Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

27.05.2014

 


Հարգելի հայրենակիցներ:
Հայ ժողովրդի քաջարի զավակները 1918 թվականի մայիսյան կենաց ու մահու հերոսամարտերում կարողացան ծնկի բերել մեզ բնաջնջելու եկած թշնամուն եւ հրաշքով վերականգնել հայկական պետականությունը, որի նվաճումը մեր նախնիների հազարամյա երազանքն էր:
Հայաստանի Առաջին Հանրապետության հիմքերի վրա էլ շաղախվեցին ու վեր բարձրացան Հայաստանի Խորհրդային եւ Երրորդ Հանրապետությունները` պատվարելով Արցախի ազատագրումը:
Հայոց պետականության օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ համայն հայությանը, ցանկանում  հարատեւ խաղաղություն, ընտանեկան ու անձնական երջանկություն, ստեղծագործ ու հզոր հայրենիք, բովանդակ հայության իղձերի իրականացում:
Ջերմ բարեմաղթանքներով`
Գեղարքունիքի մարզպետ               Ռաֆիկ Գրիգորյան   
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38