Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՎԱՐՏՎԵՑ 2013-2014 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ

23.05.2014

 

Այսօր, մայիսի 23-ին մարզի դպրոցներում հնչեց 2013-14 ուսումնական տարվա վերջին զանգը: Այն   հիմնականում ուղեկցվեց  ,,Վերջին դաս,, արարողությամբ: Մի քանի դպրոցներում անցկացվեցին   նաև  գրական-երաժշտական ցերեկույթներ, որին մասնակցեցին դպրոցների աշակերտներ,  մանկավարժներ, շրջանավարտների ծնողներ: Ամենուրեք տիրում էր տոնական տրամադրություն, հնչեցին  շրջանավարտների հրաժեշտի ու երախտագիտության  խոսքերը   հարազատ կրթօջախին,  իրենց սիրելի մանկավարժներին, միմյանց: Շրջանավարտներին բարի երթ ու խոստումնալից ապագա մաղթեցին դպրոցների տնօրեններն ու մանկավարժները:  Նախորդ` 2012-2013 ուսումնական տարվա համեմատ, այս ուսումնական տարում 47-ով ավելացել է Գեղարքունիքի մարզի շրջանավարտների թիվը: Նախորդ տարվա 2609 շրջանավարտի դիմաց այս ուսումնական տարում դպրոցն ավարտեց 2656 աշակերտ: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության տվյալներով մարզային ենթակայության միջնակարգ եւ հիմնական 117 դպրոցներում սովորող շրջանավարտների թիվը  այս ուսումնական տարում հասնում է 2006-ի` նախորդ  տարվա 2050-ի փոխարեն:     Իսկ Կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող վեց ավագ, Ծաղկունքի բաց դպրոցները եւ Վարդենիկի կրթահամալիրը միասին 2013-2014 ուսումնական տարում ունեցան  650 շրջանավարտ` նախորդ տարվա 559-ի համեմատ: Մարզի միջնակարգ եւ հիմնական դպրոցներն ավարտածների գրեթե կեսը պատրաստվում են ընդունվել ՀՀ-ում գործող տարբեր բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ: Ծաղկունքի բաց դպրոցի 9 աշակերտ ցանկանում է դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել, իսկ նախորդ ուսումնական տարվա շրջանավարտներից բուհ է ընդունվել 5 աշակերտ: Գավառի ավագ դպրոցի 86 շրջանավարտից բուհի ընդունելության հայտ է ներկայացրել 70 աշակերտ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ավարտական եւ միասնական քննություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 90 աշակերտ: Մարզում շրջանավարտների թվով աչքի ընկնող Մարտունու ավագ դպրոցի 100 շրջանավարտից բուհի ընդունելության հայտ է ներկայացրել 62-ը` նախորդ տարվա 22-ի դիմաց: 99 շրջանավարտ ունեցող Սեւանի ավագ դպրոցի աշակերտներից միասնական ավարտական քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 87-ը, որոնց թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 2-ով: Ճամբարակի ավագ դպրոցի 93 շրջանավարտներից 40-ը կմասնակցեն միասնական քննություններին: Այս դպրոցից  նախորդ տարում տարբեր ուսումնական հաստատություններ ընդունվել է 41 աշակերտ: Վարդենիկի կրթահամալիրը նախորդ տարվա 90-ի դիմաց այս տարի տվեց 88 շրջանավարտ, որոնցից 50-ը պատրաստվում են ստանալ բարձրագույն, իսկ 20-ը` միջին մասնագիտական կրթություն: Վարդենիսի ավագ դպրոցն ավարտեց 95 աշակերտ` նախորդ տարվա 118-ի դիմաց: Շրջանավարտներից 60-ը կշարունակեն ուսումը բուհերում: Նախորդ տարի այս դպրոցից տարբեր ուսումնական հաստատություններ է ընդունվել 113 աշակերտ: Ձորագյուղի ավագ դպրոցն այս տարի տվեց  78 շրջանավարտ, որից 30-ը կմասնակցեն միասնական եւ ավարտական քննություններին: Ձորագյուղի ավագ դպրոցից նախորդ տարի բուհ է   ընդունվել 32 աշակերտ:  Տարեվերջյան ավարտական միջոցառումները դպրոցներում շարունակվեցին մինչև ժամը 14-ը:      Արարողությունների ընթացքը  վերահսկելու, տհաճ միջադեպերից զերծ մնալու նպատակով մարզի բոլոր  դպրոցներում էին  գտնվում Գեղարքունիքի մարզպետարանի և   ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները: Շրջանավարտներին շնորհավորելու նպատակով մարզի ղեկավարությունը ևս շրջայցերով եղավ   մի շարք դպրոցներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38