ Գավառի տարածաշրջանում, 413-ը՝ Սևանի, 1146-ը՝ Մարտունու տարածաշրջանում, 337-ը՝ Վարդենիսի և 91-ը Ճամբարակի տարածաշրջանում: Նման ցուցանիշներով ամենաշատ ծնունդները գրանցվել է Մարտունու, իսկ ամենաքիչը՝ Ճամբարակի տարածաշրջանում: 2014 թվականի ...

ՃԱՆԱՊԱՐՀՎԵՑ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ 13.01.2014
Ղեկավարվելով ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համապատասխան պահանջով հունվարի 13-ին վաստակած հանգստի ճանապարհվեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության առաջին կարգի մասնագետ Նորիկ Բադալյանը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց նրան ծննդյան 66-րդ տարեդարձի առթիվ, բարձր գնահատելով նրա մարդկային հատկանիշներն ու մասնագիտական հմտությունները: Մարզպետարանի աշխատակազմում Նորիկ Բադալյանը գնահատվում է որպես բարեխիղճ, պատասխանատվության բարձր զգացումով օժտված քաղաքացիական ծառայող, ով աշխատանքային ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԽՈՍՔԸ 27.12.2013
Հարգելի հայրենակիցներ: Մենք անցնող 2013 թվականը պատմության գիրկն ենք ճանապարհում խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի պայմաններում, որոշակի ձեռքբերումներով ու հաջողություններով: Տնտեսական տարին հատկապես ակնառու եղավ գյուղատնտեսության ոլորտում: Մարզի տնտեսություններում գրանցվեց հացահատիկի եւ բանջարբոստանային մշակաբույսերի, անագլխաքանակի եւ անասնամթերքների արտադրության որոշակի աճ...

ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐԻՆ 27.12.2013
Գավառի մանկատանը տեղի սաների ուժերով ցուցադրված բեմական ներկայացմամբ եւ համերգով մեկնարկեց ամանորյա բազմաբովանդակ միջոցառումների շարքը, որը տեւելու է մինչեւ 2014 թվականի հունվարի 13-ը: Միջոցառումների մեկնարկին մասնակցեց նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, պաշտոնական այլ անձինք: Ամանորին նվիրված բեմականացմամբ եւ երգ ու պարով մանկատան սաները ներկաներին գեղագիտական հաճույք ու հուզմունք պատճառեցին՝ ներկաներին հղելով նաև ողջույնի ջերմ խոսքեր: Միջոցառման ավարտին մանկատան սաներին...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ 23.12.2013
Դեկտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ հրավիրվեց տարեվերջյան մամուլի ասուլիս, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզում գործող ,, Քյավառ, Զանգակ, STV-1,, հեռուստաընկերությունների, ,,Գեղամա աշխարհ եւ Սևան,, թերթերի ներկայացուցիչները: Հանդես գալով տարվա ընթացքում կատարված աշխատանքների եւ ձեռքբերումների համառոտ հաշվետվությամբ` մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շեշտեց, որ տնտեսական տարին մարզի բնակչության ու համայնքերի համար փակվում է նկատելի դրական ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՆՈՐԱԿԱԶՄ ԸՆՏԱՆԻՔԻՆ 19.12.2013
Աննա Հայրապետյանին սոցիալական ծանր պայմանների հետեւանքով Գավառի մանկատուն են բերել 2005 թվականին, տաս տարեկան հասակում: Կյանքի դառնություննները դեռ մանուկ հասակից ճաշակած աղջնակն իր տխուր անցյալից կարողացել է բաժանվել միայն բարի մարդկանց շնորհիվ: Իսկ նրա կյանքում հայտնություն է եղել Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում բնակվող Նաջարյանների ընտանիքը, որն Աննային խնամատարության է վերցրել 2006 թվականից : Վազգեն եւ Սարինգյուլ Նաջարյանների խնամատարությամբ Աննա Հայրապետյանն ապրել է մոտ 9 տարի` լիովին կապվելով իր նոր ընտանիքի հետ, իրեն զգալով այդ ընտանիքի ...


