Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐԶԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

22.05.2014

 

Հարգելի շրջանավարտներ:
Վերջին զանգն ու վերջին դասը ձեր կյանքում դառնում են մի նոր ճանապարհի սկիզբ` լի լուսավոր նպատակներով, անզիջում պայքարով, ուսումնատենչության եւ աշխատասիրության ձգտումներով: Վստահ եմ, որ ձեր ստացած դաստիարակությունը եւ գիտելիքները դուք այսուհետ հաջողությամբ կներդնեք հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում տեղ գրավելու, խաղաղ ու ստեղծագործ հայրենիք եւ երջանիկ ընտանիքներ վերակերտելու, ձեր երազանքներն ու բարի նպատակներն իրագործելու համար:
Լայնահուն ու կանաչ ճանապարհ եմ մաղթում  ձեր այսօրվա ու վաղվա պայծառ երթին, ցանկանում  ձեզ նորոնոր բարձունքների նվաճում, կյանքի երջանիկ ու հաճելի պահեր, անսպառ հաջողություններ` ի բարօրություն հայոց հայրենիքի եւ հայ ժողովրդի:
Լավագույն ցանկություններով`
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38