Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐԶՈՒՄ ԱՎԱՐՏԻՆ Է ՄՈՏԵՆՈՒՄ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԸ

24.05.2014

 

 Գեղարքունիքի մարզի տնտեսություններում ավարտին է մոտեցել գարնանացանը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչություն տվյալներով, մարզի գյուղացիական  տնտեսություններում արդեն ցանվել է 24 հազար 680 հեկտար գարի եւ այլ հացաբույսեր, 15 հազար հեկտար կարտոֆիլ: 19 հազար 900 հեկտար կազմում են աշնանացան ցորենի, 14 հազար 700 հեկտարը` մշակովի կերաբույսերը: 2100 հեկտար կկազմեն կաղամբի եւ բանջարբոստանային այլ մշակաբույսերի ցանքերը, որոնց սածիլումը կամ ցանքը սկսվել են մոտ մեկ շաբաթ առաջ եւ կավարտվեն մայիսի վերջերին: Այս պահի դրությամբ Գեղարքունիքում ցանքի տակ է 76 հազար 380 հեկտար վարելահող, ինչը 1772 հեկտարով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Ընդ որում մոտ 800 հեկտարով ավել կարտոֆիլ է ցանվել եւ ավելի քան 900 հեկտար` կերային մշակաբույսեր: Մարզում չօգտագործվող վարելահողերն այս տարի կազմում են 5398 հեկտար, կամ մարզի ընդհանուր վարելահողերի 6,6 տոկոսը: Մարզի տնտեսություններին գարնանացանի ընթացքում պետական աջակցությամբ հատկացվել է 1 միլիոն 100 հազար լիտր դիզվառելիք, 3400 տոսննա ազոտական, 150 տոննա կալիումական պարատանյութ, 330 տոննա գարու, 25 տոննա կորնգանի եւ 2,5 տոննա առվույտի բարձրորակ սերմացու:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38